Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ

Մանկական Եվրատեսիլ 2009-ը եղել է 7-րդը մրցույթի պատմության մեջ։ Այն անց է կացվել 2009 թվականի նոյեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ 2009-ին մասնակցել են 13 երկիր և հաղթող է ճանաչվել Նիդերլանդները ներկայացնող Ռալֆ Մաքենբախը 121 միավորով։ Նրանից 5 միավորով հետ էին Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Լուարա Հայրապետյանը և Եկատերինա Ռյաբովան։

Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
"For The Joy Of People" «Մարդկանց ուրախության համար»
Ամսաթվեր
Եզրափակիչնոյեմբեր 21, 2007
Հյուրընկալություն
Անցկացման վայրՈւկրաինա Ուկրաինա
Կիև
Հյուրընկալող հեռուստաալիքՈւկրաինաNTU
ՀաղորդավարներԱնի Լորակ և Թիմուր Միրոշնիչենկո
Մասնակցություն
Երկրների քանակ13
ՄասնակիցներՌալֆ Մաքենբախ, Լուարա Հայրապետյան, Եկատերինա Ռյաբովա, Լաուրա Օմլոփ, Անդրանիկ Ալեքսանյան, Միմմի Սանդեն, Ništa Lično? և Rafaella Costa?
Մեկնել ենԲուլղարիա Բուլղարիա
Լիտվա Լիտվա
Հունաստան Հունաստան
Քվեարկություն
Քվեարկության համակարգ50/50 հեռուստադիտող/ժյուրի
Հաղթական երգՆիդերլանդներ "Click Clack"
Զրո միավորԲոլոր երկրները ստանում են 12 միավոր քվեարկությունից առաջ
Ժամանակագրություն
Մանկական Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթ
junioreurovision.tv/event/kyiv-2009

Անցկացման վայր խմբագրել

Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթը հյուրընկալելու համար պայքարում էին Սերբիան,Բելառուսը և Ուկրաինան։ Ի վերջո իրավունք շնորհվեց Ուկրաինային։

Եզրափակիչ խմբագրել

Երկրները քվեարկում են 50% ժյուր և 50% հեռուստաքվեարկություն համամասնությամբ։ Շվեդիան միայն քվեարկում էր ժյուրիի միջոցով։

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Միավոր Արդյունք
01   Շվեդիա շվեդերեն Միմի Սանդեն "Du" 6 68
02   Ռուսաստան ռուսերեն Եկատերինա Ռյաբովա "Malenkiy prints" (Маленький принц) 2 116
03   Հայաստան հայերեն Լուարա Հայրապետյան "Barcelona" (Բարսելոնա) 2 116
04   Ռումինիա ռումիներեն Իոանա Անուցա "Ai puterea în mâna ta" 13 19
05   Սերբիա սերբերեն Նիստա Լիցնո "Onaj pravi" (Онаj прави) 10 34
06   Վրաստան վրացերեն Արքայադուտրեր "Lurji prinveli" (ლურჯი ფრინველი) 6 68
07   Նիդեռլանդներ նիդեռլանդերեն Ռալֆ Մաքենբախ "Click Clack" 1 121
08   Կիպրոս հունարեն Ռաֆաելա Կոստա "Thalassa, ilios, aeras, fotia"(Θάλασσα, ήλιος, αέρας, φωτιά) 11 32
09   Մալթա անգլերեն Ֆրանչեսկա և Միքաելա "Double Trouble" 8 55
10   Ուկրաինա ուկրաիներեն Անդրանիկ Ալեքսանյան "Try topoli, try surmy" (Три тополі, три сурми) 5 89
11   Բելգիա բելգերեն Լաուրա Օմլոոպ "Zo verliefd (Yodelo)" 4 113
12   Բելառուս ռուսերեն Յուրիյ Դեմիդեվիչ "Volshebniy krolik" (Волшебный кролик) 9 48
13   Մակեդոնիա մակեդոներեն Սառա Մարկովսկա "Za ljubovta" (За љубовта) 12 31

Բոլոր 12 միավորները խմբագրել

N. Ստացող երկիր Տվող երկիր
4   Բելգիա   Մակեդոնիա,   Մալթա,   Նիդեռլանդներ,   Սերբիա
3   Նիդեռլանդներ   Բելգիա,   Ռումինիա,   Շվեդիա
  Հայաստան   Կիպրոս,   Վրաստան,   Ռուսաստան
2   Ռուսաստան   Բելառուս,   Ուկրաինա
1   Ուկրաինա   Հայաստան

Միջազգային հեռարձակում խմբագրել

 
Ավստրալիան SBS1 հեռուստաալիքով հեռարձակել է մրցույթը 2010 թվականի ապրիլի 14-ին։

 
Ադրբեջանը İctimai TV-ով մրցույթը հեռարձակել է ուղիղ եթերով։

 
Բոսնիա և Հերցեգովինան BHRT հեռուստաալիքով հեռարձակեց մրցույթը ուղիղ եթերով։