Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 38
Պատկեր:The-princess-diaries.14597.jpg | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն, մելոդրամա |
Թվական | 2001 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Հարի Մարշալ |
Պրոդյուսեր | Դեբրա Մարտին Չեյզ, Ուիթնի Հյուսթոն, Մարիո Իսկովիչ |
Սցենարի հեղինակ | Ջինա Վենդկոստ |
Օպերատոր | Կարլ Վալտեր Լինդենլաուբ |
Կինոընկերություն | Buena Vista Pictures |
Բյուջե | 26 միլիոն դոլար |
Հաջորդ | Արքայադստեր օրագրերը 2: Ինչպես դառնալ արքայադուստր |
Արքայադստեր օրագրերը (անգլ.՝ The Princess Diaries, հայտնի է նաև «Ինչպես դառնալ արքայադուստր»), ամերիկյան ֆիլմ, որը նկարահանվել է 2001 թվականին ռեժիսոր Հարի Մարշալի կողմից: Ֆիլմը նկարահանված է Մեգ Կեբոտի համանուն վեպի մոտիվներով: Այլ դերասաններից բացի այտեղ նկարահանվել է ամերիկյան բեմի հայտնի աստղ Ջուլի Էնդրյուս-ը:
Սյուժե խմբագրել
15-ամյա Միան ապրում է Սան Ֆրանցիսկոյում և ապրում է հասարակ ամերիկյան դեռահասի կյանքով: Նա համեստ «գիտունիկ» է և նրա կյանքի միակ նպատակն անտեսանելի դառլալն է: Նա ունի միայն մեկ ընկերուհի՝ Լիլի Մոսկովից և Մայքլը՝ Լիլիի ավագ եղբայրը, որը գաղտնի սիրահարված է Միային: Միան սիրահարված է դպրոցի ամենահայտնի տղային՝ Ջոշին:
Մի անգամ Միային է այցելում նրա տատիկը՝ Կլարիսան և հրավիրում է վերջինիս ժամանել նրա մոտ հյուրանոց: Միան իմանում է, որ նրա հայրը մինչ մահը եղել է եվրոպական երկիր՝ Ջենովայի կրոպրինցը, իսկ իր տատիկը՝ այդ երկրի թագուհին: Իսկ ինքը պետք է դառնա Ջենովայի արքայադուստրը՝ Ամելիա Մինիոնետ Գրիմալդի Տերմոպոլիս Րենալդի (Amelia Mignonette Grimaldi Thermopolis Renaldi) և ապրի շքեղության մեջ, կամ էլ միշտ մնա «անտեսանելի» ողջ կյանքի ընթացքում: Բայց Միան բոլորովին չի ձգտում հարստության և համբավի:
Միան տատիկի մոտ ցուցադրում է անասելի պահվածք: Բացի դրանից՝ Կլարիսը տպավորված է այն բանով, թե ինչքան տհաճ տեսք ունի իր թոռնուհին: Նա որոշում է իր թոռնուհուն սովորեցնել էթիկայի կանոններին, իսկ մի ամիս հետո Միան պետք է որոշում կայացնի: Հիմա Միան պետք է ժամանի իր տատիկի մոտ ամեն օր և ամեն ինչ գաղտնի պահի: Թիկնապահության ղեկավար Ջեզոֆը նրան դպրոց է տանում լիմուզինով:
Տատիկը աշխատում է Միայի արտաքին տեսքի վրա և հրավիրում է մոդային իմիջմեյքեր Պաոլոյին, որի հետևանքում Միան դառնում է գեղեցկուհի: Բայց իր լավագույն ընկերուհին նրան քննադատում է դրա համար: Նրանք վիճում են, սակայն Միան պատմում է Լիլիին իր գաղտնիքը և նրանք հաշտվում են: Այդ ժամանակ շատախոս Պաոլոյից լրագրողները իմանում են, որ Միան Ջենովայի նոր արքայադուստրն է և ամենուր հետապնդում են նրան:
