Գարուշ Հովսեփյան

հայ նկարիչ
(Վերահղված է Հովսեփյան Գարուշից)

Գարուշ Վահանի Հովսեփյան (օգոստոսի 23, 1932(1932-08-23), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2015[1]), հայ նկարիչ։

Գարուշ Հովսեփյան
Ծնվել էօգոստոսի 23, 1932(1932-08-23)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2015[1]
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1953) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1959)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975-1980 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1970 թվականին Մինաս Ավետիսյանի հետ Գյումրիում և Երևանում ստեղծել է որմնանկարներ[2]։ Ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Վանաձորի, Իջևանի, Չարենցավանի պատկերասրահ-թանգարաններում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ստեղծել է կոմպոզիցիոն-թեմատիկ գեղանկարներ՝

  • «Գետափին» (1957)։
  • «Լոռի» (1969։
  • «Բարեկամության կամուրջ», 1978 թվական, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան։
  • «Գյումրի» (1979)։
  • «Ջերմ հանդիպում», 1980 թվական, ՀԱՊ։
  • «Հուշեր Հայրենական մեծ պատերազմից», 1985 թվական, Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մրցույթի մրցանակ, 1998։
  • «Մրգեր» (2001)։
  • «Հարազատ օջախ» (2002)։
  • «Սարեր»
  • «Գարուն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=3307
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Գարուշ Հովսեփյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում