Ադամաթուզ խմբագրել

Ադամաթուզըբանան բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է: Ադամաթզի ավելի քան 40 տեսակներ տարածված են Աֆրիկայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում: Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերինմշակում են որպոս գեղազարդիչ բույս: Ադամաթուզը հնագույն մշակաբույսերից է, արևադարձային երկրների համար կարևոր արտահանման ապրանք է:

Բնութագիրը խմբագրել

Սովորաբար ունի 5-6 մ, երբեմն` մինչև 15մ բարձրություն: Ծաղկում և պտղաբերում է տարին 1 անգամ, որից հետո բունը չորանում է, իսկ նոր ընձյուղներն աճում են կոճղարմատից:

Պտուղը խմբագրել

Պտուղները 3 երկայնակի կողերով, երկարավուն մանգաղանման են: Դրանք 10-12 հատով կազմում են ողկույզներ: Ցողունի վրա 6-12 ողկույզներ առաջացնում են մինչև 50 կգ զանգվածով պտղաբույլ: Ադամաթուզը պարունակում է C և B1 վիտամիններ, կարոտին(A նախավիտամին) և պեկտինայի նյութեր: Հասունացած թարմ ադամաթուզը պարունակում է մինչև18% օսլա, որը պտղի հասունացման ընթացքում փոխակերպվում է շաքարի. օսլայի քանակը նվազում է մինչև 2%, իսկ շաքարինը հասնում է մոտ 19%: