Հին քաղաք (Պրահա)

Պրահայի թաղամասերից մեկը

Հին քաղաք (Պրահա) (չեխերեն՝ Staré Město pražské), Չեխիայի մայրաքաղաք Պրահայի պատմական կենտրոն հանդիսացող հին քաղաքամասը, որ տարածվում է նրա միջնադարյան ամրոցի շուրջբոլորը՝ Վլտավա գետի աջ ափին՝ զբաղեցնելով 129 հեկտար։ Հին է կոչվում ի հակադրություն Նոր քաղաքի, որը Հռոմեական սրբազան կայսրության միապետ Կառլ IV-ի նախաձեռնությամբ ու պատվերով հիմնադրվել է 14-րդ դարում և մեծ թափով տարածվել դեպի հարավ ու արևելք։

Հին քաղաք
ՏեսակՉեխիայի կադաստրային շրջան, municipal part in Czechia?, քաղաքի կենտրոն և քաղաքային տարածք
Երկիր Չեխիա[1]
ՎարչատարածքՊրահա 1
ԲԾՄ206 մետր
Մակերես1,29 կմ²[2] և 9015,89 հեկտար
Մասն էՊրահա և Պրահայի պատմական կենտրոն
Ջրլիցի ափինՎլտավա
Առաջին հիշատակում9-րդ դար[3]
Քարտեզ
Քարտեզ

Հին քաղաքը առանձին, անկախ վարչական միավոր՝ մունիցիպալիտետ է համարվել մինչև 1784 թվականը, երբ Պրահան կազմող տարբեր մունիցիպալիտետները միավորվել են մեկ քաղաքի մեջ և դարձել նրա շրջանները։

Պատմություն խմբագրել

1338 թվականին Բոհեմիայի արքա Հովհան Լյուքսեմբուրգցին Հին քաղաքի խորհրդին թույլատրել է գնել Վոլֆին օդ Կամենե (գերմ.՝ Wolfin von Stein) ազնվականական տոհմին պատկանող պալատը և վերածել քաղաքապետարանի (այն պահպանվել է և հասել մեր օրերը)[4][5]։ 14-րդ դարի կեսերին Պրահայի դերն ու նշանակությունը չափազանց աճել են. եռուն առևտրի և արհեստների զարգացման ու տարածման շնորհիվ քաղաքը ծաղկել ու բարգավաճել է։ Նրա փայլն ու հռչակը շատ ավելի հեռու են գնացել, երբ Բոհեմիայի Կառլ IV արքան դարձել է Հռոմեական սրբազան կայսրության միապետը և Պրահան դարձրել այդ մեծ ու հզոր կայսրության մայրաքաղաք (1355 թ.): Նրա օրոք քաղաքապետարանի հարևանությամբ վեր է խոյացել քարե քառակուսի աշտարակ, որը դարձել է քաղաքի ամենաբարձր կառույցը և հզորության խորհրդանիշ[5]։ Դրանից հետո Կառլ IV-ը քանդել է տվել Հին քաղաքը շրջանակող հողապատնեշը և նախաձեռնել է Նոր քաղաքի հիմնադրումը։

Ճարտարապետական ճոխությունը խմբագրել

Պրահայի հին քաղաքը այցելուներին ապշեցնում է ճարտարապետական բազմազանությամբ ու շքեղությամբ։ Այստեղ համադրված են ճարտարապետական զանազան ոճեր. միևնույն փողոցի վրա կողք կողքի կանգնած են ռոմանական ոճով կառուցված եկեղեցի, գոթական աշտարակ, Վերածննդի դարաշրջանի տուն, բարոկկո ոճի պալատ, մոդեռն ոճի բանկային շենք, առևտրի ժամանակակից տուն...

Գլխավոր հուշարձանները խմբագրել

Հին քաղաքի հրապարակը՝ զանգակատնով, աստղագիտական ժամացույցով, Աստվածամոր եկեղեցով, Յան Հուսի հուշարձանով, Կինսկիների պալատով

Փոքր հրապարակը

Հանրապետության հրապարակը (Náměstí Republiky)

Կլեմենտինումը

Սև կույսի տունը

Կլամ-Գալաս պալատը

Համայնքային տունը

Սուրբ Ագնես վանքը

Գրականություն խմբագրել

  • L. Hrdlička: From Spontaneous to Controlled Development of the Land Relief of the Old Town of Prague. (Od spontánního vývoje k regulaci terénního reliéfu Starého Města pražského). In: Kubková, J./ Klápště, J./ Ježek, M./ Meduna, P. et al. (Hrsg.): Život v archeologii středověku. (Das Leben in der Archäologie des Mittelalters). Festschrift M. Richter und Z. Smetánka. Praha 1997. S. 246–252.
  • F. Kašička: Zaniklé předasanační komunikace na Starém Městě pražském. (Eingegangene Kommunikationen in Prager Altstadt aus der Zeit vor der großen Assanierung.) Archaeologica Historica 23, 1998, S. 21–26.
  • Dobroslav Líbal / Jan Muk: Staré město pražské. Architektonický a urbanistický vývoj. Praha 1996, ISBN 8071061670
  • Umělecké památky Prahy 3. Staré Město, Josefov. Praha 1996, ISBN 8020005633.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.cuzk.cz/Dokument.aspx?AKCE=META:SESTAVA:MDR002_XSLT:WEBCUZK_ID:727024
  3. Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. ŠkrabalČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
  4. Prague: City Guidebook. Praha: Kartografie Praha. 2000. էջ 6.
  5. 5,0 5,1 Míka, Alois (1968). Staroměstská radince a náměstí: Old Town Hall and Square: Altstädter Rathaus und Ring. Praha: Olympia. էջեր 20–21.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Old Town and Josefovին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Արխիվացված է Մայիս 11, 2018 Wayback Machine-ի միջոցով: (Praha) na webu ČÚZK [cit. 2018-05-10]

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին քաղաք (Պրահա)» հոդվածին։