Տուրիզմը թույլ է զարգացած, ենթայառուցվածքի թերի զարգացվածության, որակյալ ապրանքների վրա բարձր գների, շրջակա միջավայրի ախտոտվածության պատճառով: Դեպքեր են գրանցվել իրավապահ մարմինների կողմից զբոսաշրջիկներից գումար առջգրավելու դեպքեր, ինչը սկսվում է դեռևս օդանավակայանից:

Տեսարժան վայրեր խմբագրել

Ֆրիթաունը ունի շատ հուշարձաններ՝ կապված աֆրոամերիկացիների կողմից քաղաքի հիմնադրման, աֆրոամերիկացի ստրուկների ազատության և կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչների հետ:

Հաշտության ծառը խորհրդանշում է 1792 թվականին քաղաքի հիմնադրումը: Դաունթաունում է տեղակայված Քոննաուտ հիվանդանոցը՝ առաջին բժշկական հիմնարկը հիմնադրված եվրոպացիների կողմից արևմտյան Աֆրիկայում:

Նրա մոտ է գտնվում Թագավորական դարբասները՝ կառուցված քարերով: Համաձայն գրառություններին «ցանկացած ստրուկ, որը անցնում է այդ դարբասներվ,հայտարարվում է ազատ մարդ»:

Քաղաաքում է գտնվում Ֆուրա Բեյը՝ արևմտյան Աֆրիկայի հնագույն համալսարանը, հիմնադրված 1827 թվականին: Համալսարանը վճռական դեր է խաղացել երկրի գաղութային պատմության մեջ: Համալսարանի առաջին ուսանողը՝ Սեմուել Կրոուտերը, եղել է Նիգերիայի առաջին անգլիացի եպիսկոպոսը, Աստվածաշնչի թարգմանիչը յորուբայի..?

Ազգային երկաթուղային թանգարանում ներկայացված է մի ավտոմեքենա, հատուկ արտադրված 1961 թվականին թագուհի Ելիզավետա II-ի պետական այցի համար: Ուոլս Ջոնսոն Սթրիթում է գտնվում մեծ շուկան, որտեղ ներկայացնած են տեղական արհեստավորների գործերը:

Ֆրիթունը շրջապատված է սպիտակ ավազից երկար ուղիներով: Թերակղզու արևմտյան մասում Լամլի Բիչը երեկույթների և փառատոների անց կացման համար հայտնի տեղ է: Քաղաքում գտնվում են Ջոն Մարոնի եկեղեցին (կառուցվել է 1820 թվականին), Գեորգևյան տաճարը (կառուցվել է 1828 թվականին), մզկիթ (կառուցված 1830-ականներին):

Քաղաքի պրոբլեմները խմբագրել

Քաղաքին զգալի վնաս է պատճառում քաղաքացիական պատերազմը, որի ընթացքում միացյալ հեղափոխական ճակատի ուժերը փորձել են գրոհով վերցնել քաղաքը և այն ենթարկվեց ականենետորով գնդակոծման։ Ավերվածներից շատը մինչ այսօր չի վերականգնվել։ Ենթակռուցվածքը թույլ է զարգացած, կան կանոնավոր ու շարունակվող ջրի և էլեկտրոէներգիայի հետ կապված ընդհատումներ։ Կենցաղային աղբը քաղաքացիները նետում են հենց ճանապարհին կամ քաղաքի միջով հոսող գետերը, որտեղից չեն հավաքում ամիսներով։ Օդը ախտոտված է ավտոմեքենաների և դիզել գեներատորների արտաժայթքումբերով։ Սանիտարա համաճարակաբանական դիրքը ծանր է, հաճախ են ստամոքսաաղիքային վարակները ու մալարիաները։

Տրանսպորտ խմբագրել

Ֆիթաունում հասարակական տրանսպորտի հիմքը միկրոավտոբուսներն ու տաքսիները: Քաղաքում շարժը շատ լարված է, ճանապարհային ցանցը վատ վիակում է և ծանրաբեռնվածությանը չի դիմանում։ Կանոնավոր ավտոբուսները միացնում են Ֆրիթաունը Սիերա Լեոնեի բոլոր մեծ քաղաքնրի հետ։

Քաղաքի ծառայությունները մատուցում է միջազգային Լունգի օդանավակայանը (IATA: FNA, ICAO: GFLL), տեղակայված Ֆրիթաունից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Քանի որ օդանավակայանը գտնվում է ծովածոցի մյուս կողմում՝ քաղաքի ու օդանավակայանի հետ կապնվելու հիմնական միջոցը լաստանավերն ու մարդատար կատերները (ցամաքով ճանապարհը կազմում է մոտավորապես 170 կիլոմետր)։ Օդանավակայանից կան մշտական ռեյսեր դեպի Փարիզ, Բրյուսել, Լոնդոն, Դակար, Աքրա, Կասաբլանկա։ Նաև կան ռեյսեր դեպի մոտակա աֆրիկյան որոշ քաղաքներ ու ներքին ռեյսեր։

Հանցագործություններ խմբագրել

Քաղաքի ճանապարհային հանցագործությունների մակարդակը համեմատաբար ցածր արևմտյան Աֆրիկայի համար։ Ավելի վտանգավոր շրջաններ է համարվում արևելյանը, որտեղ օտարերկրյացիներին մեքենայից առանց ուղեկցում ցանկալի չէ նույնիսկ օրվա վաղ ժամերին։