Մահվան շքերթ (ճապ.՝ デス・パレード (Desu Parēdo), ճապոնական անիմե սերիաների շարք, որ արտադրվել է "Madhouse" ընկերության կողմից և ցուցադրվել 2015 թվականի հունվարի 9-ից սկսած։ Սցենարիստ և ռեժիսորն է Յուզուրու Տաչիկավան։ Առաջացել է «Մահվան բիլիարդ» (ճապ.՝ デス・ビリヤード Desu Biriyādo) կարճամետրաժ ֆիլմից, որը նույնպես արտադրվել էր "Madhouse" ընկերության կողմից, «Young Animator Training Project»-ի «Անիմե ապագա 2013» մրցույթի համար՝ 2013 թվականի մարտի 2-ին։ Անիմեի ցուցադրությունը ճապոնական հեռուստատեսությամբ սկսվում է 2015 թվականի հունվարի 9-ից։

Մահվան շքերթ
デス・パレード (Desu Parēdo)
Ժանրդրամա, հոգեբանական թրիլեր
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2015 և հունվարի 10, 2015[1]
Պրեմիերա2015 թ. հունվարի 9
Լեզուճապոներեն
ՌեժիսորՅուզուրու Տաչիկավա
Սցենարիստ(ներ)Յուզուրու Տաչիկավա
ԵրաժշտությունՅուկի Հարաշի
ԸնկերությունMadhouse
Տևողություն12 սերիա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Մահվան շքերթ» (բնօրինակ անվանում — デス・パレード (Desu Parēdo))

Սյուժե խմբագրել

Երբ երկիր մոլորակի վրա, որևէ երկու մարդ մահանում են միաժամանակ, նրանք տեղափոխվում են առեղծվածային բարեր՝ առանձնահատուկ բարմենների մոտ, ովքեր իրենց կոչում են դատավորներ։ Մարդկանց առաջարկում են խաղալ խաղ՝ իրենց կյանքի գնով, և պնդում են, որ նրանք կհասկանան իրավիճակի դրությունը խաղի ավարտվելուց հետո։ Խաղերը կոչվում են «Մահվան խաղեր» և որոշվում են վիճակագրությունով։ Խաղի ընթացքում մարդիկ ինքնաբերաբար ցույց են տալիս իրենց իրական ինքությունը, ըստ որի բարմենները՝ դատավորները որոշում են թե ուր են ուղարկվելու այդ մարդիկ, ռեինկարնացիայի, թե դատարկություն։ Անիմեի սյուժեն պտտվում է «Քուինդեքիմ» բարի բարմեն՝ Դեքիմի շուրջ, ով հանդիպելով մի սևահեր կնոջ, նոր բացահայտումներ է անում և փոխվում։

Հերոսներ խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

Դեքիմ (ճապ.՝ デキム Dekimu)[2][3][4]

Սեյու- Տոմոակի Մաենո

«Քուինդեքիմ» բարի բարմենն է, ով վերահսկում է իր բարում անցկացվող «Մահվան խաղեր»-ը։ Նրա հոբբին մանեկեններ հավաքելն է։ Սյուժեի զարգացմանը համընթաց բացահայտվում է, որ ի տարբերություն այլ դատավորների, նա ունի մարդկային էմոցիաներ։

Սևահեր կին (ճապ.՝ 黒髪の女 Kurokami no Onna)

Սեյու- Ասամի Սետո

Դեքիմի օգնականն է և օգնում է նրան վերահսկել «Մահվան խաղեր»-ը։ Ի տարբերություն Դեքիմի, նա մարդ է և չի հիշում իր անունը։ Հետագայում պարզվում է, որ նա եղել է հերթական մարդկանցից մեկը, որ մահացել է և հայտնվել բարում, սակայն Դեքիմը չի կարողացել դատել նրան, քանի որ նա հիշում էր իր մահվան մասին։ Երբ ջնջում են նրա հիշողությունները նա սկսում է աշխատել «Քուինդեքիմ»-ում։

Նոնա (ճապ.՝ ノーナ Nōna)}[5]

Սեյու- Րումի Օկուբո

Աշխատում է 90-րդ հարկում։ Դեքիմի բոսն է և երբեմն վերահսկում է «Մահվան խաղեր»-ը։

Գինտի (ճապ.՝ ギンティ Ginti)

Սեյու- Յոշիմասա Հոսոյա

Բարմեն, որ նախկինում աշխատել էր «Քուինդեքիմ»-ում։ Անիմեի ժամանակագրության մեջ նա աշխատում է մեկ այլ բարում՝ «Վիգինտի»-ում և վերահսկում է այնտեղ անցկացվող խաղերը։

Քլավիս (ճապ.՝ クラヴィス Kuravisu)

Սեյու- Կոկի Ուչիայամա

Աշխատում է վերելակում։

Քուին (ճապ.՝ クイーン Kuīn)

Սեյու- Րյոկո Շիրայիշի

Տեղեկատվական բյուրոյի անդամ է։ Դեքիմից առաջ աշխատել է «Քուինդեքիմ»-ում։

Կաստրա (ճապ.՝ カストラ Kasutora)

