Ձայնավորների ծառ (ֆր.՝  Arbre des voyelles), բրոնզե քանդակ, որն ստեղծվել է իտալացի քանդակագործ Ջուզեպպե Պենոնեի կողմից և գտնվում է Փարիզի Տյուիլրի այգում։ Քանդակն ստեղծվել է 1965 թվականին։

Ձայնավորների ծառ
ֆր.՝ Arbre des voyelles և ֆր.՝ L'Arbre des voyelles
տեսակքանդակ
քանդակագործՋուզեպպե Պենոնե
տարի1999
բարձրություն6 մետր
լայնություն6 մետր
ստեղծման երկիր Իտալիա
ժանրհանրային արվեստ
նյութբրոնզ, alderwood?, holm oak?, կաղամախի, ash wood? և yew wood?
գտնվելու վայրՏյուիլրի
հավաքածուsculptures from the gardens of the Louvre Museum? և Fonds national d'art contemporain?
քաղաքՓարիզի 1-ին շրջան

Ջուզեպպե Պենոնեն հարում է «արտե պովերի» գեղարվեստական հոսանքին։ Իր ստեղծագործություններում նա հակադրում է բնականն ու արհեստականը, ինչպես նաև ցույց է տալիս կենդանի բնության մեջ տեղի ունեցող գործընթացները՝ ծնունդ, աճ, մետամորֆոզներ, անկում և մահ։

Պենոնեի ստեղծագործության մեջ հատուկ տեղ են զբաղեցրել ծառերը։ 1999 թվականին նա Ֆրանսիայի մշակույթի նախարարության պատվերով ստեղծել է քանդակ, որը պատկերում է ընկած, արմատախիլ եղած ծառ[1]։ Որպես մոդել Պենոնեն օգտագործել է երեսունմետրանոց կաղնին, որն այնուհետև ձուլել է բրոնզով, այդ պատճառով քանդակը խիստ իրատեսական է թվում։ Այն գտնվում է Տյուիլրի այգու հարավային մասում, շրջապատված է տարբեր բույսերի, և դրանով շնորհիվ մարդկային ստեղծագործությունը ներգրավված է շրջակա միջավայր աստիճանական էվոլյուցիայում։

Ծառի արմատներն իրենց ուրվագծերը հիշեցնում են A-E-I-O-U-ի ձայնավորները։ Ֆրանսիացիների մեծամասնության մոտ դա ասոցացվում է Արթյուր Ռեմբոյիյի «Ձայնավորներ» հայտնի սոնետի հետ, սակայն Պենոնեն պնդում է, որ իր համար ոգեշնչման աղբյուր է ծառայել դրուիդների վարկածային այբուբենը, որը, որոշ մասնագետների կարծիքով, կարող էր ներառել ծառերի անվանումները[2]։ Մասնավորապես, այս այբուբենը մանրամասնորեն նկարագրում է Ռոբերտ Գրեյվսն իր «Սպիտակ աստվածուհի» գրքում[3]։

Բացի հինգ արմատներից, ծառն ունի նաև հինգ երկար ճյուղեր։ Այն վայրերում, որտեղ ճյուղերը հպվում են գետնին, տնկվել է հինգ ծառ, որոնք կաղնու տարբեր տեսակներ են[4]։ «Մեռած ծառը» խորհրդանշական կերպով կյանք է տալիս «կենդանի» ծառերին, ինչպես սովորաբար տեղի է ունենում բնության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La sculpture contemporaine au jardin des Tuileries. Inauguration par Catherine Tasca et Michel Duffour» (ֆրանսերեն). Ministère de la Culture et de la Communication. 2000. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  2. Sabourdin
  3. Elizabeth Legros Chapuis Dans la forêt des livres: Essai. — BoD - Books on Demand, 2016. — P. 113—114. — ISBN 978-2-322-02242-7
  4. «L'Arbre des voyelles (Giuseppe Penone)» (ֆրանսերեն). Public Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.

Գրականություն խմբագրել

  • Daniel Soutif. Guiseppe Penone, Arbre des voyelles. — Paris: Musée du Louvre, 2010. — 64 p. — ISBN 978-2-84056-308-2

Արտաքին հղումներ խմբագրել