«Մադամ Սարդոստայն» (անգլ.՝ Madame Web), սպասվող ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, որի հիմքում ընկած է Marvel Comics-ի Մադամ Սարդոստայն կերպարը։ Ստեղծողներն են Columbia Pictures, Marvel Entertainment և Di Bonaventura Pictures ընկերությունները, իսկ տարածողը Sony Pictures Releasing-ն է։ Հանդիսանում է «Sony-ի Սարդ-Մարդու տիեզերքի» հինգերորդ ֆիլմը։ Ռեժիսորը Էս Ջեյ Քլարքսոնն է, իսկ սցենարիստները՝ Մեթ Սազաման և Բյորքս Շարփլեսը։ Գլխավոր դերն ստացել է Դակոտա Ջոնսոնը, ֆիլմում նաև դերակատարում ունեն Սիդնի Սուինին, Սելեստա Օ'Քոննորը, Իզաբելա Մոները, Թահար Ռահիմը, Էմմա Ռոբերթսը, Մայք Էփսը, Ադամ Սքոթը և Զաշա Մեմեթը։

Մադամ Սարդոստայն
անգլ.՝ Madame Web
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին և մարտաֆիլմ
ՀիմքMadame Web?
Թվականփետրվարի 14, 2024 և փետրվարի 15, 2024[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորS. J. Clarkson?
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա և Palak Patel?
Սցենարի հեղինակՄեթ Սազամա, Բերք Շարփլես, S. J. Clarkson? և Kerem Sanga?
ԴերակատարներԴակոտա Ջոնսոն, Սիդնի Սուինի, Իզաբելա Մոներ, Տահար Ռահիմ, Celeste O'Connor?, Էմմա Ռոբերթս, Մայք Էփս, Ադամ Սքոթ և Zosia Mamet?
ՕպերատորՄաուրո Ֆիորե
ԵրաժշտությունՅուհան Սյոդերքվիստ
ՄոնտաժLeigh Folsom Boyd?
ԿինոընկերությունColumbia Pictures և Marvel Entertainment
Տևողություն116 րոպե
Բյուջե80 000 000 $
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

2019 թվականի սեպտեմբերին Sony ընկերությունը ընդհանուր տիեզերքի համար սկսել է Մադամ Սարդոստայնի մասին ֆիլմի մշակումը, իսկ Շարփլեսը և Սազաման նշանակվել են որպես սցենարիստներ[2]։ Քլարքսոնը նախագծին միացել է 2020 թվականի մայիսին, իսկ Ջոնսոնը լսումներն անցել է 2022 թվականի սկզբին, որին հաջորդել են մյուս ամիսներին հաջորդող լրացուցիչ լսումները։ Նկարահանումները սկսվել են 2022 թվականի հուլիսի կեսերին Բոստոնում և Մասաչուսեթսի ողջ տարածքում՝ մինչև սեպտեմբեր[3][4], այնուհետև նկարահանումները սկսվել են Նյու Յորքում և Մեքսիկայում, որոնք ավարտվել են հոկտեմբերի կեսն ընկած հատվածում[5]։

ԱՄՆ-ում պրեմիերան նշանակված է 2024 թվականի փետրվարի 14-ին[6]։ Նոյեմբերի 17-ին հրապարակվեց ֆիլմի առաջին թրեյլերը[7]։

Դերասանական կազմ խմբագրել

  • Դակոտա Ջոնսոն — Մադամ Սարդոստայն՝ պայծառատես, որի էքստրասենսոր ունակությունները թույլ են տալիս նրան տեսնել «սարդերի աշխարհը»[8][9]։

Բացի այդ անհայտ դերերով հանդես են գալու նաև Սիդնի Սուինին[8], Սելեստա Օ'Քոննորը[9], Իզաբելա Մոները[10], Թահար Ռահիմը[11], Էմմա Ռոբերթսը[12], Մայք Էփսը[13], Ադամ Սքոթը[14] և Զաշա Մեմեթը[15]։

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

«Մորբիուս» (2022) ֆիլմի աշխատանքներից հետո, որը Sony-ի Սարդ-Մարդու տիեզերքի մեդիաֆրանշիզայի մաս է կազմում՝ Sony Pictures-ը 2019 թվականի սեպտեմբերին վարձել է Մեթ Սազամին և Բյորք Շարփլեսին որպես Մադամ Սարդոստայնի վերաբերյալ ֆիլմի սցենարիստներ[2]։ Նախագծին հետևել է Sony-ի գործադիր փոխտնօրեն Փալաք Փաթելը[16]։ Քերեմ Սանգան ավելի վաղ գրել էր ֆիլմի սևագիր սցենարը[17]։ 2020 թվականի մայիսին Էս Ջեյ Քլարկսոնը Sony-ի կողմից վարձվել է Marvel-ի կանանց որպես կենտրոնական կերպար դիտարկող առաջին ֆիլմը մշակելու և բեմադրելու համար, որն ըստ տեղեկությունների եղել է «Մադամ Սարդոստայնը»[18][19]։ Ստուդիան ցանկանում էր ներգրավել այնպիսի հայտնի դերասանուհիների ինչպիսիք են Շարլիզ Թերոնը կամ Էմի Ադամսը, այնուհետև վարձել նոր սցենարիստի՝ նրանցից մեկի մասնակցությամբ ֆիլմի հետագա մշակման համար[18]։ Գլխավոր դերի համար մի քանի «առաջին մեծության աստղերի» հետ հանդիպելուց հետո՝ 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին Sony-ն նեղացրել է հավակնորդների ցուցակը։ Մինչև 2021 թվականի վերջը Դակոտա Ջոնսոնը դարձել է գլխավոր դերի համար առաջատար թեկնածու, իսկ փետրվարի սկզբին բանակցություններ են ընթացել Մադամ Սարդոստայնի կերպարի մարմնավորման համար։ Միևնույն ժամանակ հաստատվել է, որ «Մադամ Սարդոստայն» ֆիլմի ռեժիսորն է Քլարքսոնը[17]։ Մարտ ամսին Սիդնի Սուինին սկսել է նկարահանվել Ջոնսոնի հետ[20]։ Deadline Hollywood-ից Ջասթին Քերոլը նախագիծն անվանել է «Բժիշկ Սթրենջի Sony-ի տարբերակը»՝ ելնելով կոմիքսներում Մադամ Սարդոստայնի ունակություններից, սակայն նա նշել է, որ ֆիլմը կարող է շեղվել սկզբնաղբյուրից, քանի որ Մադամ Սարդոստայնը կոմիքսում Կասանդրա Ուեբ անունով տարեց կին է, որը միացված է կենսաապահովման համակարգին, ինչի արդյունքում նման է սարդոստայնի։ Քրոլը նշել է, որ դրա պատճառով ֆիլմը կարող է «վերածվել այլ բանի»[17]։ Screen Rant-ից Գրանտ Հերմանսը ենթադրություն է հայտնել առ այն, որ արդյոք Ջոնսոնը մարմնավորում է Կասանդրա Ուեբին, թե ավելի երիտասարդ Ջուլիա Քարփենթերին[21]։ Մեկ ամիս անց Sony-ն նշանակել է ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2023 թվականի հուլիսի 7-ը և հաստատել է, որ Ջոնսոնն ու Սուիննին ֆիլմում կատարելու են գլխավոր դերերը[8]։ Di Bonaventura Pictures ընկերությունը համապրոդյուսերավորել է ֆիլմը Columbia Pictures-ի հետ, իսկ պրոդյուսերներն են Լորենցո դի Բոնավենտուրան, Էրիկ Հաուսեմը, Marvel Studios-ի տնօրեն Քևին Ֆայգին և Փալաք Փաթելին[5]:

