Հորոդենկա կամ Գորոդենկա (ուկրաիներեն՝ Городенка), քաղաք, շրջանային կենտրոն Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում։
XVII-XIX դարերում Հորոդենկայում եղել է հայկական գաղութ։ Հայերը Հորոդենկա են գաղթել 1670-ական թթ., Մոլդովայից և Վալախիայից։ Նրանք իրավունք են ստացել տներ կառուցել, առևտուր անել և ղեկավարվել սեփական օրենքներով։ 1706-ին կառուցել են եկեղեցի։ 1770-ին Հորոդենկայում եղել է 100 տուն հայ, 1782-ին՝ 80 տուն (410 մարդ)։ Հետագայում հայերի թիվը նվազել է (1784-ին՝ 403 մարդ, 1808-ին՝ 381 մարդ), և գաղութն աստիճանաբար մարել է։ 1871-ին Հորոդենկաում մնացել էր 10 տուն հայ, և դեռևս գործում էր հայոց եկեղեցին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 590)։
|