Մայք Շինոդա

ամերիկացի երաժիշտ

Մայքլ (Մայք) Կենջի Շինոդա (անգլ.՝ Michael Kenji «Mike» Shinoda, ճապ.՝ 篠田 賢治, փետրվարի 11, 1977(1977-02-11)[1], Panorama City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ճապոնա-ամերիկյան ծագմամբ երաժիշտ, պրոդյուսեր և արվեստագետ։ Նա առավել հայտնի է որպես Linkin Park ռոք խմբի ռեփեր, երգահան, ստեղնաշարահար, վոկալիստ և ռիթմ կիթառահար։ Շինոդան հայտնի է նաև որպես իր սեփական խմբի ՝ Ֆորտ Մայնորի մեներգիչ-ռեփեր։

Մայք Շինոդա
«Mike» Shinoda
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1977(1977-02-11)[1] (47 տարեկան)
ԾննդավայրPanorama City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունAgoura High School? և Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, կիթառահար, երգիչ, դաշնակահար, գրաֆիկական դիզայներ, երաժիշտ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, նկարիչ, ռեփեր և ստուդիական երաժիշտ
Աշխատանք1994-ից սկսած
ԱնդամությունLinkin Park և Xero?
ԵրեխաներOtis Shinoda?
Կայքmikeshinoda.com
Ստորագրություն
Изображение автографа
 Mike Shinoda Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Շինոդան ծնվել է Լոս Անջելոսի արվարձանում՝ Ագորա Հիլզում։ Հայրը ճապոնացի-ամերիկացի է, իսկ մայրը ունի եվրոպական ծագում։ Նա նաև ունի կրտսեր եղբայր Ջեյսն անունով։ Շինոդան սովորել է Պարկմանի կրտսեր և Լինդերո Քանյոնի միջնակարգ դպրոցներում։ 6 տարեկանում Շինոդան սկսեց սովորել դաշնամուր նվագել։ Միջնակարգ և ավագ դպրոցներում սովորելու ընթացքում Շինոդան սովորեց նաև կիթառ նվագել։

Մայք Շինոդայի ռեփի հանդեպ հետաքրքրությունից ոգևորվեց Բրեդ Դելսոնը, ում հետ Շինոդան սկսեց գրել և ձայնագրել երգեր իր տնային ստուդիայում։ Շինոդան հաճախում էր Ագորայի ավագ դպրոց Լինքին պարկ խմբի մյուս անդամների՝ Բրեդ Դելսոնի և Ռոբ Բորդոնի հետ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Բորդոնը նույնպես միացավ խմբին։ Եռյակը անվանվեց Քսեռո։ Ավագ դպրոցից հետո Շինոդան ընդունվեց Նկարչության և դիզայնի քոլեջ։ Այնտեղ նա ծանոթացավ DJ Ջո Հանի հետ, ով Դեյվ Ֆարրելի հետ միասին շուտով միացավ խմբին։

Լինքին պարկ խմբագրել

Շինոդայի խմբին միացավ երկրորդ վոկալիստ Չեստեր Բեննինգտոնը՝ փոխարինելով Մարկ Ուեյքֆիլդին։ Շինոդան և Բրեդը մեծ դեր խաղացին Hybrid Theory EP և Hybrid Theory ալբոմների ձայնագրման մեջ։ 2002 թ.-ին Շինոդան կազմակերպեց Reanimation ռեմիքս ալբոմի ձայնագրումը։ Այդ ընթացքում Շինոդան համագործակցեց The X-Ecutioners խմբի հետ, որի հետ ձայնագրեց <It’s Goin' Down> երգը։ Շինոդան Ջո Հանի օգնությամբ ձևավորել է Meteora ալբոմի շապիկը։ Շինոդան և Ջեյ Զին համատեղ ստեղծեցին <Collusion Course> ալբոմը, որը ստացավ Գրեմմի որպես լավագույն ռեփ-երգ համագործակցություն 2006 թ.-ին։ Խմբի հաջորդ ալբոմն էր Minutes To Midnight-ը։ Այս ալբոմում Շինոդան, ով առավել հայտնի է որպես ռեփեր, ունի վոկալ կատարումներ։ Մայքը երգում է "In Between" և "No Roads Left" երգերում ինչպես նաև ռեփ է կարդում "Bleed It Out" և "Hands Held High."-ում։ Չնայած Մայքը շատ քիչ վոկալ երգեր ունի, այնուամենայնիվ, ըստ Hit Parader թերթի նա զբաղեցնում է 72-րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն 100 մետալ վոկալիստների շարքում։

Ֆորտ Մայնոր խմբագրել

Շինոդան ստեղծեց Ֆորտ մինորը 2003-2004 թթ., որովհետև Լինքին պարկում չէր կարողանում իր հիփ-հոփ կարողությունները ըստ արժանվույն ցուցադրել։ Նա իրեն անվանել է Ֆորտ մինոր, որովհետև ուզում էր, որ մարդիկ կենտրոնանան իր երաժշտության և ոչ թե իր վրա։ Ֆորտ մինորի առաջին ալբոմն էր «The Rising Tied», որը դուրս եկավ 2005 թ.: Ալբոմում կան շատ զուգերգեր, որտեղ երգել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Styles of Beyond, Lupe Fiasco, Common, Black Thought of The Roots, John Legend, Holly Brook, Jonah Matranga: Ալբոմի հիթն էր "Where'd You Go" երգը, որը նվիրված է Մայքի կնոջը։ Billboard Hot 100 հիթ շքերթում այն գրավեց 4-րդ տեղը։

Արվեստ և նկարչություն խմբագրել

Շինոդան ավարտեց Փասադենայի նկարչական քոլեջը 1998 թ.-ին ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ 2003 թ.-ին նա համագործակցեց DC Shoes (ընկերություն, որը վաճառում է սպորտային հագուստ) հետ։ Նա փոխեց գույները և հումքը ինչպես նաև անձամբ ընտրեց փաթեթավորումը և գովազդը։ Հաջորդ տարի Շինոդան 10 նկարներից բաղկացած շարք ստեղծեց, որը դարձավ «The Rising Tied» ալբոմի շապիկը։ Այս շարքը ներկայացվեց Մայքի առաջին՝ «Diamonds Spades Hearts & Clubs» ցուցադրության ժամանակ։ 2-րդ ցուցադրությունը տեղի ունեցավ Ճապոնաամերիկյան ազգային թանգարանում։ 2008-ին նա կրկին համագործակցեց «DC Shoes» այս անգամ թողարկելով սահմանափակ քանակությամբ սպորտային կոշիկներ՝ 2000 զույգ։ Այս հավաքածուն ներառում է Մայքի բնավորության գծերի բախումը- փորձառու նկարիչը ընդդեմ երաժշտի, ամերիկան դաստիարակությունը ընդդեմ ճապոնական արմատների։

Անձնական կյանք խմբագրել

Մայք Շինոդան ամուսնացել է մանկական գրքերի հեղինակ Աննա Հիլլինգերի հետ 2003 թ.-ի մայիսի 10-ին։ Զույգն ունի մեկ երեխա։ Նրա անունն է Օտիս Ակիո Շինոդա։ 2009-ին Շինոդան ստացել է հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան Նկարչության և դիզայնի քոլեջի կողմից, որը նա ավարտել էր 1998 թ.:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135297257 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայք Շինոդա» հոդվածին։