Մասնակից:Gevorg Ghazaryan/Կորիլյանո ամրոց
Gevorg Ghazaryan/Կորիլյանո ամրոց իտալ.՝ Castello di Corigliano | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | Ամրոց |
Տեղագրություն | Կորիլյանո Կալաբրո, Իտալիա |
Վարչական միավոր | Կոզենցա |
Երկիր | Իտալիա |
Կառուցված | 1073 - 19-րդ դար |
Կառուցող | Գաետանո Ջենովեզի |
Ճարտարապետ | Գաետանո Ջենովեզի |
Անվանված է | Կորիլյանոյի դքսեր |
Կայք | castellodicoriglianocalabro.it |
Կորիլյանո ամրոց (իտալ.՝ Castello di Corigliano), ամրոց Իտալիայի հարավային մասում: Գտնվում է Կորիլյանո Կալաբրո քաղաքում, Կոզենցա գավառ, Կալաբրիա նահանգ[1]:
Պատմություն խմբագրել
Ամրոցը կառուցվել է 1073 թվականին Կրատի գետի հովտում՝ որպես 1064 թվականից մինչև 1080 թվականը նորմանցի հրամանատար Ռոբերտ Գվիսկարի կառուցած ավանփոստներից մեկը։ Մինչև 18-րդ դարը հայտնի է եղել Պալացցո Սանգրո անունով։ Ամրոցը բազմիցս վերակառուցվել է, սակայն պահպանել են սկզբնական տարրերը։
Ռոբերտո Սանսևերինոն՝ Կորիլյանոյի չորրորդ կոմսը 1339-1361 թվականներին վերակառուցել է ամրոցը՝ հարմարեցնելով այն բնակարանի համար։ 1345 թվականին այստեղ ծնվել է Նեապոլի ապագա թագավոր Կարլ III փոքրը։ 1487-1495 թվականներին ամրոցը թագավորական էր, այնտեղ գտնվում էին զինվորական կայազորը։ Այդ ընթացքում փոքրիկ ամրոցը կրկին վերակառուցվել է։ Հետագայում ամրոցը վերակառուցվել է 1490, 1515-1516, 1540 թվականներին: 1650 թվականից մինչև 1720 թվականը հաջորդել է նոր վերակառուցումների շարքը:
18-րդ դարում ամրոցը անցել է Կորիլյանոյի դքսերի տիրապետության տակ, որոնք այն անվանափոխել են իրենց ազգանվան պատվին։
Վերակառուցումներից վերջինը 19-րդ դարում իրականացվել է ճարտարապետ Գաետանո Ջենովեզիի կողմից։
Ներկայումս ամրոցում գտնվում են Արևելյան համալսարանի որոշ ամբիոններ և բացվել է պատմական ցուցադրություն։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный сайт замка(իտալ.)
Կատեգորիա:Ամրոցներ այբբենական կարգով Կատեգորիա:Իտալիայի ամրոցներ Կատեգորիա:1073 հիմնադրումներ Իտալիայում Կատեգորիա:1073 հիմնադրված ռազմական կառույցներ