Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն

Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն կամ սուպերլիգա (թուրքերեն՝ Spor Toto Süper Lig Spor Toto Süper Lig) — թուրքական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոն։ Մրցաշարին մասնակցում են 18 ակումբ։ Յուրաքանչյուր մրցաշրջանից հետո ակումբները, որոնք զբաղեցրել են վերջին երեք հորիզոնականները, տեղափոխվում են Առաջին լիգա, իսկ նրանց տեղը զբաղեցնում են Առաջին լիգայի երեք ուժեղագույն ակումբները։

Թուրքիայի ֆուտբոլի առաջնություն
Երկիր Թուրքիա
Հիմնվել է 1959 թվական
Ակումբների քանակ 18
Մակարդակ 1
Դուրս են մնում Առաջին լիգա
Ազգային առաջնություններ Թուրքիայի գավաթ
Միջազգային առաջնություններ Չեմպիոնների Լիգա
Եվրոպայի լիգա
Ներկայիս չեմպիոն Գալաթասարայ
Ամենատիտղոսավոր թիմ Գալաթասարայ (22 տիտղոս)
Հեռուստատեսություն Digiturk/TPT
Պաշտոնական կայք www.tff.org

Պատմություն խմբագրել

Մրցաշարը ստեղծվել է 1959 թվականին՝ Թուրքիայի մի քանի տարածաշրջանային մրցաշարերի միաձուլման հետևանքով։ Յուրաքանչյուր նոր մրցաշրջան սկսվում է օգոստոսի վերջին և ավարտվում մայիսին. դեկտեմբեր-հունվար ամիսներին կա ձմեռային ընդմիջում։ Մրցաշարը անցկացվում է 2 շրջանով. յուրաքանչյուր երկու ակումբ միմյանց հետ ունենում են 2 հանդիպում` սեփական և մրցակցի հարկի տակ։ Չեմպիոնը և փոխչեմպիոնը Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր են նվաճում, իսկ երրորդ և չորրորդ հորիզոնականները զբաղեցրած ակումբները մասնակցում են Եվրոպայի լիգային։ 2005 թվականից սկսած, կապված «Turkcell» բջջային կապի ընկերության հետ հովանավորության պայմանագրով, մրցաշարը կոչվում է «Türkcell SuperLig»: 2010 թվականի օգոստոսի 12-ից «Spor Toto» բուքմեյքերական ընկերության հետ պայմանագրի արդյունքում մրցաշարը պաշտոնապես կոչվեց «Spor Toto Süper Lig»[1]:

Մրցույթի ձևաչափ և հովանավորներ խմբագրել

Մրցույթի ձևաչափ խմբագրել

Ներկայումս Սուպերլիգային մասնակցում են 18 ակումբներ։ Մրցաշարի ընթացքում, որը տևում է օգոստոսից մարտ ամիսներին, յուրաքանչյուր ակումբ երկու հանդիպում է անցկացնում մնացած բոլոր ակումբների հետ` մեկ անգամ սեփական հարկի տակ, մեկ անգամ` մրցակցի։ Այսպիսով, Սուպերլիգայի մրցաշարը յուրաքանչյուր ակումբի համար բաղկացած է 34 հանդիպումից։ Յուրաքանչյուր հաղթանակի դեպքում ակումբը ստանում է 3 միավոր, ոչ-ոքիի դեպքում` 1 միավոր, իսկ պարտության դեպքում միավոր չի տրվում։ Յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին առավելագույն միավորներ հավաքած ակումբը ստանում է չեմպիոնական տիտղոս։ Հավասար միավորների դեպքում տիտղոսակիրը որոշվում է խփած և ընդունած գնդակների տարբերությամբ. վերջինիս հավասարության դեպքում` խփած գնդակների քանակով։ Նվազագույն միավորներ հավաքած երեք ակումբները տեղափոխվում են Առաջին լիգա, իսկ այնտեղից, համապատասխանաբար, Սուպերլիգա են անցնում 3 լավագույնները։

