Շիվ (Շիվէ) խմբագրել

Շիվ, շիվէ, բարակ ու դալար ճյուղ, ծառի կամ թփի բնից աճած կողմնային ոստ։

Հայերենում շիվ են անվանում նաև մատղաշ ծառը, որն օգտագործվում է որպես տունկ, տնկի։ Նոր ծառ ստանալու համար այգեգործները գոյություն ունեցող ծառից կտրում են մի շիվ եւ պատվաստում նման տեսակի բույսին։

Շիվէ, շիվ բառն ունի մի շարք հոմանիշներ՝ ոստ, ուղեշ, ընձյուղ, մորճ, շառավիղ, շյուղ, պատվաստ երիթոստուռ, կտրոն , ուռ, հոռաշիվ, մակաճ, խեչ, չեչ, չանչ, կնջեռ, կնճիռ, ճաճ։

Փոխաբերական իմաստով շիվն ունի նաև զավակի, որդու, ժառանգի նշանակություն։ Այս իմաստով շիվ բառը շատ է օգտագործվել հայկական գեղարվեստական գրականության մեջ․

  • «Դալար շիվ էի, կտրվեցի՝ անմխիթար թողնելով հորս»:

-Սերո Խանզադյան «Մատյան եղելությանց»

  • «Պառավը նստեց դիմացս, ծնոտը չորացած ձեռքով խչմարեց ու մղկտաց երգելով. -Սարիբեկի թոռ, Սարիբեկի շիվ, Սարիբեկի համուհոտ... Կեր, կե-եր, անուշ արա... »։

-«Վարագույրից այն կողմ» Սոս Սարգսյան  

Շիվ, շիվէ բառը հայերենից ռուսերեն թարգմանաբար նշանակում է побег, прут, հայերենից անգլերեն՝ sprout, bine, wicker, browse։