Գևորգ Ղազարյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Ղազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գևորգ Ղազարյան (մայիսի 6, 1975(1975-05-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 19, 1994(1994-01-19)), հայ ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից։

Ղազարյան Գևորգ Գեորգիի
1975 թ., մայիսի 6 - 1994 թ., հունվարի 19
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան
Մահվան վայրԼՂՀ Արցախի Քարվաճառի շրջան, Օմարի լեռնանցք
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Օմարի լեռնանցքի ճակատամարտ
ՊարգևներՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1993-1994թթ. մասնակցել է Վարդենիսի, Գորիսի, Կապանի և ԼՂՀ Զանգելանի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994 թվականի հունվարի 19-ին, Քարվաճառի ազատագրական մարտերի ժամանակ, Գևորգը վիրավոր հրամանատարին կրակագծից դուրս բերելիս մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Պայթեցնելով նռնակը, սպանել է հակառակորդի զինվորներին և զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Արտաքին հղումներ խմբագրել