Նախաարտադրություն խմբագրել

2022 թվականի մայիսին Sony Pictures-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Թոմ Ռոթմանը հայտարարել է, որ նկարահանումները սկսվելու են գարնանը[22], նաև այն, որ Սելեստա Օ'Քոննորը ֆիլմում ստացել է դեր, որը նկարագրվում է որպես գլխավոր հերոսուհու ծագման պատմություն[9]։ Հունիսին դերասանական կազմին միացել են Իզաբելա Մոները, Թահար Ռահիմը և Էմմա Ռոբերթսը[10][11][12]։ Gizmodo-ից Սաբինա Գեյվսը կարծում է, որ մնացած դերասանուհիները կարող են մարմնավորել առավել հայտնի կերպարների, ինչպես օրինակ՝ Spider-Verse կոմիքսների «Ջեսիկա Դրյուն / Սարդ-Կին» և «Գվեն Սթեյսին»[23]։ Հաղորդվել է, որ ֆիլմը «ինչ-որ այլ բան է» հանդիսանում՝ Մադամ Սարդոստայնի կերպարի տակ[24]։ Մինչ այդ, նկարահանումները պետք է սկսվեին 2022 թվականի հուլիսի կեսերին[3]։ Սուինին ասել է, որ ինքը «նոր է պատրաստվում» սկսել նկարահանումները[25], իսկ Ջոնսոնը մարզվում է հուլիսի նկարահանումներից առաջ[26]։ Նույն ամսին դերասանական կազմին միացել է Մայք Էփսը[13]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանման ժամանակահատվածը սկսել է 2022 թվականի հուլիսի 11-ին[27][28]՝ Բոստոնի ֆինանսական շրջանում և շարունակվել են մինչև հուլիսի 14-ը, որոնցում ներկայացված է 2000-ականների Նյու Յորքը[28]։ Այդ ժամանակ դերասանական կազմին միացել է Ադամ Սքոթը[14], իսկ ֆիլմի թողարկման ամսաթիվը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 6-ին[29]։ Օգոստոսին դերասանական կազմին միացել է Զաշա Միմեթը[15]։ Նկարահանումները անցկացվելու են նաև Մասաչուսեթսի հարավային ափերին, ներառյալ Հարավային Վեյմութի ռազմածովային կայանի նախկին անգարը[3]։ Նկարահանումներն անցկացվել են «Քլեր» (Claire) անվան ներքո[3]։ Մասաչուսեթսի նկարահնումները բոստոնյան մասի համար տևել են մոտ երեք ամիս՝ մինչ 2022 թվականի սեպտեմբերը[3][4]։ Հետո ֆիլմը նկարահանվել է արդեն Նյու Յորքում և Մեքսիկայում, իսկ նկարահանումների ավարտը սպասվում է հոկտեմբերի 15-ին[5]։

Պրեմիերա խմբագրել

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան նշանակված է 2024 թվականի փետրվարի 14-ին՝ IMAX ֆորմատով[30]։ Սկզբնական ամսաթիվը նշանակված է եղել 2023 թվականի հուլիսի 7-ը[8], հետո տեղափոխել են նույն թվականի հոկտեմբերի 6-ը[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. 2,0 2,1 Sneider, Jeff (2019 թ․ սեպտեմբերի 26). «Exclusive: Sony Taps 'Morbius' Writers for 'Madame Web' Movie Set in Spider-Man Universe». Collider. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Barbuto, Dana (2022 թ․ հունիսի 23). «Here comes Hollywood: 'Madame Web' spinning into Boston, South Shore for three-month shoot». The Patriot Ledger. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 Slane, Kevin (2022 թ․ հուլիսի 6). «Sony-Marvel movie 'Madame Web' begins filming in Boston this month, and it needs extras». Boston.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Production Weekly – Issue 1305 – Thursday, June 30, 2022 / 161 Listings – 37 Pages». Production Weekly. 2022 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  6. Clarkson, S. J. (2024 թ․ փետրվարի 14), Madame Web, Sydney Sweeney, Isabela Merced, Emma Roberts, Columbia Pictures, Marvel Entertainment, Sony Pictures Entertainment (SPE), Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին
  7. Հովսեփյան, Սերգեյ (2023 թ․ նոյեմբերի 17). «Թողարկվել է «Մադամ Սարդոստայն» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա Ջոնսոնի». ԿինոՊրես. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 D'Alessandro, Anthony (2022 թ․ ապրիլի 20). «'Spider-Man: Across The Spider-Verse' Heads To Summer 2023; Sony Dates 'Madame Web', 'Equalizer 3' Among Other Release Changes». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  9. 9,0 9,1 9,2 Grobar, Matt (2022 թ․ մայիսի 24). «'Madame Web': Celeste O'Connor Joins Sydney Sweeney, Dakota Johnson In Sony's Marvel Pic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  10. 10,0 10,1 Kroll, Justin (2022 թ․ հունիսի 1). «'Madame Web': Isabela Merced Latest To Join Dakota Johnson In Sony's Marvel Pic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  11. 11,0 11,1 Kroll, Justin (2022 թ․ հունիսի 3). «'Madame Web': Tahar Rahim Latest To Join Sony Marvel Pic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 3-ին.
  12. 12,0 12,1 Kroll, Justin (2022 թ․ հունիսի 27). «'Madame Web': Emma Roberts Joins Sony Marvel Pic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  13. 13,0 13,1 Grobar, Matt (2022 թ․ հուլիսի 8). «Sony's 'Madame Web' Adds Mike Epps». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  14. 14,0 14,1 Kroll, Justin (2022 թ․ հուլիսի 15). «'Madame Web': Adam Scott Joins Sony's Marvel Pic». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  15. 15,0 15,1 Grobar, Matt (2022 թ․ օգոստոսի 3). «'Madame Web' Adds 'The Flight Attendant's Zosia Mamet». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  16. Couch, Aaron (2019 թ․ սեպտեմբերի 26). «Sony Developing 'Spider-Man' Spinoff 'Madame Web'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
  17. 17,0 17,1 17,2 Kroll, Justin (2022 թ․ փետրվարի 3). «'Madame Web': Dakota Johnson Tapped To Play First Female Super Hero In Sony Pictures Universe Of Marvel Characters». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  18. 18,0 18,1 Kroll, Justin (2020 թ․ մայիսի 20). «Secret Marvel Movie From Sony in the Works With Director S.J. Clarkson (Exclusive)». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  19. Fleming, Mike Jr. (2020 թ․ մայիսի 21). «Marc Guggenheim Scripting Spider-Man Universe Heroine 'Jackpot' Movie For Sony Pictures». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
  20. Kroll, Justin (2022 թ․ մարտի 16). «'Euphoria's Sydney Sweeney To Co-Star Opposite Dakota Johnson In Sony's Marvel Pic 'Madame Web'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
  21. Hermanns, Grant (2022 թ․ մայիսի 26). «Spider-Man Spinoff Movie Madame Web Story Details Revealed». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  22. Fleming, Mike Jr. (2022 թ․ մայիսի 15). «Sony Chairman Tom Rothman Paddles Upstream To Keep Focus On Traditional Cinema — Deadline Disruptors». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  23. Graves, Sabina (2022 թ․ հունիսի 27). «Sony's Baffling Madame Web Movie Weaves in Emma Roberts». Gizmodo. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  24. Erao, Math (2022 թ․ հունիսի 28). «Sony's Madame Web Movie Rumored to Secretly Be a Different Spider-Man Film». Comic Book Resources. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  25. Atad, Corey (2022 թ․ հունիսի 23). «Sydney Sweeney Reveals 'Madame Web' With Dakota Johnson Is Shooting Soon: 'I'm Really Excited To Start This Journey'». ET Canada. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  26. Hennemuth, Britt (2022 թ․ հունիսի 28). «Dakota Johnson on Family, Sexual Agency—And the "Psychotic" Making of Fifty Shades of Grey». Vanity Fair. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  27. «In Production - Massachusettes Film Office». Massachusettes Film Office. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
  28. 28,0 28,1 Slane, Kevin (2022 թ․ հուլիսի 13). «'Madame Web' movie filming transforms Boston into retro NYC». Boston.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  29. 29,0 29,1 D'Alessandro, Anthony (2022 թ․ հուլիսի 19). «Sony Moves 'Madame Web' To Fall 2023, Dates Marvel Universe Title For Summer 2024». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  30. Sharf, Zack (2022 թ․ սեպտեմբերի 16). «Sony Announces New 'Karate Kid' Movie, Pushes 'Madame Web' and 'Kraven the Hunter'». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել