Մանկավարժական թանգարան (Բելգրադ)
Մանկավարժական թանգարան (սերբ.՝ Педагошки музеј), կրթությանը նվիրված թանգարան Սերբիայում։ Տեղակայված է Բելգրադի Ստարի գրադ համայնքում գտնվող հին Ռեալկի շենքում (19-րդ դարի դպրոց), որը կառուցվել է 1837-1838 թվականներին[1]։
Մանկավարժական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և մշակութային կառույց |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Բելգրադ |
Ղեկավարության նստավայր | Բելգրադ, Սերբիա |
Հասցե | Узун Миркова 14 և Узун Миркова 14, 11000 Београд |
Հիմնադրվել է | 1896 |
Կայք | pedagoskimuzej.org.rs(սերբ.) |
Նկարագիր խմբագրել
Թանգարանը ստեղծվել է Դիմիտրի Պուտնիկովիչի նախաձեռնությամբ 1896 թվականին Սերբիայի Ուսուցիչների միության կողմից՝ մանկավարժական և պատմական արժեք ներկայացնող առարկաների և իրերի հավաքման և պահպանման նպատակով։ Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ ամբողջությամբ ոչնչացվել է։
1945 թվականից հետո թանգարանը վերականգնվել է, իսկ 1969 թվականից ունի մշտական ցուցադրություն «Սերբական դպրոցի տասը դարերը Բելգրադի Ռեալական գիմնազիայում», որը պատմում է սերբական դպրոցի պատմության մասին՝ սկսած 9-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը։
Շենքը կառուցվել է կլասիցիզմի ոճով, հավանաբար Ֆրանց Յանկեի ոճով։ Սկզբում այն համարվում էր քաղաքապետ Ցվետկո Ռայովիչի նստավայրը, այնուհետև այնտեղ տեղակայվեցին անգլիական դեսպանատունը, ոստիկանությունը, և այն ծառայում էր որպես բանակային ստորաբաժանման շենք։ Շինությունը համարվում է եվրոպական ոճով կառուցված հնագույն շենքերից մեկը։ 20-րդ դարի սկզբին նրան կից կառուցվեց երկհարկանի դպրոցի շենք՝ մոդեռն ճարտարապետության ոճով[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Путниковић, Драгољуб М.; Симић, Сузана С.; Јевтић, Бојана М. (2007). Библиографија радова Димитрија Ј. Путниковића. Београд: Педагошки музеј. ISBN 978-86-82453-03-1.
Արտաքին հղումներ խմբագրել
- Педагогический музей — Туристическая организация Белграда Արխիվացված 2013-09-13 Wayback Machine(ռուս.)
- «Pedagoški muzej Beograd (Zvanična prezentacija)» (српски). Pedagoški muzej Beograd. 2007. Վերցված է 19. 10. 2010-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Ustanove kulture - Pedagoški muzej» (српски, енглески, and немачки). Grad Beograd. Վերցված է 19. 10. 2010-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Кућа Цветка Рајовића - Реалка, 1835-38» (српски).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկավարժական թանգարան (Բելգրադ)» հոդվածին։ |