Ձմեռ պապը և ամառը

Վալենտին Կարավաևի նկարահանած մուլտֆիլմ

Ձմեռ պապը և ամառը, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ այն մասին, թե ինչպես են երեխաները Ձմեռ պապին ծանոթացնում ամռան հետ[1]։ Այն նկարահանվել է ռեժիսոր Վալենտին Կարավաևի հետ[2]։

Ձմեռ պապը և ամառը
Дед Мороз и лето
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և կինոնկար
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
ՌեժիսորՎալենտին Կարավաև
ՍցենարիստՎասիլի Լիվանով
ՀնչյունավորումԵվգենի Շուտով, Եվգենի Վեսնիկ, Զինաիդա Նարիշկինա, Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա և Մարգարիտա Կորաբելնիկովա
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1973

Սյուժե խմբագրել

Մի անգամ Նոր տարվա նախօրեին Ձմեռ պապն՝ իր նվերներով լի պարկը ուսին ուղևորվում է իր ավանդական ճանապարհորդությանը, որպեսզի երեխաներին հանձնի նվերներն ու հանկարծակի իմանում է ամռան գոյության մասին, որի մասին մինչ այդ ոչինչ չգիտեր։ Երեխաներին ամանորյա ցերեկույթին հարցնելով ամռան մասին` Ձմեռ պապն այդպես էլ չիմացավ ամռան էությունը։ Վերադառնալով իր տուն՝ հյուսիս, նա սկսում է ամանորյա նվերները ներկել անհասկանալի կանաչ գույներով` երգելով մի անհասկանալի երգ անհասկանալի ամառվա մասին։ Նույնիսկ երազում Ձմեռ պապը կանաչ մղձավանջներ է տեսնում, թե ինչպես են բոլորը ծիծաղում նրա և նրա տգիտության վրա։ Ամբողջ ձմեռ տանջվելով` Ձմեռ պապը որոշում է գնալ քաղաք և տեսնել ամառն իր սեփական աչքերով։ Ամռանը հայտնվելով քաղաքում և զգալով տոթը` Ձմեռ պապն իրեն սկսեց վատ զգալ, բայց երեխաները միջոց գտան. նրանք Ձմեռ պապին հյուրասիրեցին պաղպաղակով և նստեցնելով պաղպաղակ վաճառողի սայլակի վրա, որոշեցին շրջել քաղաքով մեկ և ցույց տալ ամառը։ Երեխաների շնորհիվ տեսնելով ամառվա գեղեցկությունը` կանաչ անտառ, կանաչ խոտ, գորտեր ու թիթեռներ, երջանկացած Ձմեռ պապն երեխաներին պաղպաղակ նվիրեց և օդապարիկով վերադարձավ իր մոտ` հյուսիս։

Ֆիլմի անձնակազմ խմբագրել

Գեղարվեստական ղեկավար Իվան Իվանով-Վանո
Սցենարիստ Վասիլի Լիվանով
Բանաստեղծություններ Յուրի Էնտին
Ռեժիսոր Վալենտին Կարավաև
Նկարիչ-բեմադրող Մարիա Ռուդաչենկո
Երգահան Եվգենի Կրիլատով
Օպերատոր Բորիս Կոտով
Օպերատորի օգնական Պոպովա
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագրող Արկադի Սնեսարև
Օգնականներ Տուրանովա, Պլեխանովա, Գերասիմովա
Նկարչի օգնական Երըկալով
Նկարիչ-անիմատորներ Վիտալի Բոբրով, Նիկոլայ Ֆյոդորով, Էլվիրա Մասլովա, Գենադի Սոկոլսկի, Վլադիմիր Բալաշով, Յանա Վոլսկայա, Նատալի Բոգոմոլովա, Սվետլանա Ժուտովսկայա, Իվան Դավիդով, Անպիլով
Դերերի հնչյունավորողներ Յեվգենի Շուտով- արջ

Յեվգենի Վեսնիկ- Ձմեռ պապ, բեռնատար մեքենայի վարորդ, ոստիկան, բժիշկ

Զինաիդա Նարիշկինա- ագռավ, քաղաքի շատախոս բնակչուհի

Կլարա Ռումյանովա- Նապաստակ, աղջիկ
Մարիա Վինոգրադովա- տղա

Մարգարիտա Կորաբելնիկովա- էգ արջ

Ֆիլմում նկարահանվել է նաև «Սպուտնիկ» մանկական երգչախումբը

Կինոնկարի հեղինակ Լյուբով Բուտիրինա

Երգեր խմբագրել

«Երգ ամռան մասին» երգը ընդգրկված է «Մելոդիա» կազմակերպության «երգեր մուլտֆիլմերից» ժողովածուիի մեջ, որոնք թողարկվել են մանկական սկավառակներում, ժապավենային գլաններում և «Սվեմա» կոմպակտ-սկավառակներում։ 1992 թվականից «Պեսենկա» երգը վերաթողարկվում է «Ապրելևկա սաունդ» ընկերության կողմից ձայնապնակների, ձայնասկավառակների և կոմպակտ-սկավառակների վրա, ավելի ուշ «Մոռոզ Ռեքորդս», «Տվիկ Լիրեկ» ընկերությունների կողմից կասետաներում և ձայնասկավառակներում, իսկ 1999 թվականից MP3 սկավառակներում, ավելի ուշ WMA-ում։ Մուլտֆիլմում ռադիոընդունիչով հնչում է երգահան` Բլանտերի «ամառային երգ» երգից մի հատված՝ հիմնված Լիֆշիցայի բանաստեղծության վրա, որն էլ ներկայացնում է Արկադի Ռայկին։

1990-ական թվականներին «Տվիկ Լիրեկ» ընկերության կողմից թողարկվում է հեքիաթի (հիմնված մուլտֆիլմի վրա) ձայնասկավառակը։ Խոսքերի հեղինակն Ալեկսանդրա Պոժարովան է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
  2. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. Валентин Караваев. — 352 с. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ խմբագրել