Բնակավայր
Պավել Սահակյան/Ավազարկղ26

Ալիգարհ (հինդի՝ अलीगढ़, ուրդու՝ علی گڑھ, անգլ.՝ Aligarh, Alīgaṛh), քաղաք Հնդկաստանի արևմտյան Ուտար Պրադեշում։ Վարչական կենտրոն Ալիգարհի շրջանում։

Աշխարհագրություն խմբագրել

Բացարձակ բարձրությունը ` ծովի մակարդակից 183 մետր է[1]։ Գտնվում է Գանգեսի և Ջամնաումնայի միջև, Կանպուրից 291 կմ հյուսիս-արևմուտք և մայրաքաղաք Դելիից 140 կմ հարավ-արևելք:

Բնակչություն խմբագրել

2013 թվականի տվյալներով բնակչությունը 933 119 մարդ է[2]։


Տարվա ընթացքում քաղաքի բնակչության դինամիկան․

1991 2001 2013
480 520 669 087 933 119

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Զարգացած են բամբակի, ապակու և մետաղի վերամշակման արդյունաբերությունները։ Քաղաքը հայտնի է կողպեքների արտադրությամբ, որոնք արտահանվում են ամբողջ աշխարհով մեկ: Ալիգարհ, գյուղատնտեսական շրջանում մեծ առևտրի կենտրոն (հացահատիկային, բամբակենի, շաքարեղեգ), անցկացվում են տարեկան տոնավաճառներ[3]։ Հարդուագանջի ԱԷԿ-ը գտնվում է Ալիգարհ քաղաքից 15 կմ հեռավորության վրա, իսկ «Նարորա» ԱԷԿ-ը քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Չնայած երկու էլեկտրակայանների հարևանությանը, քաղաքում տեղի են ունենում հոսանքազրկումներ:

Ալիգարհը ՝ խոշոր տրանսպորտային հանգույց է։ Քաղաքով անցնում են թիվ 91 և թիվ 93 մայրուղիները։ Առկա է երկաթուղային կապ։ Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում է Դելիում:

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում է գտնվում հայտնի Ալիգարհ մուսուլմանական համալսարանը։ Այստեղ պահպանվել է 16-րդ դարի բերդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Atrauli, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին. Վերցված է 2013-05-5-ին.
  2. «Alīgarh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին. Վերցված է 2013-05-5-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «India9.com». India9.com. 2005-06-07. Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին. Վերցված է 2011-10-13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել