Բուն, բույսի հիմնական, առանցքային, ճառագայթային հանաչափություն ունեցող վեգետատիվ օրգանն է, ծառերի և ծառանմանների ցողունը (օրինակ արմավենու

15 մետր շրջագծով հսկայական թույայի բնի ստորին մաս, Վանկուվեր կղզի

Ծառերի ցողունները ունենում են գլանաձև տեսք, որոնց տրամագիծը դեպի գագաթ փոքրանում է։ Ցողունը, որտեղ տրամագիծը կտրուկ փոխվում է կոչվում է փախչող, իսկ ստորին մասը՝ քարացած։ Գոյություն ունեն բնի կառուվածքի նաև այլ թերություններ[1]։

Բնի այն հատվածը, որը մնում է այն կտրելուց հետո, իր արմատների հետ միասին կոչվում է կոճղ։

Ցողունի կառուցվածքը խմբագրել

Ցողունը կազմված է 5 շերտից՝ կեղև, լուբ , կամբիում, բնափայտ և միջուկ։

Միջուկ խմբագրել

 
27-ամյա հատապտղային կենու լայնակի կտրվածքը լավ արտահայտված միջուկով

Ցողունի կենտրունական մասն է, որտող կուտակվում են սննդանյութեր, երբեմն նաև ջուր։

Բնափայտ խմբագրել

Բջիջների շերտ է, որով տեղի է ունենում ջրի և հանքային նյութերի վերընթաց շարժում։ Բևեռային և բարեխառն լայնություններում աճող ծառերի մոտ տարվա տաք եղանակներին բնափայտն ավելի արագ է աճում, առաջացնելով ավելի հաստ և բաց գույն ունեցող շերտ, քան ցուրտ եղանակներին։ Այսպիսի շերտերն անվանում են աճի տարեկան օղակներ, որոնց միջոցով կարելի է որոշել ծառերի տարիքը։ Արևադարձային գոտում աճող բույսերի մոտ աճի տարեկան օղակները հաճախ չեն ձևավորվում։

Կամբիում խմբագրել

 
Տյան Շանյան եղևնու լայնակի կտրվածքը, որը ընկել էր փոթորիկից հետո

Գոյացնող հյուսվածքի շերտ է, որի շնորհիվ բջիջների բաժանման շնորհիվ առաջանում են լուբը և բնափայտը։

Լուբ խմբագրել

Շերտ, որով տեղի է ունենում ֆոտոսինթեզի արգասիքների՝ ածխաջրերի վարընթաց տեղաշարժ դեպի արմատներերտներ։

Կեղև խմբագրել

Ծառի բնի արտաքին շերտն է, որը կազմված է մահացած բջիջներից և Երբեմն պարունակում է խեժ։ Ժամանակի ընթացքում ծառի աճմանը զուգընթաց կեղևը ճաքճքում է և կոշտանում։ Կեղևը պաշտպանում է ցողունը թրջվելուց և ջերմաստիճանային տատանումներից։

Ցողունի նշանակությունը խմբագրել

Բույսերի համար խմբագրել

Ցողունը իրականացնում է նյութերի տեղաշարժ արմատներից դեպի վեր և հակառակը։ Միևնույն ժամանակ պահում է բույսը ուղղաձիգ դիրքում։ Արադարձային անտառներում ծառերի ցողունները պահում են պսակը բարձր դիրքում, որտեղ թափանցում են արևի ճառագայթները և հնարավոր է դառնում կանաչ հատվածներում իրականացնել ֆոտոսինթեզ։

Որոշ բույսերի մոտ, օրինակ բաոբաբի և շշանման ծառի ցողունում կուտակվում է խոնավություն, ինչի շնորհիվ կարողանում են գոյատևել չոր վայրերում՝ անապատներում և կիսանաապատներում։

Կենդանիների համար խմբագրել

Ծառերի բներում հաճախ ձևավերվում են խոռոչներ՝ փչակներ, որտեղ բնակվում են սկյուռները և բվերը։ Իսկ կեղևի տակ կարեղ են բնակվել որոշ միջատներ, օրինակ կեղևակերները, որոնք սնվում բնափայտով։

Մարդու համար խմբագրել

Փայտանյութը կահույքի արտադրության հիմնական նյութն է, այն նաև օգտագործվում է տների կառուցման և հուշանվերների պատրաստման համար։ Այդ պատճառով հրատապ է դարձել անտառահատման խնդիրը[2]։

Որոշակի պայմաններում փայտը վեր է ածվում տորֆի, քարածխի, անտրացիտի որոնք, ինչպես նաև փայտը օգտագործվում են որպես վառելանյութ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вакин А. Т., Полубояринов О. И., Соловьёв В.А. Пороки древесины. — Издание второе, переработанное и дополненное. — М.: Лесная промышленность, 1980. — 197 с.
  2. «РИА новости: Вырубка лесов в тропиках ускорилась, а не замедлилась, заявляют ученые». РИА новости. 15:51 26.02.201.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուն» հոդվածին։