Արկադի Ռայկին

թատրոնի, կինոյի, էստրադայի խորհրդային դերասան, թատրոնի ռոժիսոր, հումորիստ

Արկադի Իսաակովիչ Ռայկին (հոկտեմբերի 11 (24), 1911, Ռիգա, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 17, 1987(1987-12-17)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), էստրադայի խորհրդային արտիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981

Արկադի Ռայկին
լատիշ․՝ Arkādijs Raikins
ռուս.՝ Аркадий Исаакович Райкин
Ծնվել էհոկտեմբերի 11 (24), 1911
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 17, 1987(1987-12-17)[2][3] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1935)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհրեա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, կոնֆերանսիե, թատերական ռեժիսոր, կատակերգու և երգիծաբան
Ժանրերռեպրիզա
Երեխա(ներ)Կոնստանտին Ռայկին և Եկատերինա Ռայկինա
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Լենինյան մրցանակ

1935 թվականին ավարտել է Լենինգրադի թատերական տեխնիկումը։ Աշխատել է Լենինգրադի Բանվոր երիտասարդության, Լենինյան կոմերիտմիության անվան թատրոններում, միաժամանակ ելույթներ ունեցել էստրադայում (էստրադայի արտիստների համամիութենական 1-ին մրցույթի դափնեկիր, Մոսկվա, 1939 թվական)։ Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնի (հիմնադիր 1939 թվականին) արտիստ, ապա գեղարվեստական ղեկավար Ռայկինը ընդլայնել է իր արվեստի արտահայտչամիջոցները, խորացրել սոցիալական սրությունը, երգիծանքը, կրքոտ մերկացնելով այն, ինչ խանգարում է նոր կյանքին։ Ներքին և արտաքին ակնթարթային վերամարմնավորման վարպետ Ռայկինը մեկ ներկայացման, բեմական մեկ մանրապատումի մեջ, որպես կանոն, կատարում է մի քանի դեր։ Նա հավասարապես տիրապետում է կոնֆերանսիեի, քնարական մենախոսության, մնջախաղի արվեստին։ Ռայկինի թատրոնի ներկայացումներից են՝ «Երկրի շուրջը 80 օրում» (1951), «Ծիծաղելը հանցանք չէ» (1953), «Տարվա եղանակները» (1956), «Սեր և երեք նարինջ» (1959), «Երկուսից մինչև հիսուն» (1961), «Լուսացույց» (1969), «Հատընտիր 73» (19731957 թվականից հաճախ հանդես է գալիս արտասահմանում։ 1968 թվականին հյուրախաղերով եղել է Երևանում։ Ստացել է Լենինյան մրցանակ (1980)։ Պարգևատրվել է 3 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Райкин Аркадий Исаакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Ռայկին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։