Հոլհոլ[1] կամ Հոլ-Հոլ[2] (արաբ․՝ حلحول‎‎), քաղաք Ջիբութիում՝ Ալի Սաբիյեհ երկրամասում։

Բնակավայր
Հոլհոլ
ԵրկիրՋիբութի Ջիբութի
Մակերես0,40 կմ²
ԲԾՄ470±1 մետր
Բնակչություն3519 մարդ
Հոլհոլ (Ջիբութի)##
Հոլհոլ (Ջիբութի)
Երկաթուղային կամուրջ

Նկարագրություն խմբագրել

Հոլհոլը ձևավորվել է Ադիս Աբեբան Ջիբութիի հետ կապող երկաթգծի կառուցման ժամանակ և համարվում է կայարաններից մեկը։ Երկաթգծի ուղեկամուրջը կառուցվել է 1900 թվականին և ունի 29 մետր բարձրություն, 45 մետր երկարություն։

Ըստ 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հոլհոլը ունի 4904 բնակիչ։ Երկրում մեծությամբ յոթերորդ քաղաքն է։ Քաղաքում գործում է «Էլ Հաջ Հասան Գուլեդա» ռազմական ակադեմիան։ Քաղաքից մեկ կմ հեռավորության վրա գտնվում է քոլեջը։

Տրանսպորտ խմբագրել

Հոլհոլը ծառայում է որպես կայարան «Ադիս Աբեբա-Ջիբութի» երկաթգծի համար։ Ձգվում է համար 5 ազգային մարուղու երկայնքով։

Հեռավորությունը Հոլհոլի և Ջիբութիի այլ խոշոր քաղաքների միջև
Քաղաք Հեռավորություն,

կմ

Ալի Ադե 124
Ալի Սաբյե 29
Արտա 25
Գալաֆի 127
Ջիբութի 40
Դիհիլ 65
Դորա 106
Օբոկ 83
Տաջուրա 53

Կլիմա խմբագրել

Հոլհոլի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26.4
(79.5)
27.2
(81)
29.4
(84.9)
31.1
(88)
34.5
(94.1)
36.6
(97.9)
38.5
(101.3)
36.2
(97.2)
33.5
(92.3)
30.3
(86.5)
28.0
(82.4)
27.0
(80.6)
31.56
(88.81)
Միջին ցածր °C (°F) 17.0
(62.6)
18.2
(64.8)
20.1
(68.2)
21.0
(69.8)
23.0
(73.4)
25.1
(77.2)
27.5
(81.5)
26.8
(80.2)
25.0
(77)
22.0
(71.6)
19.3
(66.7)
17.2
(63)
21.85
(71.33)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 5
(0.2)
9
(0.35)
25
(0.98)
37
(1.46)
14
(0.55)
7
(0.28)
11
(0.43)
35
(1.38)
29
(1.14)
13
(0.51)
7
(0.28)
6
(0.24)
198
(7.8)
աղբյուր: Climate-Data.org, altitude: 450m[3]

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակիչները պատկանում են տարբեր էթնիկական խմբերի, մասնավորապես՝ Աֆրո-ասիական, գերակշռում են Իսսա ժողովուրդները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сомали. Справочная карта. Масштаб 1:2 500 000. М., ГУГК, 1980
  2. Топокарты Генштаба, 1978
  3. «Climate: Holhol - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլհոլ» հոդվածին։