Անուշ Բաբայան հայ նկարչուհի, մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Նկարիչների Միության անդամ, Էստոնիայի նկարիչների միջազգային միության(2018 թվականից)[1] եւ Հայ նկարիչների միջազգային հիմնադրամի անդամ[2]։

Կենսագրություն

խմբագրել

Անուշ Գարեգինի Բաբայանը ծնվել է 1954 թվականի հունվարի 3-ին, Երևանում։ 1972- ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2001-2004 թվականներին Մ.Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի դիմորդ (Մինսկ, Բելառուսի Հանրապետություն): 2006 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ուսանողների գեղագիտական արժեքային կողմնորոշումների ձևավորում ուսումնական գործընթացում» թեմայով Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում (ՌԴ), (13.00.01 մասնագիտություն – ընդհանուր մանկավարժություն, մանկավարժության և կրթության պատմություն): 2020 թվականին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը դոցենտի գիտական կոչում է շնորհել (D N 03930)[3]։ Դասավանդում է հեղինակային առարկաներ՝ Արվեստի արժեքաբանություն, Գեղագիտական հաղորդակցության տեխնոլոգիաներ, Խոսակցական հաղորդակցություն։ Անցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ արտերկրում, ինչպես IAPP Դրական հոգեթերապիայի դասընթաց (Վիսբադեն, Գերմանիա) WAPP-ի Պոզիտիվ հոգեթերապիայի համաշխարհային ասոցիացիայի աջակցությամբ՝ մասնագիտական կրթության միջազգային չափանիշներին համապատասխան (դասընթացի տևողությունը 200 ակադեմիական ժամ)։

Լինելով Մինսկի դեսպանների և օտարերկրյա ներկայացուցիչների կանանց միջազգային ակումբի (MMWK) մշակույթի գծով փոխնախագահն իրականացրել է մշակութային և կրթական նախագծեր՝ «Արվեստի դիվանագիտություն», «Լինգվա ակումբ», «Իմ երկրի արժեքներն ու ավանդույթները», կազմակերպել է համերգներ ավելի քան 55 երկրների մասնակցությամբ, «Կլոր սեղան», ստեղծագործական հանդիպումներ Բելառուսի Պետական Համալսարանի, Մինսկի Պետական Լեզվաբանական համալսարանի և այլ համալսարանների և պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, Բելառուսական Առաջին ալիքի «Խոհարարական դիվանագիտություն» հեռուստաշոուի համահիմնադիր։ Խոսվել է Հայաստանի կյանքի մշակույթի և գեղարվեստական արժեքների մասին, Ելույթներ ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ, թերթերում, ամսագրերում, մասնակցել գիտագործնական միջազգային գիտաժողովների և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://rau.am/event/exhibition-Babayanб В РАУ откроется выставка картин Ануш Бабаян
  2. https://www.facebook.com/surbzoravor/photos/a.732460850111544/3552045641486370/?type=3, Էստոնիայի միջազգային նկարիչների միության անդամների աշխատանքների ցուցահանդեսը Սուրբ Խաչի տոնին, Երևան, 2020
  3. https://www.bok.am/en/user/45642, Անուշ Բաբայան, Բարձրագույն որակավորման կոմիտեի պաշտոնական կայք


Ծանոթագրություններ

խմբագրել