Մանեսի կամուրջը (չեխ.՝ Mánesův most) ավտո- և տրամվայի կամուրջ Չեխիայում` Պրահայում, Վլտավա գետի վրայով։ Կամրջի վրայով անցնում է տրամվայի գիծ, որն իրար է կապում Հին քաղաքի Յան Պալախի հրապարակը և Փոքր քաղաքի Կլարով հրապարակը։ Մանեսի կամուրջը կառուցվել է 1869 թվականին կառուցված Ռուդոլֆի կամրջակի տեղում (չեխ.՝ Rudolfova lávka): Կամուրջն անվանակոչվել է չեխ նկարիչ Յոզեֆ Մանեսի պատվին[1]։

Մանեսի կամուրջ
Mánesův most
Կամուրջը 2016 թ.
ԱնունովՅոզեֆ Մանեսի
Երկիր Չեխիա
ՏեղանքՀին քաղաք, Մալա Ստրանա և Պրահա 1
Տեսակտրամվայի կամուրջ և փողոց
Հատում էՎլտավա
ՃարտարապետՄեչիսլավ Պետրու
ՃարտարագետՖրանցիշեկ Մենցլ և Ալոիս Նովի
Երկարություն186 մ
Լայնություն16 մ
Բացման տարեթիվ1914
Ժառանգության կարգավիճակՉեխիայի մշակույթի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ

Կամրջի ճարտարապետն է Մեչիսլավ Պետրուն, որի օգնականներն են եղել Ֆրանցիշեկ Մենցլը և Ալոիս Նովին։ Կամուրջը կառուցվել է բետոնից և քառակամար է։ Կամուրջը բացվել է 1914 թվականին, սակայն շինարարությունն ավարտվել է միայն 1916 թվականին։ Կամուրջն ի սկզբանե կոչվում էր Ֆրանց Ֆերդինանդի անունով, սակայն 1920 թ. քաղաքական պատճառներով անվանափոխվեց։ 1960-ական թվականներին մայթերն ասֆալտապատվեցին, սակայն 1992-1994 թթ. վերականգնողական աշխատանքների ընթացքում վերականգնվեց դրանց խճանկարը։

Պատմությունը խմբագրել

 
Մանեսի կամուրջը
 
Մանեսի կամուրջը Կառլի կամուրջից
 
Մանեսի կամրջի վրայի քանդակներից մեկը

Մանեսի կամրջից առաջ այդ տեղում գտնվում էր Ռուդոլֆի հետիոտնային կամրջակը, որը կառուցվել է 1868-1869 թթ.: Նոր կամրջի մտահղացումը պատկանում էր Ֆրանցիշեկ Մենցլին և Ալոիս Նովիին, իսկ ճարտարապետական նախագիծը` Մեչիսլավ Պետրուին։ Կամրջի բացումը տեղի է ունեցել 1914 թ., սակայն շինարարական աշխատանքներն ավարտին են հասցվել Առաջին աշխարհամարտի տարիներին` 1916 թ.։ Առաջին համաշխարհային պատերզամի տարիներին և մինչև 1920 թ. կամուրջը կոչվում էր Արքիդուքսի կամուրջ` Ավստրո-Հունգարիայի արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդի պատվին։ 1920 թ. կամուրջը վերանվանվեց չեխ հռչակավոր նկարիչ Յոզեֆ Մանեսի պատվին։ 1960-ականներին կամրջի երթևեկելի մասի և մայթերի յուրօրինակ խճապատկերն ասֆալտապատվեց։ Դա առաջացրեց որոշ խնդիրներ և 1992-1994 թթ. վերականգնողական աշխատանքների ընթացքում մայթերի ասֆալտը հեռացվեց։

Ճարտարապետությունը խմբագրել

Կամուրջն ամբողջովին բետոնե է և ունի չորս կամարաթռիչք։ Ավելի ուշ ավելացվել են որոշ երկաթբետոնե հատվածներ։ Կամուրջը կառուցված է 1910 թվականի համար ժամանակակից ոճով, չեխական կուբիզմի որոշ դետալներով (չեխ քանդակագործ Էմանուել Հալմանի շատրվանը և այժմ գոյություն չունեցող տոմսավաճառների կրպակը)։ Կամրջի կողքերին կան վլտավյան լողորդների կյանքից դրվագներ պատկերող նախշաքանդակներ։ Հին քաղաքի կողմից կամուրջը զարդարված է գարգուլյաներով, շատրվաններով, իսկ Փոքր քաղաքի կողմից` քաղաքի և պետության խորհրդանիշերով։ Հին քաղաքի կողմի կամրջագլխում` Յան Պալախի հրապարակի ծայրամասում 1951 թ. տեղադրվել է Յոզեֆ Մանեսին պատկերող արձան, որի հեղինակն է Բոհումիլ Կաֆկան։

Անվանումները խմբագրել

  • 1914-1920 թթ. - Արքիդուքս Ֆրանց Ֆերդինանդի կամուրջ (չեխ.՝ most arcivévody Františka Ferdinanda d’Este)
  • 1920 թվականից - Մանեսի կամուրջ (չեխ.՝ Mánesův most)

Ծանոթագրություններ խմբագրել