Եղյամե հսկա կամ հրիմտուրսեն (հին իսլանդերեն. hrímthurs) - սկանդինավյան դիցաբանությունում անմահ հսկաներ, որոնք գոյություն են ունեցել դեռ մինչև ասերը։

Եղյամե հսկաների նախապապն էր Իմիրը։ Երբ ասերն սպանեցին Իմիրին, եղյամե հսկաների գրեթե ամբողջ տոհմը խեղդվեց նրա արյան մեջ. կենդանի մնաց միայն Բերգելմիրն իր կնոջ հետ։ Ասքերում հետագայում հիշատակվում են Նիֆլհեյմում ապրող սառցե հսկաները, որոնք հանդիսանում են եղյամե հսկաների սերունդները։

Ցանկ խմբագրել

  • Բերգելմիր - միակ եղյամե հսկան, որը կենդանի է մնացել Իմիրի սպանությունից հետո, համարվում է հսկաների նոր սերնդի ՝ յոթունների հիմնադիրը։
  • Բեստլա - հսկա (կին), Բյորի կինը, ասերի մայրը
  • Բյոլթորն - Բեստլայի հայրը
  • Հեյրոդ - հսկաների իշխաններից մեկը։ Ապրել է Յոթունհեյմում, սպանվել է Թորի կողմից։
  • Հրեյպ - Հեյրոդի դուստրը
  • Հյալլ - Հեյրոդի դուստրը
  • Իմիր - առաջին կենդանի արարածը
  • Սկադի - Տյացցիի աղջիկը, որսորդուհի-աստվածուհի, Նյորդի կինը, դահուկորդուհիների հովանավորը
  • Տյացցի - երկրային փոթորիկների տիրակալը, Լոկիի օգնությամբ առևանգել է Իդունին և նրա ոսկե խնձորները, որոնցից ստեղծել է աստղերը, սպանվել է Օդինի կողմից
  • Տրուդհելմիր - վեցգլխանի հսկա, Իմիրի որդին, Բերգելմիրի հայրը։