Հուսեյն Ալիև
Հուսեյն Ալիրզա Ալիև օղլի (ադրբ.՝ Hüseyn Əlirza oğlu Əliyev, ապրիլի 22, 1911, Թանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1991, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի և խորհրդային նկարիչ-գեղանկարիչ[1]։ Ադրբեջանի ժողովրդական նկարիչ։ Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի ավագ եղբայրն է։
Հուսեյն Ալիև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1911 |
Ծննդավայր | Թանահատ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 21, 1991 (80 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Ազիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար, գրաֆիկա, դիմապատկեր և նատյուրմորտ |
Պարգևներ | |
Զավակներ | Adalat Aliyev? |
Huseyn Aliyev Վիքիպահեստում |
1922-1931 թվականներին համագործակցել է «Մոլլա Նասրեդդին» ամսագրի հետ, որտեղ նա տպագրել է իր ծաղրանկարները։ 1927-1932 թվականներին սովորել է Բաքվի գեղարվեստական տեխնիկումում։ 1932-1935 թվականներին սովորել է Լենիգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Այս բարձրագույն կրթական հաստատությունում սովորած առաջին ադրբեջանցին էր։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 50 տարվա ընթացքում, մինչև թոշակի անցնելը, որոշ ժամանակ աշխատել է որպես նկարիչ, այնուհետև` Ադրբեջանի հանրապետական «Կոմունիստ» թերթի խմբագրության գլխավոր նկարիչ։ Նա ավելի քան 250 նկարի հեղինակ է։
2004 թվականին Հուսեյն Ալիևի աշխատանքները ցուցադրվել են Աբու Դաբիում[2]։
Պարգևատրվել է Ժողովուրդների Բարեկամության շքանշանով և մեդալներով։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Հուսեյն Ալիև։ «Առավոտը Լաչինում»
- Հուսեյն Ալիրզա Ալիև օղլի
- 26 лет как не стало народного художника Азербайджана
- Հուսեյն Ալիև. Ադրբեջանական բնապատկերներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսեյն Ալիև» հոդվածին։ |