Ձորաղբյուր

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորաղբյուր (այլ կիրառումներ)

Ձորաղբյուր, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 46 կմ հարավ-արևմուտք, Երևանից 15 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ձորաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ԳյուղապետԱրայիկ Մուքայելյան
Հիմնադրված է1828 թ.
Առաջին հիշատակում1828
Այլ անվանումներՏաճարապատ, Թեժրաբեկ
Տվյալ կարգավիճակում1997 թվականից
Մակերես2695.7 կմ²
ԲԾՄ1530 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2124[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՁորաղբյուրցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+374)060
Փոստային ինդեքս2224
Ձորաղբյուր (Հայաստան)##
Ձորաղբյուր (Հայաստան)

Ձորաղբյուր է վերանվանվել 1946 թ.-ի ապրիլի 4-ին։

Պատմական ակնարկ խմբագրել

Ձորաղբյուր գյուղական համայնքը գտնվում է Կոտայքի մարզում, սահմանակից է Երևան քաղաքին և մարզի 6 գյուղերի վարչական տարածքներին։ Գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 45, իսկ Հայաստանի պետական սահմանից 27 կմ հեռավորության վրա։ Այստեղով են անցնում Երևան-Զովք-Մայակովսկի և Աբովյան-Գառնի ճանապարհները։ Ձորաղբյուր գյուղի ներկայիս բնակչության նախնիները գաղթել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից 1828 թ.-ին։ Նախկինում գյուղը կոչվել է Տաճարապատ, հետո Թեժրաբեկ, այժմ՝ Ձորաղբյուր։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Ձորաղբյուրը ծովի մակերևույթից բարձր է 1530 մ։ Վարչական տարածքը կազմում է 2695,7 հա։ Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, կլիմայական պայմանները՝ համեմատաբար անբարենպաստ։ Տարվա եղանակներից համեմատաբար լավ է գարունը, ամռանը տաք է, առանց տեղումների։ Տարեկան տեղումները քիչ են, վերջին տարիներին նկատվում է ձյան սակավություն։ Լինում է նաև կարկտահարություն։

Բնակչություն խմբագրել

Բնակչության նախնիների մի մասը գաղթել է 1828-1830 թթ.-ին գաղթել է Խոյից և Ալաշկերտից։

Ձորաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 379 604 949 1045 914 1132 1505 1775 2133 2124[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, այգեգործություն և անասնապահություն։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ձորաղբյուրի շրջակայքում պահպանվել են “Պատվար” ամրոցի ավերակները (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ) և Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XVIII-XIX դարեր)։

Հասարակական կառույցներ խմբագրել

Ձորաղբյուրն ունի դպրոց, բուժ. ամբուլատորիա, գրադարան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 126» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.

Աղբյուրներ խմբագրել

Ձորաղբյուրի գյուղապետարանի տվյալներ