Կոզենցայի գավառ (իտալ.՝ Provincia di Cosenza), գավառ Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Կալաբրիա տարածաշրջանում[1][2]։ Աշխարհագրորեն գտնվում է Ապենինյան թերակղզու վրա[3]։

Կոզենցա
Provincia di Cosenza
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էԿալաբրիա
Ներառում է155 համայնքներ
ՎարչկենտրոնԿոզենցա
Հիմնական լեզուիտալերեն
Բնակչություն719 345
Խտություն110
Տարածք6 650
Սահմանակցում էՊոտենցա, Մատերա, Կրոտոնե և Կատանձարո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-CS
Փոստային ինդեքսներ87100
Ավտոմոբիլային կոդCS
provincia.cs.it(իտալ.)

Վարչական կենտրոնը համարվում է Կոզենցա քաղաքը, որը համարվում է Իտալիայի ամենազբոսաշրջային քաղաքներից մեկը։ Բնակչությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ճյուղը։

Վարչականորեն ներառում է 1 դաշնային քաղաք և 154 կոմունաներ[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Կոզենցի նահանգի ափերը ողողում են միաժամանակ երկու ծովերի ջրեր։ Արևմտյան նեղ հատվածում ափերը ողողում են Տիրենյան ծովի ջրերը, իսկ արևելքում՝ Հոնիական ծովի։

Հարավում Կոզենցա գավառի սահմանակցում է Կատանդզարո և Կրոտոնե գավառներին, իսկ հյուսիսում՝ Բազիլիկատա մարզին։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է և տարածքի մեծ մասում գերակշռում են բարձրադիր լեռները։

Ցածրավայրերը և տափաստանները շատ քիչ են և գտնվում են երկրի հյուսիսային հատվածում։ Կլիման միջերկրածովային է՝ բավականին տաք ամառներով և մեղմ ձմեռներով։

Գավառի տարածքում են գտնվում Սիլա և Պալլինո ազգային պարկերը։

Բնակավայր խմբագրել

Կոզենցան համարվում է Իտալիայի առավել բնակեցված գավառներից մեկը։ 1881 թվականի մարդահամարի տվյալների համաձայն գավառի բնակչությունը կազմում էր 451,185 մարդ։

1901 թվականին բնակչությունը ավելացել է հասնելով մինչև 503,329 մարդու։ 2014 թվականին Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով գավառում բնակվում էր 719,345 մարդ։ Դրանցից 368,004-ը կանայք են, իսկ տղամարդիկ՝ 351,341[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Իտալիայի գավառներ` ըստ տվյալների // Կոզենցա գավառի կոմունաներ և դաշնային քաղաք
  2. Կոզենցան, որպես Իտալիայի տուրիզմի գլխավոր կենտրոններից մեկը Արխիվացված 2015-07-03 Wayback Machine // Բացահայտումներ Իտալիայից
  3. Իտալիայի Կոզենցա գավառի ընդհանուր տվյալները // Իմացություն Իտալիայի վարչական բաժանման մասին
  4. Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության գավառներ // Կոզենցա գավառի ընդհանուր տվյալները և վարչական բաժանք
  5. Իտալիայի բնակչության սեռատարիքային կղզմի ընդհանուր վիճակագրություն(չաշխատող հղում) // Իստատ` Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոզենցա (գավառ)» հոդվածին։