Հյուսիսի հրեշտակ (անգլ.՝ Angel of the North), ժամանակակից արձան՝ 20 մետր բարձրությամբ, թևերի 54 մետր բացվածքով[3] և 208 տոննա քաշով, ինչով գերազանցում է Ազատության արձանին։ Աշխարհում համարվում է հրեշտակի ամենամեծ արձանը[4]։ Արձանի թևերը 3,5 աստիճանի տակ առաջ են ուղղված. Էնտոնի Գորմլեյը հայտարարել է, որ ինքն արձանի միջոցով ուզում էր փոխանցել «գրկախառնության զգացողություն»[5]։ Հրեշտակը կանգնած է բլուրի վրա, որը խոյանում է Թայնեսայդի A1 և A167 ճանապարհների վրա։

Հյուսիսի հրեշտակ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործԷնթոնի Գորմլի[1]
Ստեղծումփետրվարի 15, 1998[1]
Բացումփետրվարի 15, 1998[2]
Բարձրություն20 մետր
Լայնություն54 մետր
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրCounty Durham?
ՔաղաքLamesley?
ԲնակավայրGateshead?
Նյութպողպատ
 Angel of the North Վիքիպահեստում

Կառուցում խմբագրել

1994 թվականին սկսվեցին ծրագրի վրա տարվող աշխատանքները, ընդհանուր արժեքը կազմեց 1 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Ֆինանսավորման մեծ մասը տրամադրեց Բրիտանական ազգային վիճակահանությունը։

Իր տեղակայմամբ պայմանավորված՝ արձանը պետք է դիմադրի 160 կմ/ժ-ից ավելի մեծ ուժգնության քամու։ Կառուցման ընթացքում օգտագործվել է 165 տոննա բետոն՝ ցցաշեն հիմնատակ պատրաստելու համար, որը 20 մետրանոց արձանը ամրացնում է գետնին։

Հրեշտակի պատրաստումը ավարտվեց 1998 թվականի փետրվարի 16-ին։ Սկզբնական շրջանում Հյուսիսի հրեշտակը տեղացիների և բրիտանական թերթերի միջև կռվախնձոր դարձավ, իսկ այժմ այն դիտարկվում է որպես Անգլիայի հյուսիսարևմտյան մասի տեսարժան վայր։

Քանդակի ազգային անվանումը «Գեյտսեդյան էկսգիբիցիոնիստ» է (The Gateshead Flasher), որն առաջացել է դիրքի և շրջակա միջավայրի հետ ագրեսիվ կոնտրաստի պատճառով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/56000.stm
  3. «Facts». Gateshead.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. The Guy (2014 թ․ հունիսի 6). «Angel Of The North – 20 Interesting Facts You May Not Know». Flights & Frustration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  5. «The Angel of the North > Background». Gateshead Council. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 9-ին. «Gormley said of the Angel: '...The effect of the piece is in the alertness, the awareness of space and the gesture of the wings – they are not flat, they're about 3.5 degrees forward and give a sense of embrace.'»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսի հրեշտակ» հոդվածին։