Եվրոպայի գավաթների որակավորումներ խմբագրել

Յուրաքանչյուր մրցաշարի երկու լավագույն ակումբները նվաճում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մասնակցության ուղեգիր։ Մրցաշարում առաջին հորիզոնականը զբաղեցրած ակումբը միանգամից հայտնվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը սկսում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը երրորդ ընտրական փուլից։ Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը մեկնարկում են ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի երրորդ ընտրական փուլից։ Թուրքիայի գավաթի հաղթողը ընդգրկվում է Եվրոպայի լիգայի խմբային փուլ։

Հովանավորներ խմբագրել

  • 2005—2010: Turkcell (Turkcell Süper Lig)
  • 2007—մինչ այժմ Spor Toto (Spor Toto Süper Lig)

Մրցաշարի հաղթողներ խմբագրել

Թուրքիայի առաջնության ամբողջ պատմության ընթացքում չեմպիոն դարձել են 5 ակումբներ`«Գալաթասարայ», «Ֆեներբահչե», «Բեշիկթաշ», «Տրաբզոնսպոր» և «Բուրսասպոր»։ Միայն «Տրաբզոնսպոր» և «Բուրսասպոր» ակումբներ են, որ չեն ներկայացնում Ստամբուլը։

Клуб Чемпионы Год победы
Գալաթասարայ
22
1961/62, 1962/63, 1968/69, 1970/71, 1971/72, 1972/73, 1986/87, 1987/88, 1992/93, 1993/94, 1996/97, 1997/98, 1998/99, 1999/00, 2001/02, 2005/06, 2007/08, 2011/12, 2012/13, 2014/15, 2017/18, 2018/19
Ֆեներբահչե
19
1959, 1960/61, 1963/64, 1964/65, 1967/68, 1969/70, 1973/74, 1974/75, 1977/78, 1982/83, 1984/85, 1988/89, 1995/96, 2000/01, 2003/04, 2004/05, 2006/07, 2010/11, 2013/14
Բեշիկթաշ
15
1957, 1958, 1959/60, 1965/66, 1966/67, 1981/82, 1985/86, 1989/90, 1990/91, 1991/92, 1994/95, 2002/03, 2008/09, 2015/16, 2016/17
Տրաբզոնսպոր
6
1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1980/81, 1983/84
Բուրսասպոր
1
2009/10

Մրցանակակիրներ խմբագրել

Ռեկորդներ խմբագրել

Մրցաշրջան.

  • Ամենաերկար մրցաշրջան` 1962—1963 год (42 հանդիպում)

Ակումբ.

  • Առավելագույն չեմպիոնական տիտղոսներ` «Գալաթասարայ» (21 անգամ)
  • Ամենաերկար չեմպիոնական շարք` «Գալաթասարայ» — 4 մրցաշրջան անընդմեջ (1996—2000)
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ` 1989—1990` «Բեշիկթաշ» — «Ադանա Դեմիրսպոր» (10-0)
  • Ամենաշատ քանակությամբ գոլեր մեկ խաղում` 1991—1992` «Ֆեներբահչե» — «ԳազիԱնտեպսպոր» (8-4)
  • Առավել հաջող մրցաշրջան անցկացրած ակումբ` 1988—1989` «Ֆեներբահչե» (29 հաղթանակ, 6 ոչ ոքի, 1 պարտություն 36 հանդիպման ընթացքում)
  • Անպարտելիության շարք` «Բեշիկթաշ» (48 հանդիպում)
  • Հաղթանակների շարք` «Բեշիկթաշ» (13 հանդիպում)
  • Առավելագույն քանակությամբ հաղթանակներ մեկ մրցաշրջանում` «Բեշիկթաշ»` 1959—1960, «Ֆեներբահչե»` 1988—1989 (29-ական հաղթանակ)
  • Առավելագույն քանակի գոլեր մեկ մրցաշրջանի ընթացքում` 1988—1989` «Ֆեներբահչե» (103)
  • Հաղթանակների շարք սեփական հարկի տակ` «Գալաթասարայ» (25 հանդիպում)
  • Անպարտելիության շարք սեփական հարկի տակ` «Ֆեներբահչե» (48 հանդիպում)

ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակ խմբագրել

2016թ. մայիսի 28-ի դրությամբ[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World Soccer Reader " Spor Toto Lands Turkish Super League Naming Rights». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Рейтинг УЕФА для клубных турниров». Официальный сайт УЕФА. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել