Գրիգոր Ղազազյան
հայ ճարտարապետ
(Վերահղված է Ղազազյան Գրիգորից)
Գրիգոր Հովհաննեսի Ղազազյան (մարտի 7, 1932, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Գրիգոր Ղազազյան | |
---|---|
Ի ծնե | Գրիգոր Հովհաննեսի Ղազազյան |
Ծնվել է | մարտի 7, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ (1959) |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Դերասանուհի Արփիկ Ղազազյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1961-1962 թվականներին եղել է Լենինականի գլխավոր ճարտարապետը, 1973-1976 թվականներին՝ Հայպետգյուղնախագիծ ինստիտուտի բաժնի պետ։ 1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է։
Կազմել է «Չերքեզի ձոր» տարածքի գլխավոր հատակագիծը[1]։
Գրիգոր Ղազազյանի նախագծերով իրականացվել են[2]`
- Լենինական Հեղափոխության հրապարակի գլխավոր հատակագիծը
- Բնակելի տներ, առանձնատներ Լենինականում
- Լենինականի «Շիրակ» հյուրանոց
- Լենինականի խուլ ու համրերի դպրոց
- Ակումբ ԱԽուրյանում
- Ցեղասպանության զոհերի հուշարձան, Շիրակի մարզի Ջրառատ գյուղ, 1965
- Խաղաղության պուրակի բարեկարգում, Լենինական, 1965
- «Երջանկության պալատ»՝ հարսանյաց սրահով, 1967
Երկեր
խմբագրել- Կարապետի վայրէջքը իր մոլորակից (վիպակ), 1992, ռուսերեն՝ 2000։
- Տաճարի կործանման առեղծվածը (եռերգություն), 1999։
- Աղետյալ քաղաք (դրամա)։
- Աստվածների ողբերգությունը (դրամա)։
- Մահվան բենեֆիսը (դրամա)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Казазян Григор Оганесович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.