Սեյու- Րյոկո Յուզուկի

Գանգից սաղավարտով մի կին է, ով հետևում է ամենօրյա մահացող մարդկանց քանակին և որոշում է, թե որ մարդը, որ բարմենի մոտ է գնալու։

Օկուլուս (ճապ.՝ オクルス Okurusu)

Սեյու- Տեսո Գենդա

Ենթադրյալ աստված է, ով իր ժամանակը անցկացնում է գալակտիկական բիլիարդ խաղալով։

Խաղի մասնկացիներ խմբագրել

Տակաշի (ճապ.՝ たかし Takashi)

Սեյու- Կազույա Նակայ

Անիմեիում առաջին մարդն է, որ մասնակցում է «Մահվան խաղեր»-ին։ Նա և իր կինը՝ Մաչիկոն խաղում են դարթս։ Իմանալով Մաչիկոյի՝ մեկ այլ մարդու հետ սիրավեպի մասին, ցանկանում է անպայման հաղթել խաղում։ Հետագայում իմանալով, որ սխալվում է, հիշում է, որ իր սեփական խանդոտ բնավորության պատճառով նրանք երկուսով ավտովթարի էին ենթարկվել և մահացել։ Խաղը ավարտվում է Տակաշիի պարտությամբ, սակայն Դեքիմը որոշում է ուղարկել նրան ռեինկարնացիայի, այլ ոչ թե դատարկություն։

Մաչիկո (ճապ.՝ 真智子 Machiko)

Սեյու- Այակո Կավասումի

Տակաշիի կինն է։ Խաղի ընթացքում նա հաստատում է, որ դավաճանել է ամուսնուն և պնդում է, որ երեխայի է սպասում և Տակաշիի հետ միայն փողի համար է ամուսնացել։ Տակաշին պարտվելուց հետո հարձակվում է Մաչիկոյի վրա, սակայն Դեքիմը պաշտպանում է Մաչիկոյին։ Դեքիմի որոշմամբ նա ուղարկվում է դատարկություն։ Հետագայում պարզվում է, որ Տակաշիի՝ երեխային սպանելու մեղավորության զգացումը մեղմելու նպատակով նա ստել էր, որի պատճառով էլ փոխվել էր Դեքիմի դատը։

Շիգերու Միուրա (ճապ.՝ 三浦 しげる Miura Shigeru)

Սեյու- Զունջի Մաջիմա

Քոլեջի ուսանող, ով արթնանում է «Քուինդեքիմ»-ում և հետագայում վերամիավորվում իր ընկերոջ՝ Չիսատոյի հետ։ Նա Մայի հետ բոուլինգ է խաղում և հիշում իր մահվան պատահարը։ Նա և Մայը մահացել էին ավտոբուսում, ավտովթարի ժամանակ։

Մայ Տակադա (ճապ.՝ 三浦 しげる Miura Shigeru)

Աշխատել էր բոուլինգի խաղասրահում, որտեղ Միուրան հաճախ խաղում էր իր ընկերների հետ։ Հետագայում պարզվում է, որ նա, Չիսատոն և Միուրան եղել են մանկության ընկերներ։

Չիսատո Միազակի (ճապ.՝ みやざき ちさと Miyazaki Chisato)

Սեյու- Մարի հատանակա

Միուրայի և Մայի մանկության ընկերն է եղել։ Մայը Միուրային տեսնելով «Քուինդեքիմ»-ում, սկզբից ներկայանում է որպես Չիսատո, սակայն հետագայում բացահայտում է իր ինքնությունը։

Միսակի Տաչիբանա (ճապ.՝ 橘みさき Tachibana Misaki)

Սեյու- Յուրիկո Յամագուչի

Ռեալիտի շոուի հաղորդավարուհ է եղել։ Երիտասարդ տարիքում վարել է թեթևաբարո կյանք, որի պատճառով էլ հղիացել էր կռվարար մարդուց, ով հաճախ ծեծում էր նրան։ Նա փորձում է հասարակ կյանք վարել իր 5 երեխաների հետ, սակայն սպանվում է իր օգնականի կողմից։

Յոսուկե Տատեիշի (ճապ.՝ 立石 洋介 Tateishi Yousuke)

Սեյու- Մասակազու Մորիտա

Յոսուկեի ծնողները բաժանվել էին և նրա հայրը կրկին ամուսնացել էր։ Յոսուկեն՝ հրաժարվելով ընդունել իր նոր մորը, խուափում է նրանից և վերջում ինքնասպան լինում։

Մայու Արիտա (ճապ.՝ 有田 マユ Arita Mayu)

Սեյու- Ացումի Տանեզակի

Ավագ դպրոցի աշակերտուհի, որ մահացել էր իր սեփական լոգարանում՝ սայթակելու պատճառով։ Նրան ուղարկում են «Վիգինտի» բար, որտեղ էլ նա խաղում է թվիսթեր, Համադայի հետ միասին։ Ի տարբերություն մյուս մարդկանց, խաղի ավարտից հետո նա մնում է Գինտիի հետ՝ «Վիգինտի» բարում։

Հարադա (ճապ.՝ 原田)

Սեյու- Մամորու Միանո

Երեք տղաներից կազմված խմբի անդամ և հայտնի աստղ է։ Մայուի հետ թվիսթեր է խաղում «Վիգինտի» բարում։ հերթական երկրպագուի հետ ժամանակ անցկացնելուց հետո բաժանվել էր այդ աղջկա հետ, որն էլ դրդել էր աղջկան ինքնասպանություն գործել։ Հետագայում, հենց այդ աղջկա քույրն էլ սպանում է նրան։

Արտադրություն խմբագրել

Կարճամետրաժ ֆիլմ խմբագրել

«Մահվան բիլիարդ» կարճամետրաժ ֆիլմը արտադրվել է Madhouse ընեկրության կողմից «Young Animator Training Project»-ի «Անիմե ապագա 2013» մրցույթի համար, որը ֆինանսավորում է երիտասարդ անիմատորների աշխատանքները, ինչպես նաև այլ ընկերությունների աշխատանքները (Օրինակ` Trigger, Zexcs և Gonzo ընկերությունների կարճամետրաժ ֆիլմերը[6])։ «Մահվան բիլիարդ»-ը և այլ կարճամետրաժ ֆիլմերը ստացել էին 38 միլլիոն իեն` Ճապոնական անիմատորների միությունից, որը ստանում էր ֆինանսավորում Ճապոնիայի կառավարության մշակութային գործերի գործակալությունից[7]։ Ֆիլմը ստեղծվել և նկարահանվել էր հենց Յուզուրու Տաչիկավայի կողմից։ «Մահվան բիլիարդ»-ը և «Անիմե ապագա»-յի այլ կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել էին 14 ճապոնական թատրոններում ` 2013 թ-ի մարտի 2-ին[8]։

Վերնագիր Թողարկման ամսաթիվ
Մահվան բիլիարդ (ճապ.՝ デス・ビリヤード Desu Biriyādo) 2013 թ. մարտի 2
Կարճ նկարագիր
Մի երիտասարդ և ծերունի հայտնվում են մի բարում և հանդիպում են բարմենին, որ կանգնած էր իր օգնականի կողքին։ Բարմենը առաջարկում է նրանց խաղալ բիլիարդ, իսկ օգնականը բացատրում է խաղի կանոնները։ Խաղը ավելի է թեժանում, երբ երիտասարդը և ծերունին իմանում են պարտվողի ճակատագրի մասին։

Անիմե խմբագրել

Կարճամետրաժ ֆիլմի վրա հիմնված 12 սերիանոց՝ «Մահվան շքերթ» վերնագրով անիմեի ցուցադրությունը սկսվել է 2015 թ.-ի հունվարի 9-ից[9]։ Անիմեն բացվում է Bradio խմբի «Flyers» երգով և փակվում է NoisyCell խմբի «Last Theater» երգով։

# Հայերեն անվանում (ոչ պաշտոնական) Օրիգինալ անվանում թողարկաման ամսաթիվ
1 Մահվան դարթս «Death Seven Darts» デス・セブンダーツ (Desu Sebun Dātsu) 2015 թ, հունվարի 9
2 Մահվան հակադրություն «Death Reverse» デス・リバース (Desu Ribāsu) 2015 թ, հունվարի 16
3 Գլորվող բալադ «Rolling Ballade» ローリング・バラード (Rōringu Barādo) 2015 թ, հունվարի 23
4 Մահվան Արկադա «Death Arcade» デス・アーケード (Desu Ākēdo) 2015 թ, հունվարի 30
5 Մահվան երթ «Death March» デス・マーチ (Desu Māchi) 2015 թ, փետրվարի 6
6 Խաչվող սրտի կաթված «Cross Heart Attack» クロス・ハート・アタック (Kurosu Hāto Atakku) 2015 թ, փետրվարի 13
7 Ալկոհոլի թունավորում «Alcohol Poison» アルコール・ポイズン (Arukōru Poizun) 2015 թ, փետրվարի 20
8 Մահվան հանրահավաք «Death Rally» デス・ラリー (Desu Rarī) 2015 թ, փետրվարի 27
9 Մահվան հակահարված «Death Counter» デス・カウンター (Desu Kauntā) 2015 թ, մայիսի 6
10 Հեքիաթասացը «Story Teller» ストーリー・テラー (Sutōrī Terā) 2015 թ, մայիսի 13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «CHARACTER|アニメ『デス・パレード』公式サイト». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «Death Parade». Nippon TV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. «Rumi Ookubo, Yoshimasa Hosoya Join Death Parade Anime Cast». Anime News Network. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Death Billiards' Death Parade Show Previewed in 2nd Video». Anime News Network. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Gonzo/ZEXCS/Trigger/Madhouse's Full Anime Mirai Trailer». Anime News Network. 2013 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Gonzo, Trigger, Pierrot, Madhouse Make Anime Mirai 2013». Anime News Network. 2012 թ․ հունիսի 6. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Anime Mirai 2013 Slated for March 2». Anime News Network. 2012 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. «Death Billiards' Death Parade TV Anime Slated for January 9». Anime News Network. 2014 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.