Մառիի ճակատամարտ
Մառիի ճակատամարտ տեղի է ունեցել 1266 թվականի օգոստոսի 23-ին, Եգիպտոսի Մամլուքների սուլթանության և Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև, Մառի կոչվող կապանում (Սև լեռների շրջան)։
Թվական | 1266 թվականի օգոստոսի 23 |
---|---|
Վայր | Մառի, Դարպսակ |
Արդյունք | Մամլուքների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Կիլիկիայի Հայկական Թագավորություն | Մամլուքներ |
Հրամանատարներ | |
Լևոն Գ Թորոս | Մանսուր Կալաուն Ալի ալ-Մանսուր |
Կողմերի ուժեր | |
15.000 | 30.000 |
Ռազմական կորուստներ | |
մարտական կորուստներից զատ 40.000 գերեվարված բնակիչ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Ընթացքը խմբագրել
Եգիպտոսի սուլթան Զահեր Բայբարսը, օգտվելով մոնղոլական տիրակալության տրոհումից ու թուլացումից, վերանվաճեց Հյուսիսային Ասորիքը, իսկ օգոստոսին Մանսուր Կալաունին 30-հազարանոց զորաբանակով ուղարկեց Կիլիկիա։ Հեթում Ա-ն գտնվում էր Թավրիզում՝ դաշնակից մոնղոլների մոտ։ Մամլուքների դեմ դուրս եկան արքայազներ Լևոնը և Թորոսը 15-հազարանոց բանակով։ Հայկական զորքերը չկարողացան դիմադրել իրենց կրկնակի գերազանցող մամլուքներին։ Արքայազն Թորոսը զոհվեց, իսկ Լևոնը Սմբատ Սպարապետի որդու՝ Վասիլ Թաթարի հետ միասին գերեվարվեց[1]։
Հետևանքներ խմբագրել
Հեթում Ա-ն վերադարձավ և իր երկիրը հայտնաբերեց թալանված վիճակում մամլուքները թալանել և ավերել էին երկրի երեք խոշոր քաղաքները՝ Մամեստիան, Ադանան և Տարսոնը, ինչպես նաև Այաս նավահանգիստը։ Մամլուքներին քսան օր պաշարելուց հետո հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը, գերեվարեց շուրջ 40 հազար բնակիչ[2]։ Հեթումը անհապաղ քայլեր ձեռնարկեց Լևոնին գերությունից ազատելու համար և որոշ տարածքային զիջումներ կատարելու դիմաց հետ վերադարձրեց գահաժառանգին։ 1269 թ. Տարսոն քաղաքում Լևոնը օծվեց թագավոր[3], իսկ Հեթումը ծառայության անցավ Դրազարկի վանքում որպես կրոնավոր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The Armenian Kingdom and the Mamluks p.49, Angus Donald Stewart
- ↑ Bournotian, A Concise History of the Armenian People, p. 101
- ↑ Կլոդ Մութաֆյան, p.60
Գրականություն խմբագրել
- Renée Grousset, Histoires des Croisades, III
- Կլոդ Մութաֆյան, Le Royaume Armenien de Cilicie
- Angus Donal Stewart, The Armenian Kingdom and the Mamluks