Քրիստինա Հովհաննիսյան/Ավազարկղ 3

Լյուբոմիր Շատկա (սլովակ.՝ Ľubomír Šatka,), սլովակ ֆուտբոլիստ, «Սամսունսպոր» ակումբի և Սլովակիայի հավաքականի պաշտպան։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա խմբագրել

Շատկան «Դուբնիցա» ակումբի սան է։ 2012 թվականին պայմանագիր է կնքել անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Խաղային պրակտիկա ստանալու համար Լյուբոմիրը սկսել է հանդես գալ կրկնօրինակ կազմով։ 2015 թվականի հունվարի 3-ին «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղում իր նորամուտը նշել է հիմնական կազմում[1]։ 2016 թվականի սկզբին Շատկան վարձավճարով տեղափոխվել է «Յորք Սիթի»։ Փետրվարի 6-ին «Նորթհեմփթոն Թաունի» դեմ խաղում իր նորամուտը նշել է Անգլիայի երկրորդ լիգայում[2]։ 2017 թվականի սկզբին Շատկան վարձակալվել է «ԴԱԿ 1904» ակումբի կողմից։ Մարտի 19-ին «Սպարտակ Տրնավայի» դեմ խաղում նորամուտը նշել է Սլովակիայի առաջնությունում[3]։ Մրցաշրջանի ավարտից հետո Շատկան լիարժեք պայմանագիր է կնքել ակումբի հետ: 2018 թվականի մարտի 10-ին «Ռուժոմբերոկի» դեմ խաղում Լյուբոմիրը խփել է իր առաջին գոլը ԴԱԿ 1904-ի կազմում[4]։

2019 թվականի ամռանը Շատկան տեղափոխվել է լեհական «Լեխ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր: Օգոստոսի 17-ին «Արկա»-ի դեմ խաղում իր նորամուտը նշել է լեհական Էքստրակլասում[5]։ Նույն թվականին «Արկայի» դեմ խաղում Լյուբոմիրը խփել է իր առաջին գոլը «Լեխի» կազմում։ Նույն թվականին «Արկայի» դեմ խաղում Լյուբոմիրը խփել է իր առաջին գոլը «Լեխի» կազմում։

2023 թվականի ամռանը Շատկան տեղափոխվել է թուրքական «Սամսունսպոր»։ Օգոստոսի 27-ին «Կայսերիսպորի» դեմ խաղում իր նորամուտը նշել է թուրքական սուպերլիգայում[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2017 թվականին Սլովակիայի երիտասարդական հավաքականի կազմում Շատկան Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: ԱԱ-2018-ի խմբային փուլի՝ Շվեդիայի հավաքականի հետ խաղում[7]։ Նույն մենամարտում աչքի է ընկել խփած գնդակով։

2018 թվականի մարտի 25-ին Թաիլանդի հավաքականի դեմ Թագավորի գավաթի խաղարկությունում Շատկան իր նորամուտը նշել է Սլովակիայի հավաքականի կազմում[8]։

2021 թվականին Շատկան մասնակցել է Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Նա մասնակցել է Լեհաստանի[9], Շվեդիայի[10] և Իսպանիայի թիմերի դեմ խաղերին[11]։

2023 թվականի նոյեմբերի 19-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Շատկան խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։

Գոլեր Սլովակիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 2023 թվականի նոյեմբերի 19 Բիլինո Պոլ, Զենիցա, Բոսնիա և Հերցեգովինա   Բոսնիա և Հերցեգովինա 1:2 1:2 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лестер Сити VS. Ньюкасл Юнайтед 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015—01—03. Արխիվացված օրիգինալից 2020-06-30-ին. Վերցված է 2020-06-24-ին.
  2. «Нортгемптон Таун VS. Йорк Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016—02—06. Արխիվացված օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020-06-24-ին.
  3. «ДАК 1904 VS. Спартак Трнава 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017—03—17. Արխիվացված օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020-06-24-ին.
  4. «ДАК 1904 VS. Ружомберок 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018—03—10. Արխիվացված օրիգինալից 2020-06-29-ին. Վերցված է 2020-06-24-ին.
  5. «Арка VS. Лех 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019—08—17. Արխիվացված օրիգինալից 2019-10-25-ին. Վերցված է 2020-06-24-ին.
  6. «Кайсериспор VS. Самсунспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023—08—27.
  7. «Словакия (до 21) VS. Швеция (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-22. Արխիվացված օրիգինալից 2019-01-08-ին. Վերցված է 2020-06-24-ին.
  8. «Словакия VS. Таиланд 3:2» (անգլերեն). soccerway.com. 2018—03—25. Արխիվացված օրիգինալից 2020-07-12-ին. Վերցված է 2020-06-24-ին.
  9. «Польша VS. Словакия 1:2» (անգլերեն). soccerway.com. 2021—06—14. Արխիվացված օրիգինալից 2021-10-21-ին. Վերցված է 2021-10-21-ին.
  10. «Швеция VS. Словакия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2021—06—18. Արխիվացված օրիգինալից 2021-10-18-ին. Վերցված է 2021-10-21-ին.
  11. «Словакия VS. Испания 0:5» (անգլերեն). soccerway.com. 2021—06—23. Արխիվացված օրիգինալից 2021-10-07-ին. Վերցված է 2021-10-21-ին.
  12. «Словакия VS. Испания 1:2» (անգլերեն). soccerway.com. 2023—11—19.