Առաջին ընդունելության ժամանակ Միան ամեն ինչ փչացնում և մտնում է վատ իրավիճակի մեջ: Բայց ժամանկի ընթացքում նա հարմարվում է և սովորում: Անտեսանելի մարդուց նա դառնում է դպրոցի ամենահայտնի աղջիկը: Ջոշը բաժամնվում է իր սիրած աղջկանից և Միային հրավիրում լողափում տեղի ունեցող խնջույքին: Բայց այդ օրը Մայքլի փորձն է, որին Միան խոստացել է գնալ, իսկ Լիլիի մոտ՝ հեռուստանախագիծ, որտեղ նա նույնպես խոստացել է մասնակցել: Աղջիկնն ընտրում է խնջույքը, բայց տոնը վատ է վերջանում: Ջոշը նրան համբուրում է տեսախցիկների առաջ՝ հայտնի դառնալու համար, իսկ դպրոցի հայտնի աղջիկները նրան մտցնում են խցիկի մեջ շորերը հանելու համար: Միան վշտի մեջ է, բայց այնուամենայնիվ նա որոշում է գնալ պարահանդեսի և հրավիրում է Լիլիին ու Մայքլին, վերջինս հրաժարվում է:
Պարահանդեսից առաջ Միան որոշում է, որ նա արժանի չէ արքայադուստր դառնալ: Նա պատրաստվում է փախչել և գնալ ճանապարհորդության: Բայց իրերի մեջ գտնում է հոր թողած նամակը և հասկանում է, որ չի կարող հրաժարվել երկիրը կառավարելուց: Նա պատրաստվում է գնալ պարահանդես, բայց անձրև է գալիս և մեքենան չի աշխատում: Թագուհին պատրաստ է հայտարարություն անել այն մասին, որ Միան հրաժարվել է տիտղոսից և իշխանությունը անցնում է բարոնին՝ ֆոն Տրոկենին: Բայց Ջոզեֆը ճիշտ պահին հացնում է նրան պարահանդես:
Միան պաշտոնապես հաստատում է, որ նա համաձայն է դառնալ արքայադուստր: Ընտանիքի հետ միասին նա տեղափոխվում է Ջենովա:
Տեղեկություններ խմբագրել
- Ֆիլմի ռեժիսորը Հարի Մարշալն է: Պրոդուսերներ են դարձել Դեբրա Մարտին Չեյզը և Ուիթնի Հյուսթոնը: Էն Հեթուեյն ընտրվել է Միայի դերի համար, քանի որ Մարշալի աղջիկը՝ տեսնոլով Էնին տեսագրության մեջ, ասաց, որ նրա մազերը լավագույնն են արքայադստեր դերի համար:
- Մարշալի բոլոր ֆիլմերում նկարահանվող Հեկտոր Էլիզոնդոն, խաղում է թիկնապահ Ջոզոֆի դերը[1]:
- Էն Հեթուեյի խոսքերով՝ սկզբւոմ Միայի դերը պետք է կատարեր Լիվ Թայլերը, բայց հետո պրոդուսերները որոշեցին օգտագործել դիտորդների համար վատ ծանոթ դեմք: Ավելի քան 500 դերասանուհի փորձում էին գլխավոր դերի համար:
- Գրքի սյուժեն սահմաանվում է Նյու Յորքում, բայց ֆիլմում տեղափոխել են Սան Ֆրանցիսկո, քանի որ Մարշալի թոռնիկներն ապրում են այնտեղ:
- Ֆիլմի 2-րդ մասը՝ «Արքայադստեր օրագրերը 2: Ինչպես դառնալ թագուհի»-ն հայտնվեց էկրանին 2004 թվականի օգոստոսին:
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կյանք (անգլ.)
- Ֆիլմի նկարահնվելու վայրը (անգլ.)
- «Արքայադստեր օրագրերը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Արքայադստեր պրագրերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Maria Minasyan/Ավազարկղ 38»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում: