Իզաբելա Մոներ
Իզաբելա Մոներ (անգլ.՝ Isabela Moner; հուլիսի 10, 2001[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[2][3][4]), հայտնի է նաև ինչպես Իզաբելա Մերսեդ (անգլ.՝ Isabela Merced)[5], ամերիկացի երիտասարդ դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է Սի-Ջեյի դերով «100 քայլ մինչ ավագ դպրոց» հեռուստասերիալում։
Իզաբելա Մոներ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 2001[1] (22 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Կրթություն | Ohio Virtual Academy? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Պերու |
Ազգություն | Peruvian Americans? |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ժանրեր | փոփ |
Ընտրանի | Դորան և կորուսյալ քաղաքը և Sweet Girl? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Իզաբելան ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին Կլիվլենդ քաղաքում, Օհայո նահանգ։ Նրա ծնողներն են Կետրին (ծնունդով Պերույից, Լիմա քաղաք) և Պատրիկ Մոները (Լուիզիանա նահանգից, ԱՄՆ)[2][6]։ Իզաբելան ընտանիքի միջնեկ երեխան է, նա ունի կրտսեր եղբայր՝ Ջովանին և ավագ եղբայր Ջարդեդը[7]։ Մոները հայտարարել է, որ իրեն ավելի շատ համարում է պերուացի, քան ամերիկացի[8]։
Իզաբելայի դերասանական կարիերան սկսվել է տաս տարեկան հասակում՝ Բրոդվեյի բեմում, «Էվիտա» բեմադրությամբ, որտեղ նա իսպաներեն երգել է Ռիկի Մարտինի հետ։ Նույն տարում տեղի է ունեցել Մոների ազգային և միջազգային հեռուսատեսային կարիերայի սկիզբը, որպես «The Net Big Thing New York» շոուի երգչուհի։
Կարիերա խմբագրել
Մոները հաստատել է, որ ցանկացել է դերասանուհի դառնալ շատ փոքր տարիքից, ոգեշնչվելով Շիռլի Թեմպլի և Ջուդի Գառլենդի ֆիլմերով, և սկսել է խաղալ տեղի հանրային թատրոնում՝ 6 տարեկանում[9]։ 10 տարեկանում սկսել է դերասանական կարիերան Բրոդվեյում կայացած «Էվիտա» մյուզիքլում[10], որտեղ Ռիքի Մարտինի հետ երգել է իսպաներեն։ 2015 թվականի սեպտեմբերին Broadway Records լեյբլում թողարկել է Stopping Time ալբոմը[11]։
Մոների առաջին դերը հեռուստատեսությունում եղել է Nickelodeon-ի «100 քայլ մինչ ավագ դպրոց» հեռուստասերիալի, որը հեռարձակվել է 2014-2015 թվականներին, գլխավոր հերոս Սի Ջեյ Մարտինի դերը[10][12]։ Ինչպես նաև 2014-ից 2017 թվականներին հնչյունավորել է Քեյթի դերը «Դորան և ընկերները. քաղաքում» ուսուցողական մուլֆիլմում, որը հանդիսանում է «Դաշա-ճանապարկորդուհի» մուլֆիլմի արդյունքը[13]։ 2015 թվականին հայտնվել է Լորի Կոլինզի դերով Nickelodeon-ի «Ադամի պառակտումը» ֆիլմում[14]։ Ստացել է Սենդիի դերը Nickelodeon-ի 2016 թվականի մեկ այլ՝ «Լեգենդներ. Կորած տաճարի գաղտնիքը» ֆիլմում[15][16]։ 2016 թվականի մայիսին նկարահանվել է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմում, որը վարձույթում է հայտնվել 2017 թվականին[17][18]։ Հնչյունավորել է Հեզերի դերը «Իրական սկյուռ» մուլտֆիլմում, որը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 11-ին[19]։
2018 թվականին խաղացել է «Մարդասպան 2. Բոլորի դեմ» ֆիլմի գլխավոր՝ նարկոկարտելի գլխավորի աղջկա դերը[20][21]։ Այդ նույն տարում խաղացել է Լիզիի, Մարկ Ուոլբերգի և Ռոուզ Բիրնի հերոսների խնամատար աղջկա դերը «Ակնթարթային ընտանիք» կատակերգական ֆիլմում[22]։ 2019 թվականին խաղացել է գլխավոր դերը «Դորան և կորուսյալ քաղաքը» ֆիլմում, «Դաշա-ճանապարհորդուհի» մուլտֆիլմի իրական էկրանավորմանը[23][24]։ Նույն թվականի հունվարին մասնակցել է գալիք Սուրբ ծննդյան «Թող ձյուն գա» կատակերգության դերասանական կազմի ընտրությանը[25]։ Ինչպես նաև նա խաղալու է Ջեյսոն Մոմոայի հետ Netflix-ի «Քաղցր աղջիկ» ֆիլմում[26]։
2019 թվականի հոկտեմբերի 14-ին Մոները իր ինստագրամյան էջում գրառումով հայտարարեց[27], որ որոշել է փոխել անունը և ընտրել Իզաբելա Մերսեդ անունը, ի հիշողություն իր մահացած տատիկի, որի հետ նա երբեք չէր հանդիպել[28]։ Ավելի ուշ Մոները բացատրեց, որ օրինապես չի փոխել իր ազգանունը, ասելով, որ դա ընդամենը բեմական անունն է, սակայն այն շատ խորը իմաստ ունի[29]։ Նրա առաջին երգը՝ Papi-ին թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին, որին հաջորդել է տեսահոլովակը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 6-ին[30]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2013 | Տունը, որը կառուցել է Ջեքը | փոքր Նադիա | |
2016 | Միջին դպրոց.Իմ կյանքի ամենավատ տարիները | Ջին Գալետա | |
2017 | Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը | Իզաբելա | |
2017 | Իրական սկյուռ 2 | Հեզեր | Հնչյունավորում |
2017 | Kingdom Hearts χ Back Cover | Ավա | Տեսախաղ. հնչյունավորում |
2018 | Մարդասպան 2. Բոլորի դեմ | Իզաբելա Ռեյես | |
2018 | Ակնթարթային ընտանիք | Լիզի | |
2019 | Դորան և կորուսյալ քաղաքը | Դորա | |
2019 | Թող ձյուն գա | Ջուլի | Իզաբելա Մերսեդ անվանմամբ[25] |
- | Քաղցր աղջիկ | - | Նկարահանվում է[26] |
Տարի | Անվանում | Դերը | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2014 | Ընտանեկան կյանքի ուղեցույց | Ջենի | Կրկնվող դեր, 7 էպիզոդ |
2014-2017 | Դորան և ընկերները. քաղաքում | Քեյթ | Գլխավոր դեր, հնչյունավորում |
2014-2016 | 100 քայլ մինչ ավագ դպրոց | Սի Ջեյ Մարտին | Գլխավոր դեր |
2015 | Ադամի պառակտումը | Լորի Կոլինզ | Հեռուստաֆիլմ |
2016 | Լեգենդներ. Կորած տաճարի գաղտնիքը | Սեդի | Հեռուստաֆիլմ |
2019 | Կանադայի զարմանալի մրցարշավը | Ինքն իր դերում | Էպիզոդ. «Clamageddon Continues»[31] |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք | Աղբյուրներ |
---|---|---|---|---|---|
2015 | Imagen Awards | Լավագույն երիտասարդ դերասանուհի — Հեռուսատեսություն | 100 шагов: Успеть до старших классов | Առաջադրված | [32] |
2016 | Imagen Awards | Լավագույն երիտասարդ դերասանուհի — Հեռուսատեսություն | 100 шагов: Успеть до старших классов | Հաղթանակ | [33] |
2017 | Teen Choice Award | Choice Summer Movie Actress | Трансформеры: Последний рыцарь | Առաջադրված | [34] |
2017 | CinemaCon Award | Տարվա ծագող աստղ | Она сама | Հաղթանակ | [35] |
2017 | Young Entertainers Award | Լավագույն երիտասարդ դերասանական կազմ — գեղարվեստական ֆիլմ | Средняя школа: худшие годы моей жизни | Առաջադրված | [36] |
2019 | Young Entertainers Award | Լավագույն առաջատար երիտասարդ դերասանուհի | Семья по-быстрому | Հաղթանակ | [37] |
2019 | Imagen Awards | Լավագույն դերասանուհի — Գեղարվեստական ֆիլմ | Семья по-быстрому | Հաղթանակ | [38] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 Mark Dawidziak (2014 թ․ օգոստոսի 18). «Isabela Moner is a Cleveland native with two Nickelodeon shows». Cleveland. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «isabela moner on Twitter». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Află totul despre Isabela Moner». nickelodeon.ro. 2016/03/29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Isabela Moner To Isabela Merced: Inside The Dora & The Lost City Star's First Single & New Name». refinery29.com. 2019/10/14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ CELIA FERNANDEZ (2015 թ․ հունիսի 6). «EXCLUSIVE: Isabela Moner Dishes On '100 Things To Do Before High School'». latina.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Isabela Moner». IMDb. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Esta niña peruana de 14 años será la nueva Megan Fox (+ Fotos) | E! Online Latino | Andes». E! Online Latino. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Katzman, Sarah; Kirshnitz, Nora; Nair, Karthhika (2015 թ․ մայիսի 1). «Nickelodeon star Isabela Moner talks to Kidsday». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 10,0 10,1 Calvario, Liz Getting to Know Isabela Moner From '100 Things To Do Before High School'(անգլ.) // Variety : journal. — 2015.
- ↑ Jones, Helen (2015 թ․ սեպտեմբերի 26). «CD Review: Isabela Moner – Stopping Time». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Lloyd, Robert (2015 թ․ հունիսի 6). «Review '100 Things to Do Before High School'». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Davids, Brian (2019 թ․ օգոստոսի 9). «'Dora' Star Isabela Moner on Playing an All-Too-Rare Happy Teenager and the 'Sicario' Scene That Made Josh Brolin Cry». The Hollywood Reporter.
- ↑ Baron, Steve (2015 թ․ փետրվարի 9). «Nickelodeon Stars Unite in 'Splitting Adam' Premiering Monday, February 16th». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Steinberg, Brian (2016 թ․ մարտի 1). «Nickelodeon to Revive 'Legends of the Hidden Temple' as TV Movie». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին. «Isabela Moner, known from her role on Nick's "100 Things to Do Before High School," will star.»
- ↑ «Nickelodeon Greenlights Legends of the Hidden Temple Live-Action TV Movie». Nickelodeon. 2016 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Romano, Nick (2016 թ․ մայիսի 28). «Transformers: The Last Knight releases viral teaser with cryptic message». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Alexander, Bryan (2017 թ․ հունիսի 22). «Who's the new kid in 'Transformers: The Last Knight'? Meet Isabela Moner». USA Today. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Open Road Films Acquires Animated Feature Film PLAYMOBIL Based on Iconic Toy Brand». BroadwayWorld.com. Wisdom Digital Media. 2016 թ․ մայիսի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ N'Duka, Amanda (2016 թ․ դեկտեմբերի 9). «'Sicario' Sequel 'Soldado' Adds Isabela Moner». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Alexander, Bryan (2018 թ․ մարտի 18). «Exclusive trailer: Benicio Del Toro's killer returns in 'Sicario: Day of the Soldado'». USA Today. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ Galuppo, Mia (2018 թ․ փետրվարի 23). «Octavia Spencer, Tig Notaro Join Mark Wahlberg Comedy 'Instant Family'». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Hemmert, Kylie (2018 թ․ մայիսի 2). «Isabela Moner Cast as Dora the Explorer in Live-Action Film». ComingSoon.net. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Viscardi, James (2018 թ․ օգոստոսի 10). «First Look At Live Action Dora The Explorer Released». ComicBook.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 25,0 25,1 N'Duka, Amanda (2018 թ․ դեկտեմբերի 17). «Kiernan Shipka, Isabela Moner, Shameik Moore, Odeya Rush & More To Star In Netflix YA Film 'Let It Snow'». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ 26,0 26,1 Sneider, Jeff (2019 թ․ հոկտեմբերի 21). «Exclusive: 'Dora' Star Isabela Merced Joins Jason Momoa in Netflix Movie 'Sweet Girl'». Collider. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «ISABELA🇵🇪🇺🇸 on Instagram: "You were born Isabela Moner. Why is it important to you to use Merced instead? "This is when I begin writing my own story as Isabela..."». 2019 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին – via Instagram.
- ↑ Romero, Ariana (2019 թ․ հոկտեմբերի 14). «Isabela Moner to Isabela Merced. Dora Star Spills All On New Single & Name». Refinery29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Moner, Isabela (2019 թ․ հոկտեմբերի 14). «Isabela Moner Stage Name». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «ISABELA🇵🇪🇺🇸 on Instagram: "PAPI Oct 25th Pre-save link in bio"». Instagram. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Recap: The Amazing Race Canada 7, Episode 5 - "How can you live with yourself?"». 2019 թ․ հուլիսի 31.
- ↑ «2015 Imagen Awards Winners & Nominees». Imagen Foundation.
- ↑ «2016 Imagen Awards Winners & Nominees». Imagen Foundation.
- ↑ Berggren, Victoria (2017 թ․ հունիսի 20). «Justin Timberlake and Kevin Hart Lead Nickelodeon's Kids' Choice Awards Nominations». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Isabela Moner To Receive CinemaCon 2017 Rising Star Of The Year Award – Transformers News». Transformer World 2005 – TFW2005.COM. 2017 թ․ մարտի 26.
- ↑ «Young Entertainer Awards Submissions». Young Entertainer Awards.
- ↑ http://youngentertainerawards.org/YEA%20NOM%20LIST%202019.pdf
- ↑ «34th Annual Imagen Awards Winners Announced». Imagen Foundation.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելա Մոներ» հոդվածին։ |