Անի Լորակ (ուկրաիներեն՝ Ані Лорак, իսկական անունը Կարոլինա Միրոսլավովնա Կուեկ, (ուկրաիներեն՝ Кароліна Мирославівна Куєк), սեպտեմբերի 27, 1978(1978-09-27)[1][2], Կիցման, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ժողովրդական, էստրադային երգչուհի է[3]։

Անի Լորակ
Անի Լորակը Եվրատեսիլ 2008 մրցույթի ժամանակ։
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Ані Лорак
Ի ծնե անունKarolina Myroslavivna Kuiek
(Кароліна Мирославівна Куєк)
Նաև հայտնի է որպեսAni Lorak (Ани Лорак)
Ծնվել էսեպտեմբերի 27, 1978(1978-09-27)[1][2] (45 տարեկան)
Կիցման, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԿիցման, Ուկրաինա
ԺանրերՓոփ, Սոուլ, Փոփ ռոք
Մասնագիտությունsinger
Գործիքներvoice
Գործունեություն1996–present
ԼեյբլMoon Records, Lavina Music
ԿրթությունԿիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան
ԱմուսինYuriy Falyosa?
Պարգևներ
Կայքwww.anilorak.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Ani Lorak Վիքիպահեստում

2008 թվականին մասնակցել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին, որտեղ ներկայացրել է Shady Lady երգը և գրավել 2-րդ հորիզոնականը։ Ստացել է նաև շատ այլ մրցանակներ՝ «Ոսկի գրամաֆոն», «Տարվա երգչուհի», «Տարվա մարդ», «Տարվա երգ», իսկ հետո հինգ «ոսկի» և երկու պլատինե սկավառակներ։ Ձայնի դիապազոնը՝ 4.5 օկտավա[4]։

Կենսագրություն խմբագրել

Անի Լորակը ծնվել է Ուկրաինական ԽՍՀ-ի Չեռնովցիի մարզի Կիցմանի շրջանի Կիցման քաղաքում։

Աղջկա ծնողները բաժանվել էին դեռ նրա ծնվելուց առաջ։ Բայց, չնայած դրան, երգչուհու մայրը` Ժաննա Վասիլեևնան, աղջկան տվեց հոր ազգանունը։ Աղջկա մանկությունն անցել է աղքատության մեջ։ Մայրն ամբողջովին նվիրվել է աշխատանքին, որ կարողանա կերակրել իր երեխաներին։ Դա է պատճառը, որ ստիպված էր 6 տարի աղջկան ուղարկել Չեռնովցիի Սադգորսկի համար 4 գիշերօթիկ դպրոցը, որտեղ աղջիկը եղբայրների հետ միասին սովորեց մինչև 7-րդ դասարան[5] (ուներ 3 եղբայր, սակայն ավագը`Սերգեյը, մահացել էր Աֆղանիստանի պատերազմի ժամանակ, երբ Անին 9 տարեկան էր[6]):

Ցանկոււթյունը` դառնալ երգչուհի, ի հայտ էր եկել դեռ 4 տարեկանում։ Սկսել է մասնակցել դպրոցական տարբեր երգի միջոցառումների։ 1992 թվականին մասնակցել է Չեռնովցիում տեղի ունեցող փառատոնին և հաղթել[7]։ Հավանաբար այդտեղ է ծանոթացել պրոդյուսեր Յուրի ֆալյոսի հետ և ստորագրել իր առաջին պայմանագիրը[8]:

1990 խմբագրել

1992 թվականին նա մասնակցել է Չեռնիվցիի «Первоцвет» փառատոնին[9]։ Հենց այստեղ էլ Կառոլինան ծանոթացավ պրոդյուսերի՝ Յուրի Ֆալեսոյի հետ և ստորագրեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը[9][10]:

Երիտասարդ երգչուհուն հայտնի դարձրեց ռուսական հեռուստածրագիրը՝ «Утренняя звезда»-ը, որը թողարկվել է 1995 թվականի մարտին։

Հենց այդ ժամանակ էլ Կարոլինան հայտնի դարձավ որպես Անի Լորակ։ Կարոլինան հանդես եկավ որպես Անի՝ Կարոլինա անվան հակառակ ընթերցմամբ[9]։

1995 թվականի աշնանը ավարտվեց «Хочу летать» (Թռչել եմ ուզում) ալբոմի ձայնագրումը։ Ալբոմն իր մեջ պարունակում էր ջազ-ռոքի տարրեր։ 1996 թվականին նա հաղթեց Նյու-Յորքում տեղի ունեցած «Big Apple Music 1996 Competition» մրցույթում։

