Ջրառատ (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրառատ (այլ կիրառումներ)

Ջրառատ (նախկին անվանումը՝ Չրախլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 14 կմ հարավ-արևելք, Ջրառատ գետի ափին։ Ջրառատ է վերանվանվել 1946 թվականին[2]։

Գյուղ
Ջրառատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես56.2 կմ²
ԲԾՄ1820 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1301[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Ջրառատ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Ջրառատ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրառատի մշտական բնակչությունը կազմել է 1156, առկա բնակչությունը՝ 960 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բագրևանդի, Բասենի, Խնուսի, Մուշի գավառների գյուղերից[2]։

Ջրառատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 124 836[4] 1281 1420 1424 1026 1212 1061 829 1147 1156[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ջրառատից արևելյան գտնվում են Ծաղկասար գյուղատեղին (X-XX դարեր) և “Թուխ Մանուկ” եկեղեցին (X-XX դարեր)։ Գյուղում կա VI դարի Սբ. Մինաս եկեղեցի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 419
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել