Մազոտ լեզու

մարդու հիվանդություն

Մազոտ լեզու, համախտանիշ, որի ժամանակ լեզվի փոքր պտկիկները երկարում են, ստանում են սև կամ շագանակագույն երանգ՝ թողնելով սև կամ մազոտ լեզվի տպավորություն[1]։ Մազոտ լեզվի արտահայտումը անհանգստանալու տեղիք է տալիս, սակայն այն անվնաս վիճակ է։ Նախատրամադրող գործոններն են ծխելը, քսերոստոմիան (բերանի չորություն), պինդ ուտելիքների բացառմամբ դիետան, բերանի խոռոչի վատ հիգիենան և որոշ դեղորայքներ։ Այս վիճակի կառավարումը ներառում է բերանի խոռոչի հիգիենայի բարելավումը՝ հատկապես լեզվի մակերեսի քերումով և խոզանակումով[2]։

Մազոտ լեզու
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունստոմատոլոգիա
ՀՄԴ-9529.3
ՀՄԴ-10K14.3
 Black hairy tongue Վիքիպահեստում

Ախտանշաններ խմբագրել

Մազոտ լեզուն առավելապես արտահայտվում է լեզվի մեջքային մակերեսի կենտրոնական հատվածում՝ գմբեթաձև պռկիկների առջևում։ Հազվադեպ կարող է ընդգրկվել ամբողջ մեջքային մակերեսը[3]։ Մազոտ լեզուն զուգակցվում է գունափոխման հետ։ Այն դառնում է դեղին, շագանակագույն կամ սև[3]։ Անկախ արտահայտման ձևից այս վիճակն ընթանում է անախտանիշ, բայց երբեմն մարդիկ կարող են նշել որձկոցի կամ վատ համի զգացողություն[3]։ Այս վիճակը կարող է զուգակցվել մալոդորի (ներբերանային հալիտոզ) հետ[3]։

«Մելանոգլոսիան» վիճակ է, որը կարելի է շփոթել մազոտ լեզվի հետ, սակայն դրա ժամանակ բացակայում են «մազերը»։ Սա նույնպես անվնաս է[4]։

Առաջացման պատճառներ խմբագրել

Առաջացման պատճառները միարժեք չեն, սակայն կա վարկած, որ «մազերն» առաջանում են քրոմոգեն (ներկ արտադրող) միկրոօրգանիզմների աճման և էպիթելային խրթեշիկների կուտակման հետևանքով[5]։ Կարող է դիտվել կերատինի արտադրության ավելացում կամ դեսկվամացիայի (էպիթելի մակերեսային շերտի փոխվելը) խանգարում[3]։ Մազոտ լեզվով հիվանդների մեծամասնությունը մոլի ծխողներ են[3]։ Այլ հավանական պատճառներից են բերանի հիգիենայի խախտումը[3], ընդհանուր թույլ վիճակը[3], հիպոսալիվացիան (թքի արտադրման պակասում)[5], ճառագայթային թերապիան[3], սնկային և բակտերիալ միկրոօրգանիզմների հավելյալ աճը[3] և սննդային դիետան[5]։ Որոշ դեպքերում մազոտ լեզուն կարող է առաջանալ հակամիկրոբային կամ անտացիդ դեղորայքի օգտագործումից։ Պինդ սնունդը սահմանափակող դիետաների դերը մազոտ լեզվի առաջացման մեջ կասկածելի է։ Ինչևէ, կա կասկած, որ նորմալ սնունդը, շփվելով լեզվի պտկիկների հետ, ճնշում է դրանց՝ ապահովելով նրանց կարճությունը։

Պելագրան, որը վիտամին B3-ի պակասով արտահայտվող հիվանդություն է, կարող է լեզվի մեջքային մակերեսին մոխրագույն փառ առաջացնել[6]։

Լեզվի մակերեսի գունափոխումը և փափուկ հյուսվածքների այլ փոփոխությունները կարող են դիտվել առանց մազերի։ Պատճառներն են ծխելը, որոշ սննդամթերքի և ըմպելիքի տեսակների օգտագործումը (սուրճ, թեյ կամ քաղցրարմատի թուրմ)[5], երկաթի աղերի[5] և բիսմութի սուբսալիցիլատի օգտագործումը[7]։

Ախտորոշում խմբագրել

Ախտորոշումը կատարվում է առանց բիոպսիայի իրականացման՝ հիմնվելով կլինիկական նշանների վրա[3]։ Այնուամենայնիվ, եթե կատարվել է բիոպսիա, ըստ հյուսվածաբանական պատասխանի տեսանելի են գմբեթաձև պտկիկների հիպերկերատոզի նշաններ, պտկիկների երկարացւմներ և էպիթելի մակերեսին աճող միկրոօրգանիզմներ[3]։

Մազոտ լեզուն կարելի է շփոթել մազոտ լեյկոպլակիայի հետ, սակայն վերջինս հիմնականում տեղակայվում է լեզվի կողմնային մաերեսներին և կապակցված է օպորտունիստական վարակների հետ, օրինակ, Եբշտեյն-Բարրի վիրուսի[3]։

