Հովհաննես Հակոբի Աբրահամյան (դեկտեմբերի 6, 1932(1932-12-06)), հայ խորհրդային ֆուտբոլիստ (հարձակվող), մարզիչ, մրցավար։

Հովհաննես Աբրահամյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 6, 1932(1932-12-06) (91 տարեկան)
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1952—1953 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Երևան) ? (3)
1954—1958 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Երևան) 141+ (90)
1959—1960 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիրակ
1961 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Նաիրի 21 (15)
1961—1962 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Երևան) 22 (3)
Մարզչական կարիերա
1967 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ մարզիչ
1973—1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ մարզիչ
1984—1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ թիմի պետ
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոտայք թիմի պետ
1992 Հայաստան Կոտայք
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Կարիերայի մեծ մասն անցկացրել է խորհրդային առաջնության երկրորդ խմբի «Դինամո» Երևան (1952-1953), «Սպարտակ» Երևան (1954-1958), «Շիրակ» (Լենինական) (1959-1960), «Նաիրի» (Երևան) (1961) թիմերում։ «Ա» խմբում 1961-1962 թվականներին Երևանի «Սպարտակի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել է 3 գոլ։

1956 թվականին Հայկական ԽՍՀ հավաքականի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադային։

ԽՍՀՄ Գավաթի եզրափակչի մասնակից (1954 թվական)։

Եղել է Երևանի «Արարատ» թիմի մարզիչ (1967, 1973-1975) և պետ, «Կոտայք» Աբովյան ակումբի պետ (1990)[1] և գլխավոր մարզիչ (1992)։

Խաղեր է վարել որպես եզրային մրցավար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «FootBook: Профиль игрока». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.