1999 թվականի սկզբին Անի Լորակը սկսեց իր շրջագայությունները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա,Հունգարիա, ինչպես նաև Ուկրաինիայի խոշորագույն քաղաքներ։

1999 թվականին նա ճանաչվեց Ուկրաինայի ամենաերիտասարդ վաստակավոր արտիստ։ Նույն տարում երգչուհին հանդիպեց ռուս հայտնի կոմպոզիտորի՝ Իգոր Կրուտոյի հետ։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականի oգոստոս 15-ին ամուսնացել է «Turtes Travel» տուրիստական գործակալության սեփականատերերից մեկի՝ ազգությամբ թուրք Մուրատ Նալկակիօղլիի հետ[11]։

Դուստրը՝ Սոֆիա Մուրատովնա Նալչադժիօղլուն (ծնվ. 9 հունիսի, 2011) 2012 թվականի ապրիլի 7-ին Կիևում մկրտվեց, կնքահայրն էր Ֆիլիպ Կիրկորովը, իսկ կնքամայրը՝ Իրինա Բերժնայան[12]։

Սոֆիան Մոսկվայի Պավլովսկի գիմնազիայի ուսանողուհի է[13]։

2019 թվականի հունվարի 31-ին Մուրատ Նալչաջիօղլուն պաշտոնապես բաժանվեց[14][15]։ 2019 թվականից սկսած Անի Լորակը հանդիպում է Եգոր Գլեբի ՝ Black Star Inc-ի երաժշտական պրոդյուսերի հետ[14]։

Ընտանիք

Հայրը՝ Միրոսլավ Իվանովիչ Կուեկը (ծն. 1947 թ. Հունվարի 2) Ուկրաինայի վաստակավոր լրագրող, աշխատում է տարածաշրջանային թերթի ՝ Վոլնե Ժիտթյայի համար։ Բանաստեղծ է, ամուսնացած է բանաստեղծուհի Սիլվիա Զայեցի հետ։

Մայրը՝ Ժաննա Վասիլևնա Լինկովան (ծնվ.նոյեմբերի 7-ին 1946), աշխատել է տարածաշրջանային ռադիոյում և հեռուստատեսությունում, ապրում է Չեռնիվցիում։

Սկավառակագրություն խմբագրել

  • Хочу летать (1996)
  • Я вернусь (1998)
  • Ангел Мрій Моїх - Dream Angel (1999)
  • www.anilorak.com (2000)
  • Там, де ти є (2001)
  • REMIX Мрій про мене (2003)
  • Анi Лорак (2004)
  • Smile (2005)
  • Розкажи (2006)
  • 15 (2007)
  • Shady Lady (2008)
  • Солнце (2009)
  • The Best (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Віктор ЮЩЕНКО (2008 թ․ մայիսի 29). «Указ Президента Украины № 482/2008 О присвоении К.Куек (А.Лорак) почетного звания «Народный артист Украины»». Официальное представительство Президента Украины (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Ани Лорак больше не секс-символ». e-news.com.ua. 2006 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Ани Лорак была серой мышкой | Новости на Gazeta.ua
  6. «Ани Лорак: Я скучаю по своим любимым мужчинам». Телепрограмма: телегид и шоу-бизнес | teleprogramma.pro (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Наталья Емельянова. (2011 թ․ հունիսի 10). «У Ани Лорак родилась дочка». KM.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. Ани Лорак была серой мышкой | Новости на Gazeta.ua
  9. 9,0 9,1 9,2 Наталья Емельянова. (2011 թ․ հունիսի 10). «У Ани Лорак родилась дочка». KM.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  10. Ани Лорак была серой мышкой | Новости на Gazeta.ua
  11. «Ани Лорак вышла замуж. Праздновать будут в Турции» // rus.newsru.ua Արխիվացված 2009-08-18 Wayback Machine
  12. Дочь Ани Лорак будет православной // extrafast.ru
  13. Стоит миллионы: в какую школу Ани Лорак отдала свою дочь(ռուս.)
  14. 14,0 14,1 «Егор Глеб: что мы знаем о новом возлюбленном Ани Лорак». spletnik.ru. 2019 թ․ հունիսի 17.
  15. Ани Лорак и Мурат Налчаджиоглу официально не развелись

Արտաքին հղումներ խմբագրել