Սուրբ Խաչ ուխտատեղի խմբագրել

«Սուրբ Խաչ»՝ սրբատեղի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Դարեր» թաղամասում:Այն գտնվում է հետևյալ աշխարհագրական կորդինատներում 40° 7'58.62"N և 45°16'35.15"E:Ըստ հավաստի աղբյուրների այն կառուցվել է 20-րդ դարի սկզբին:Սրբավայրի վերաբերյալ տեղեկություններ է հայտնում Գարեգին արքեպիսկոպոս Սմբատյանը:ՈՒխտատեղին ունի լայն ճանաչում ոչ միայն գյուղի, այլև ՀՀ բնակչության համար,որի վկայությունն է բազմաթիվ եկվորների այցը Սուրբ Խաչ: Սրբատեղին բազմիցս վերանորոգվել է թաղամասի բնակչության և բարերարների կողմից:Այն ունի 6 սոտին հողատարածք որի 30 տոկոսը կանաչապատված է դեկորատիվ ծառերով:Մատուռի կողքին կա փոքրիկ գերեզմանատուն,որտեղ տարբեր ավանդությունների համաձայն թաղված են նշանավոր մարդիկ:Սրբավայրի տարածքում կա նաև հրապարակ, որը հավաքատեղի է թաղամասի երեխաների համար:Հրապարկում հաճախ են կազմակերպվում միջոցառումներ և տոնախմբություններ:Սուրբ խաչի և հարակից տարածքի պահպանությամբ և սանիտարական աշխատանքներով զբաղվում են թաղամասի երիտասարդները: