Մակույկաձև ոսկրի կոտրվածք

Մակույկաձև ոսկրի կոտրվածքը դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածքն է ճաճանչդաստակային հոդում[2]։ Հիմնական ախտանիշը առաջին մատի շրջանի ցավն է, որն ուժեղանում է ձեռքի շարժումների ժամանակ[1], և անատոմիական ծխախոտատուփի շրջանի այտուցը[1]։ Բարդություններից են կեղծ հոդի ձևավորումը, ավասկուլյար նեկրոզը, հոդաբորբը[2][1]։

Մակույկաձև ոսկրի կոտրվածք
Մակույկաձև ոսկրի կոտրվածքի ռենտգեն պատկեր
ՏեսակՄոտակա, միջին, հեռակա[1]
ՊատճառՏարածած ձեռքի վրա ընկնելու հետևանք[1]
Հիվանդության ախտանշաններՑավ առաջին մատի շրջանում, այտուց[1]
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9814
ՀՄԴ-10S62.0
ՀոմանիշներԴաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածք, դաստակի նավակաձև ոսկրի կոտրվածք[2]
ԱխտորոշումԶննում, Ռենտգեն հետազոտություն, ՄՌՇ, Ոսկրերի սցինտիգրաֆիա[1]
Տարբերակիչ ախտորոշումՃաճանչոսկրի դիստալ հատվածի կոտրվածք, Դը Քերվենի համախտանիշ, կապանների գերձգում[2][1]
ԲուժումԱռանց տեղաշարժի։ Գիպսակապ[1]
Տեղաշարժով։ վիրաբուժական[1]
ԲարդություններԿեղծ հոդի ձևավորում, Ավասկուլյար նեկրոզ, Հոդաբորբ[2][1]
ԿանխարգելումՁեռքի պաշտպանիչ հարմարանք[2]
ԿանխատեսումՎերականգնումը կարող է ձգվել մինչև 6 ամիս[2]
 Scaphoid fracture Վիքիպահեստում

Հիմնականում առաջանում է տարածած ձեռքի վրա վայր ընկնելու հետևանքով[1]։ Ախտորոշումը հիմնված է զննման և բժշկական հետազոտությունների վրա[1]։ Որոշ դեպքերում կոտրվածքը կարող է չերևալ ռենտգեն պատկերում[1]։ Այդ դեպքերում կատարվում է կրկնակի ռենտգեն հետազոտություն երկու շաբաթ անց, կամ հնարավոր է կատարել ՄՌՇ և ոսկրերի սցինտիգրաֆիա[1]։

Կոտրվածքներից հնարավոր է խուսափել ձեռքին պաշտպանիչ թևնոց կրելով որոշ գործողությունների ժամանակ[2]։ Առանց տեղաշարժի կոտրվածքների բուժումը հնարավոր է իրականացնել գիպսակապի միջոցով[1]։ Տեղաշարժով կոտրվածքների դեպքում կատարվում է վիրաբուժական միջամտություն[1]։ Վերականգնումը տևում է մոտավորապես վեց շաբաթ[2]։ Սա դաստակի կոտրվածքների մեջ ամենատարածվածն է[3]։ Ավելի շատ հանդիպում է տղամարդկանց քան կանանց մոտ[1]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Անատոմիական ծխախոտատուփ

Մակույկաձև ոսկրի կոտրվածքի դեպքում դիտվում է անատոմիական ծխախոտատուփի շրջանի փափկություն և այտուց։

Տեղային ցավոտություն զգացվում է հետևյալ երեք տեղերում.

1) Դաստակի ծայրամասում՝ դիստալ կոտրվածքների ժամանակ

2) Անատոմիական ծխախոտատուփի շրջանում՝ մակույկաձև ոսկրի մարմնի կամ միջին մասի կոտրվածքի ժամանակ

3) Լիստերի թմբկության շրջանում՝ մակույկաձև ոսկրի պրոքսիմալ(մոտակա) կոտրվածքների ժամանակ[4]։

Բարդություններ խմբագրել

 
Մակույկաձև ոսկրի կեղծ հոդ. մինչ բուժումը և Գերբերտի շյուղով բուժումից հետո:
 
Մակույկաձև ոսկրի արյունամատակարարումը կատարվում է երկու տարբեր անոթային ոտիկով: a. 20-30% արյունամատակարարումը ստանում է ճաճանչային զարկերակի մակերեսային ափային ճյուղից, որը թափանցում է ոսկրի մեջ թմբկության շրջանից: b. 70-80% արյունամատակարարում ստանում է ճաճանչային զարկերակի թիկնային ճյուղից, որը թափանցելով ոսկր հասնում է մինչև ծայրամասային բևեռ:  

Ավասկուլյար նեկրոզը ամենահաճախ հանդիպող բարդություններից է։ Քանի որ մակույկաձև ոսկրի արյունամատակարարումը երկու տարբեր ճյուղերով է իրականացվում, կոտրվածքները կարող են սահմանափակել արյան մատակարարման հասանելիությունը[5]։

Ավասկուլյար նեկրոզի առաջացման ռիսկը կախված է կոտրվածքի տեղից.

  • Պրոքսիմալ(մոտակա) 1/3-ի կոտրվածքները ունեն բարձր հաճախականություն(~30%):
  • Մարմնի և միջին 1/3-ի կոտրվածքները ամենահաճախ հանդիպողն են և ունեն չափավոր ռիսկ։
  • Դիստալ(հեռակա) 1/3-ի կոտրվածքներն հազվադեպ են բարդնում ավասկուլյար նեկրոզով։

Կեղծ հոդ կարող է առաջանալ չախտորոշված կամ չբուժված մակույկաձև ոսկրի կոտրվածքների դեպքում։ Զարկերակային հունը ոսկր է մտնում դիստալ հատվածից և ուղղվում դեպի պրոքսիմալ հատված։ Արյունամատակարարումը չնչին է, ինչը մեծացնում է կեղծ հոդ առաջացնելու հավանականությունը, հատկապես ոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների ժամանակ[4]։ Կոտրվածքի ոչ ճիշտ բուժումը կարող է հանգեցնել դաստակի օստեոարթրոզի զարգացման։

Ախտանշաններից են դաստակի շրջանի ցավը, դաստակային հոդում շարժումները սահմանափակված են ու ցավոտ։ Եթե ռենտգեն հետազոտությամբ ախտորոշվում է հնացած կոտրվածքի պատճառով առաջացած հոդաբորբ, ապա առաջնային պլան մղվում է դրա բուժումը հակաբորբոքային դեղորայքներով և տեղադրվում է բեկակալ, եթե հիվանդն ունի ցավեր։ Եթե բուժման այս եղանակը արդյունավետ չի լինում, դաստակի մեջ ներարկվում են ստերոիդներ, որոնք օգնում են ցավի թեթևացմանը։ Եթե նշված բուժման եղանակները նշանակալի արդյունք չեն տալիս, կատարվում է վիրաբուժական միջամտություն[6]։

Առաջացման մեխանիզմ խմբագրել

 
(A) Դիստալ մասի կոտրվածք, (B) միջին մասի կամ մարմնի կոտրվածք,(C) պրոքսիմալ մասի կոտրվածք

Մակույկաձև ոսկրի կոտրվածք կարող է առաջանալ ուղղակի առանցքային սեղմման կամ դաստակի գերձգման հետևանքով, օրինակ տարածած ձեռքի վրա վայր ընկնելու հետևանքով։ Ըստ Գերբերտի դասակարգման տարբերում ենք կոտրվածքի երեք հիմնական տեսակ. 10%-20% դեպքերում կոտրվում է մակույկաձև ոսկրի պրոքսիմալ(մոտակա) հատվածը, 60%-80% միջին կամ մարմնի հատվածը և մանացած դեպքերում դիստալ(հեռակա) բևեռը[4][5][7]։

Ախտորոշում խմբագրել

 
Դաստակի մակույկաձև ոսկրի թմբիկի կոտրվածք

Մակույկաձև ոսկրի կոտրվածոները հիմնականում ախտորոշվում են զննման և ռենտգեն հետազոտության միջոցով[7]։ Սակայն ոչ բոլոր կոտրվածքներն են ի սկզբանե ախտորոշվում։ Այդ դեպքում տուժածները գանգատվում են մակույկաձև ոսկրի շրջանի ցավից(նաև անատոմիական ծխախոտատուփի շրջանի ցավից) 7–10 օրվա ընթացքում, որից հետո կատարվում է երկրորդ ռենտգեն հետազոտությունը[7]։ Համակրգչային շերտագրությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում կատարել։ Հնարավոր է կատարել նաև ՄՌՇ հետազոտություն, եթե այն հասանելի է[8]։ Ոսկրերի սցինտիգրաֆիան կոտրվածքների ախտորոշման արդյունավետ եղանակ է, եթե կոտրվածքը ռենտգենագրությամբ հնարավոր չի եղել ախտորոշել[9]։

Բուժում խմբագրել

Մակույկաձև ոսկրի կոտրվածքների բուժումը կախված է կոտրվածքի տեղից(մոտակա, միջին, հեռակա), կոտրվածքի տեսակից՝ տեղաշարժով կամ առանց տեղաշարժի, և իհարկե հիվանդի ցանկությունից։

Առանց տեղաշարժի կամ չնչին տեղաշարժով կոտրվածքները բուժվում են փակ եղանակով։ Անշարժացման նպատակով երկար կամ կարճ բեկակալների օգտագործումը քննարկվում է բժշկական գրականության մեջ, և վերջնական համաձայնություն ու ապացույցներ չկան, թե որ մեկի կիրառումն է ավելի արդյունավետ, սակայն ավելի հաճախ կիրառվում են կարճ բեկակալները առանց տեղաշարժի կոտրվածքների անշարժացման համար[7]։ Առանց տեղաշարժի կամ չնչին տեղաշարժով կոտրվածքները հնարավոր է բուժել նաև վիրաբուժական եղանակով(մուտքի համար կատարվում է չնչին կտրվածք), որը տալիս է ոսկրաբեկորների համադրման բարձր արդյունավետություն, և հիվանդներն ավելի շուտ են վերականգնվում ու անցնում ակտիվ կյանքի[11]։

