Հրանտ Շահինյանի հուշարձան (Երևան)
Հրանտ Շահինյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի առջև, տեղադրվել է 2014 թվականին։
Հրանտ Շահինյանի հուշարձան | |
---|---|
Հրանտ Շահինյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի առջև |
Բարձրություն | 5 մ |
Քանդակագործ(ներ) | Գերասիմ Շահվերդյան |
Ճարտարապետ(ներ) | Սարգիս Սարդարյան |
Նյութ | բազալտ |
Շինարարության ավարտ | 2014 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ խմբագրել
Տվյալներ խմբագրել
Հուշարձանը կառուցված է միատարր բազալտից, բարձրությունը 5 մետր է, քաշը՝ 31 տոննա[1]։
Պատմություն խմբագրել
Ժամանակակից օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանը կառուցվել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի Հայաստան կատարած այցի շրջանակներում։ Արարողությանը մասնակցել են և արձանը բացել են Թոմաս Բախը, Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Շահինյանի այրին՝ Էմմա Շահինյանը[2]։ Հանդիսությանը ներկա է եղել նաև Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն։
Ամուսնու մասին պատմել և Գագիկ Ծառուկյանին շնորհակալական խոսք է ուղղել Էմմա Շահինյանը։ Նա մեծ պատիվ է համարել այն, որ հուշարձանի բացմանը ներկա են ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահները։ Ելույթ է ունեցել նաև Թոմաս Բախը, որը կարևորել է, որ Հայաստանում փառաբանում են հերոսացած օլիմպիականներին և հավերժացնում նրանց հիշատակը[1]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Երևանում բացվեց Հրանտ Շահինյանի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ ՄՕԿ և ՀԱՕԿ նախագահները բացեցին Հրանտ Շահինյանի արձանը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրանտ Շահինյանի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |