Մասնակից:Մարտա Մանգասարյան/Ավազարկղ 3

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևելյան թևի վրա՝ Մարտունու շրջանում՝ նախկին Վարանդա գավառում: Բնակավայրերը տեղաբաշխված է Խոնաշեն գետի միջին հոսանքի ձախափնյակում՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղու աջ հատվածում:

Վարանդան համանուն բնակավայրի այն փոքրաթիվ բնակավայրերից մեկն է, որին թուրք-թաթարներին հաջողվել է առանց մեծ ջանքերի տիրանալ:

19-րդ դարի երկրորդ կեսերին Մուղանի տափաստանից թաթար մի քանի ընտանիքներ հաստատվել էին Խոնաշենի հովտում՝ Հաղորտի գյուղի վարչական տարածքում: Բնակավայրը ստացավ Վարանդալու անվանումը, իսկ 19-րդ դարի վերջերին այն անվանափոխվել և դարձել էր Ղարադաղլու:

1885 թվականին վերոհիշյալ բնակավայրում ապրում էր 70 թուրք ընտանիք: Այդ ժամանակներից սկսած Վարանդան շրջակա հայկական գյուղերի, մասնավորապես Մուշկապատի Հաղորտիի, Կաղարծու և Պառավաթումբի համար չարիք էր դարձել: Անասնագողությունը, ծեծն ու ջարդը սովորական երևույթներ էին դարձել:

Ծննդով Վարանդայից էր նաև մասնագիտությամբ ուսուցիչ, կոչումով մարդասպան Արշաադ Մամեդովը, ով դաժանորեն 1996 թվականին խոշտանգել և սպանել էր բերդաշենցի երկրորդ դասարանի աշակերտ Նելսոն Մովսիսյանին:

Արցախյան շարժման առաջին շրջանում՝ 1988-1992 թվականներին, Վարանդան դարձել էր Աղդամի և Ադրբեջանի մյուս շրջաններից հավաքված ավազակախմբերի որջը:

Շրջափակվել էին հայկական գյուղերի ճանապարհները: Կտրվել էր Ստեփանակերտի հետ Մարտունու շրջանի արևելյան ենթաշրջանի բնակավայրերի կապը:

Ադրբեջանի կառավարությունը մինչև ատամները զինավորել էր Վարանդայի ադրբեջանցի բնակչությանը: Սպանություններն ու խոշտանգումները Խոնաշենի հովտում հաճախակի էին դարձել:

1991 թվականի հունվարի 9-ին առավոտյան Կաղարծիի բնակիչ Լևոն Գասպարյանը կնոջը՝ Անժելա Գասպարյանին Մարտունու ծննդատուն տեղափոխելու ժամանակ Վարանդայի մոտ դարանակալած թուրքերը երիտասարդ ամուսիններին դաժանամահ են արել:

1991 թվականի հունիսի 27-ին գյուղ վերադառնալու ճանապարհին ադրբեջանական օմոնը ձերբակալել էր 7 մուշկապատցիների, որոնց Շուշիի և Ադրբեջանի շրջաններում տեղակայված բանտերում չարչարանքների էին ենթարկել: 1991 թվականի հուլիսի 3-ին դաժան ճակատագրի էին արժանացել նաև Հաղորտու 6 բնակիչներ:

Գյուղի ազատագրումը հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից օրհասական հարց էր դարձել: 1992 թվականի փետրվարի 17-18-ին իրականացվեց Վարանդայի ազատագրման ռազմագործողությունը, որին մասնակցել են Մարտունի քաղաքի, Ճարտարի Գիշու, Սպիտակաշենի, Հաղորտու, Մուշկապատի, Կաղարծու,Ննգիի կամավորականները, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին վաշտը և «Արաբո» ջոկատը:

Մարտական գործողությունների ժամանակ ոսոխը տվել է 60-ից ավելի սպանված և գերի: Թշնամուց առգրավվել է 70 միավոր զենք, մեծ քանակությամբ զինամթերք:

Մարտական գործողությունների ժամանակ Ամիրանլարի հենակետից հակառակորդի կազմավորումները հարձակվել են Մարտունի քաղաքի ուղղությամբ՝ ցանկանալով Վարանդայից շեղել հրամանատարության ուշադրությունը: Հայկական կամավորական ջոկատները ոչ միայն հետ մղեցին Ամիրանլարից կազմակերպված գրոհը, այլև Վարանդայի ռազմագործողությունը փայլուն ավարտին հասցրին:

Գյուղի ազատագրման ժամանակ զոհվել էր «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Էդիկ Մելքումյանը՝ Արջ մականունով: Վարանդայի մոտակայքում ադրբեջանցիների գնդակից զոհվել էր նաև Հաղորտու բնակիչ Արամ Քարամյանը:

1999 թվականին սկսել է գյուղի վերաբնաեցման գործընթացը:

Գյուղը մի կարճ ժամանակահատված անվանվել է Արջաձոր, այնուհետև վերանվանվել Վարանդայի:

Վարանդայի դպրոցում 2018-2019 ուսումնական տարում սովորում էր 20 աշակերտ, դասաանդում՝ 9 ուսուցիչ:

2012 թվականին դպրոցի շենքը վերանորոգվել էր «Հայ կրթական հիմնարկության» և Արփիկ Շատիկյանի զավակների դրամական միջոցներով:

Էդիկ Մելքումյանի քրոջ որդի Վալերի Մանուչարյանի հովանավորությամբ 2014 թվականին Վարանդայում կառուցվել է հուշակոթող ՝ ի հիշատակ արցախյան պատերազմի և Վարանդայի ազատագրման ժամանակ զոհվածների:

Գյուղն ունի մեկ աղբյուր՝ Սարգսյանի:

Վարանդայի հանդամասերն են Բաբա Բուլաղ, Փշիգա ծոր, Թուռնեն գյոլ: