Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թոր (այլ կիրառումներ)

Թոր (հին սկանդինավերեն՝ Þórr), սկանդինավյան դիցաբանության մեջ որոտի, կայծակի, փոթորիկների, կաղնու ծառի, հզորության, մարդկության պաշտպանության, ինչպես նաև պտղաբերություն և հիվանդների ապաքինման աստվածն է, ոսկեհեր աստվածուհի Սիֆի ամուսինը, Յոթունների (հսկաներ) սիրելին, ամենակարող աստված Օդինի որդին և չար աստված Լոկիի խորթ եղբայրը։ Թորն ունի մուրճանման զենք, որը կոչվում է մյոլնիր։ Գերմանական ցեղերը Թորին հին անգլերենով կոչում էին Þunor, հին գերմաներենով՝ þonar։

Թոր
Թորի կռիվը յոթունների հետ (նկարիչ` Մարտին Էսկիլ Վինգ, 1872 թ.
Տեսակականդինավյան աստված և որոտի աստված
ԴիցաբանությունՍկանդինավյան դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էՊերուն, Զևս, Յուպիտեր և Թարանիս
ԱնդամակցությունԱսեր
ՀայրՕդին[1]
ՄայրՅորդ[1]
Քույր/ԵղբայրՄեիլի, Վիդար, Բրագի, Բալդր, Հյոդ, Հերմոդ և Վալի
ԱմուսինJárnsaxa? և Սիֆ
ԶավակներՏրուդ, Մոդի և Մագնի
 Thor Վիքիպահեստում

Ի վերջո ծագելով նախահնդեվրոպական հավատալիքներից, Թորը գերմանական ժողովուրդների ամբողջ գրի առնված պատմության մեջ նշվում է որպես աստված, երկնային հզոր ուժ։ Պատմությունը որպես այդպիսին սկսվում է Հռոմի կողմից գերմանական տարածքների զավթմամբ, շարունակվում ցեղային ընդարձակումներով ու Ազգերի մեծ գաղթով, հասնում մեծագույն ժողովրդականությանը Վիկինգների ժամանակաշրջանում և վերջանում սկանդինավյան երկրներում քրիստոնեության ընդունմամբ։

Հին սկանդինավյան դիցաբանության մեջ  որոտի հզոր  աստված կարմրահեր Թորը սլանում է երկնքով երկու այծերով լծված մետաղապատ մարտակառքով

Ծանոթագրություններ խմբագրել