Դասակարգում խմբագրել

Մազոտ լեզուն բնորոշվում է լեզվի մեջքային մակերեսի գմբեթաձև պտկիկների վրա կերատինի կուտակումով, որը լեզվին մազերի տպավորություն է թողնում[3]։ Սև լեզուն (lingua nigra) բնութագրվում է լեզվի գունափոխմամբ, որը կարող է համադրվել մազոտ լեզվի հետ։ Երկարած պտկիկների գունափոխումը կարող է պայմանավորված լինել դրանց մակերեսին գույնարտադրող բակտերիաների աճով[3]։ Մազակալմամբ չպայմանավորված լեզվի գունավորումը կարելի է մաքրել խոզանակով[5]։ Մազոտ լեզուն կարող է առաջանալ նաև հակաբիոտիկների օգտագործումից (տետրացիկլիններ, պենիցիլիններ, ցեֆալոսպորիններ)[8]։

Բուժում խմբագրել

Բուժման ընտրությունը կախված է անհրաժեշտությունից, քանի որ այս վիճակը բարորակ է[3]։ Խորհուրդ է տրվում ծխելը սահմանափակելը, ընդունվող դեղորայքի սահմանափակումը՝ ըստ անհրաժեշտության, և բերանի խոռոչի ողողումները։ Լեզվի արտաքին տեսքը վերադարձնելու համար խորհուրդ է տրվում բարելավել բերանի խոռոչի հիգիենան, մասնավորապես, խոզանակել կամ քերել լեզուն[5]։ Սա նպաստում է հիպերկերատոտիկ էպիթելի դեսկվամացիայի ակտիվացմանը[3]։ Կարող են օգտագործվել նաև կերատոլիտիկ ագենտներ, օրինակ, պոդոֆիլին, սակայն այն անհրաժեշտ է օգտագործել զգուշությամբ[3]։ Այլ տարբերակներից են նատրիումի բիկարբոնատով բերանի խոռոչի լվացումները, արքայախնձորի, մաստակի օգտագործումը[5]։

Կանխատեսում խմբագրել

Մազոտ լեզուն բարորակ վիճակ է, սակայն այն պացիենտները[3][9][10], որոնց մոտ առկա է այս վիճակը, կարող են անհարմարություն զգալ դրա դրսևորումից և հավանական հալիտոզից, այդ պատճառով առաջարկվում է համապատասխան բուժում։

Համաճարակաբանություն խմբագրել

Մազոտ լեզուն հանդիպում է մեծահասակների 0,5%-ի մոտ[3]։ Տարածվածությունը կարող է տարբեր լինել՝ համաձայն բնակչության տարբեր շրջաններում կատարված հետազոտությունների[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gurvits, Grigoriy E (2014). «Black hairy tongue syndrome». World Journal of Gastroenterology. 20 (31): 10845–10850. doi:10.3748/wjg.v20.i31.10845. ISSN 1007-9327. PMC 4138463. PMID 25152586.
  2. Sarti, G. M.; Haddy, R. I.; Schaffer, D.; Kihm, J. (June 1990). «Black Hairy Tongue». American Family Physician. 41 (6): 1751–5. PMID 2190456.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 Neville, Brad W.; Damm, Douglas D.; Allen, Carl M.; Bouquot, Jerry E. (2002). Oral & Maxillofacial Pathology (Second ed.). Philadelphia: W.B. Saunders. էջեր 13–14. ISBN 978-0721690032.
  4. Maynard, F. P. (October 1897). «A Note on Melanoglossia». The Indian Medical Gazette. 32 (10): 364–365. PMC 5148483. PMID 29002878.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Scully, Crispian (2008). Oral and Maxillofacial Medicine: The Basis of Diagnosis and Treatment (Second ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջ 349. ISBN 978-0443068188.
  6. Cawson, Roderick A.; Odell, Edward W. (2002). Cawson's Essentials of Oral Pathology and Oral Medicine (Seventh ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջ 351. ISBN 978-0443071058.
  7. Cohen, Philip R. (December 2009). «Black tongue secondary to bismuth subsalicylate: case report and review of exogenous causes of macular lingual pigmentation». Journal of Drugs in Dermatology. 8 (12): 1132–5. PMID 20027942.
  8. Ren, J., Zheng, Y., Du, H., Wang, S., Liu, L., Duan, W., Zhang, Z., Heng, L., & Yang, Q. (2020a, October). Antibiotic-induced black hairy tongue: Two case reports and a review of the literature. The Journal of international medical research. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7556181/
  9. Gurvits, Grigoriy E.; Tan, Amy (2014 թ․ օգոստոսի 21). «Black hairy tongue syndrome». World Journal of Gastroenterology. 20 (31): 10845–50. doi:10.3748/wjg.v20.i31.10845. PMC 4138463. PMID 25152586.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. Yuca, Köksal; Calka, O.; Kiroglu, A. F.; Akdeniz, N.; Cankaya, H. (2004). «Hairy tongue: a case report». Acta Oto-rhino-laryngologica Belgica. 58 (4): 161–3. ISSN 0001-6497. PMID 15679200.
  11. Thompson, Dennis F.; Kessler, Tiffany L. (June 2010). «Drug-induced black hairy tongue». Pharmacotherapy. 30 (6): 585–93. doi:10.1592/phco.30.6.585. PMID 20500047. S2CID 24501452.

Արտաքին հղումներ խմբագրել

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