Պրոքսիմալ կոտրվածքների վերականգնումն ավելի երկարատև է։ Դիստալ կոտրվածքների ժամանակ վերականգնում ակնկալվում է 6-8 շաբաթ անց, միջին մասի կամ մարմնի կոտրվածքների դեպքում 8-12 շաբաթ, իսկ պրոքսիմալ կոտրվածքները 12-24 շաբաթ անց[5][7]։ Մակույկաձև ոսկրը արյունամատակորարում ստանում է ճաճանչային զարկերակից երկու տարբեր ճյուղերով։ Արյունը հոսում է ոսկրի ծայրամասից դեպի մոտակա(դիստալից պրոքսիմալ) բևեռ, և եթե կոտրվածքի ժամանակ արյունամատակրարումը խանգարվում է, ոսկրը կարող է չվերականգնվել։ Այս դեպքում պարտադիր է իրականացնել ոսկրաբեկորների համադրում վիրահատության միջոցով։

Խորհուրդ է տրվում կատարել միջմաշկային շյուղով համադրում, քանի որ այս եղանակը թույլ է տալիս խուսափել հետվիրահատական բարդություններից։ Այս մեթոդի ժամանակ հարկավոր է կատարել սեղանարդաձև ոսկրի ծայրամասի մշակում(աճառի քերում, հեռացում, էքսկավացիա), դեպի մակույկաձև ոսկր վիրաբուժական մուտք ապահովելու համար[12]։

Համաճարակաբանություն խմբագրել

Դաստակի մակույկաձև ոսկրի կոտրվածքները տարածված են երիտասարդ տղամարդկանց շրջանում[13]։ Ավելի քիչ են հանդիպում երեխաների և մեծահասակների մոտ[7]։ Կազմում են դաստակի վնասվածքների 50%-80%-ը[5]։

Տերմինաբանություն խմբագրել

Երբեմն մակույկաձև ոսկրի կոտրվածքն անվանվում է նաև դաստակի նավակաձև ոսկրի կոտրվածք եզրույթով, որը պետք չէ շփոթել ոտքի նավակաձև ոսկրի կոտրվածքի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Phillips, TG; Reibach, AM; Slomiany, WP (2004 թ․ սեպտեմբերի 1). «Diagnosis and management of scaphoid fractures». American Family Physician. 70 (5): 879–84. PMID 15368727.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Scaphoid Fracture of the Wrist». AAOS. 2016 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Tada, K; Ikeda, K; Okamoto, S; Hachinota, A; Yamamoto, D; Tsuchiya, H (2015). «Scaphoid Fracture--Overview and Conservative Treatment». Hand Surgery. 20 (2): 204–9. doi:10.1142/S0218810415400018. PMID 26051761.
  4. 4,0 4,1 4,2 deWeber, Kevin. «Scaphoid fractures». UpToDate.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 1967-, Egol, Kenneth A., (2015). Handbook of fractures. Koval, Kenneth J., Zuckerman, Joseph D. (Joseph David), 1952-, Ovid Technologies, Inc. (5th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health. ISBN 1451193629. OCLC 960851324. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Jones, Bertrand MD (2010). «Scaphoid Fracture of the Wrist». Ortho Info. American Academy of Orthopedic Surgeons. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Essentials of musculoskeletal care. Sarwark, John F. Rosemont, Ill.: American Academy of Orthopaedic Surgeons. 2010. ISBN 089203579X. OCLC 706805938.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  8. «BestBets: Magnetic resonance imaging of suspected scaphoid fractures». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին.
  9. Yin ZG, Zhang JB, Kan SL, Wang XG (2010 թ․ մարտ). «Diagnosing suspected scaphoid fractures: a systematic review and meta-analysis». Clin. Orthop. Relat. Res. 468 (3): 723–34. doi:10.1007/s11999-009-1081-6. PMC 2816764. PMID 19756904.
  10. Jarraya, Mohamed; Hayashi, Daichi; Roemer, Frank W.; Crema, Michel D.; Diaz, Luis; Conlin, Jane; Marra, Monica D.; Jomaah, Nabil; Guermazi, Ali (2013). «Radiographically Occult and Subtle Fractures: A Pictorial Review». Radiology Research and Practice. 2013: 1–10. doi:10.1155/2013/370169. ISSN 2090-1941.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) CC-BY 3.0
  11. Gutow AP (2007 թ․ օգոստոս). «Percutaneous fixation of scaphoid fractures». J Am Acad Orthop Surg. 15 (8): 474–85. PMID 17664367.
  12. Kastelec, Matej. «Percutaneous Screw Fixation». AO Foundation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. Beasley's Surgery of the Hand. Thieme New York. 2003. էջ 188. ISBN 9781282950023.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակույկաձև ոսկրի կոտրվածք» հոդվածին։