Մասնակից:Դավիթ Կիրանց/Ավազարկղ8
| |||
| |||
| |||
| |||
|
Օսկար Ալֆրեդո Ռուջերի (իսպ.՝ Oscar Alfredo Ruggeri, ) , արգենտինացի ֆուտբոլիստ, պաշտպան։ 1986 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում, Չեմպիոնական թիմի հիմնական պաշտպանական խաղացող։ Արգենտինական ֆուտբոլի պատմության ամենահայտնի պաշտպաններից մեկը։ 1991 թվականին նա ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Կենսագրություն խմբագրել
Ռուջերին ծնվել է Կորդովայի Կորալ դե Բուստոս շրջանում:
Փոքր տարիքից խաղացել է ֆուտբոլ տեղական «Ռոսարիո Սենտրալ» և «Խեներալ Պաս Խունիորս» տեղական ակադեմիաներում, պատանեկան տարիքում տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ սկսել է զբաղվել «Բոկի Խունիորս դպրոցում»[1]։
Իր դեբյուտը կատարել է Արգենտինայի առաջնությունում՝1980 թվականի հունիսի 8-ին, «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում, որում «Բոկան» հաղթել է 3:0 հաշվով։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, Ռուջերին խփել է իր առաջին գոլը «Բոկայի» կազմում, որի շնորհիվ ջենովացիները տոնել են իրենց հաղթանակը «Կոլոնի» նկատմամբ։ 1980-1984 թվականներին Ռուջերին «Բոկու Խունիորսի» կազմում անցկացրել է 146 խաղ և խփել 9 գոլ: Նա պաշտպանության առանցքային խաղացող էր 1981 թվականի Մետրոպոլիտանոյի «Բոկիի» չեմպիոնական արշավում։ Նա հեռացել է «Բոկայից» ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով և տեղափոխվել է նրանց հիմնական մրցակիցների՝ «Ռիվեր Փլեյթի» ճամբար։ Ռիվերուում 1985-1986 դարձել է Արգենտինայի չեմպիոն, արժանացել է Լիբերտադորեսի և միջմայրցամաքային գավաթների։ 1988-1990 թվականներին մտել է Իսպանիայի Լորգոնեսի ակումբ, դրանից հետո Մադրիդի «Ռեալ»։ Դրանից հետո 1990 թվականին արժանացել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի, բայց պայմանագրի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով լքել է արքայական ակումբը և տեղափոխվել Վելես Սարսֆիլդ։ Դրանից մեկ ու կես տարի հետո անցկացրել է խաղեր իտալական «Անկոնա» և մեքսիկական «Ամերիկա» ակումբներում, 1994 թվականին դարձել է «Սան Լորենսոյի» խաղացող։ Այստեղ Ռուջերին պլանավուրել է ավարտել իր կարիերան, բայց 1997 թվականին որոշ ժամանակ խաղացել է «Լանուսա» ակումբում, որը Օսկարի կարիերայի վերջին ակումբն էր։
Արգենտինայի հավաքականում իր դեբյուտը կատարել է Կառլոս Բիլարդոյի գլխավորությամբ 1983 թվականին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում երեք անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը։ 1986 թվականին նա օգնեց «Ալբիսելեստե» ակումբին՝ հաղթելու աշխարհի առաջնությունում, իսկ 1990 թվականին՝ հասնելու եզրափակիչ։ Նաև չորս անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթին և 1991 և 1993 թվականներին դարձել է այս մրցաշարի հաղթող:
Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո աշխատել է որպես մարզիչ:
Տիտղոս (խաղացող) խմբագրել
- Արգենտինայի չեմպիոն (3): 1981 (Մետրոպոլիտանո), 1985/86, 1995 (Կլաուսուռա)
- Իսպանիայի չեմպիոն (1): 1990
- Լիբերտադորեսի խաղերի գավաթակիր (1): 1986
- Միջմայրցամաքային խաղերի գավաթակիր (1): 1986
- Ամերիկայի գավաթի հաղթող (2): 1991, 1993
- Աշխարհի չեմպիոն (1): 1986
- Արգենտինայի տարվա ֆուտբոլիստ (1): 1991
- Իսպանիայի առաջնության լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստ (օտարերկրացի «Don Balón») (1): 1988/89
- Հարավային Ամերիկայի տարվա խորհրդանշական հավաքականի անդամ (2): 1986, 1991
- Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ (1): 1991
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««Me hice duro por las palizas de mi vieja»» (իսպաներեն). El Gráfico. 2008-11-17. Արխիվացված է օրիգինալից 2010-03-29-ին. Վերցված է 2016-07-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ խմբագրել
- Биография (իսպ.)
- Статистика (իսպ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)