Հիքմաթ Աբու Զեյդ (անգլ.՝ Hikmat Abu Zayd 1922 կամ 1923, Ասյութ, Եգիպտոս - հուլիսի 30, 2011(2011-07-30)[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական գործիչ, առաջին կինը Եգիպտոսում, որը ստանձնել է նախարարի պաշտոնը (1962)[2]։ Հիքմաթ Աբու Զեյդը գլխավորել է նախարարների կաբինետի սոցիալական բլոկը, որը նախադեպ է եղել, հետո այդ պաշտոնը հաճախ զբաղեցնում էին այլ կին քաղաքական գործիչներ։ Աբու Զեյդը զգալի ազդեցություն է ունեցել Եգիպտոսի օրենսդրության և սոցիալական ապահովության քաղաքականության վրա։

Հիքմաթ Աբու Զեյդ
Ծնվել է1922 կամ 1923
ԾննդավայրԱսյութ, Եգիպտոս
Մահացել էհուլիսի 30, 2011(2011-07-30)[1]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս և  Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԿահիրեի համալսարան, Էդինբուրգի համալսարան, Սենթ Էնդրյու համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԱյն Շամս համալսարան և Կահիրեի համալսարան
Զբաղեցրած պաշտոններMinister of Social Affairs?
ԿուսակցությունԱրաբական Սոցիալիստական Միություն
Պարգևներ և
մրցանակներ
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
 Hikmat Abu Zayd Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աբու Զեյդը ծնվել է եգիպտական Էլ Կուսիա քաղաքի մոտ գտնվող Շեյխ Դաուդ գյուղում։ 1950 թվականին Հիքմաթ Աբու Զեյդը ստացել է արվեստի մագիստրոսի կոչում Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանում, իսկ 1957 թվականին Լոնդոնի համալսարանում ստացել է կրթության հոգեբանության դոկտորի կոչում[3]։ 1955-1964 թվականներին դասավանդել է Այն Շամսի համալսարանում, իսկ 1965 թվականից Կահիրեի համալսարանի պրոֆեսոր էր։

1962 թվականի սեպտեմբերի 29-ին Աբու Զեյդը նախագահ Գամալ Նասերի հրամանագրով նշանակվել է Եգիպտոսի կաբինետում սոցիալական բլոկի նախարար։ Նա պաշտոնը պահպանել է 1964 թվականից մինչև 1965 թվականը։ Աբու Զեյդի նշանակումը պայմանավորված էր նոր նախագահական ծրագրի ընդունմամբ, որն ընդգծում էր կրթության հասանելիության ընդլայնումը բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սեռից և սոցիալական խավից։

Աբու Զեյդի նշանակումը պետական պաշտոնում ճանաչվել է որպես սոցիալական նշանակալի քայլ[4]։ Աբու Զեյդի սոցիալական հարցերի նախարարությունը հիմնականում կենտրոնացել է կանանց իրավունքների վրա։

1970 թվականի դեկտեմբերին Աբու Զեյդը ստացել է միջազգային Լենինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»։ Անվար Սադաթի իշխանության գալուց հետո Աբու Զեյդը և նրա ամուսինը, որպես ակտիվ նասերիականներ, ստիպված են եղել լքել երկիրը և 1974-1992 թվականներին ապրել Լիբիայում, որտեղից էլ քննադատել են Եգիպտոսի իշխանություններին։ Հիքմաթը մտել է Եգիպտոսի ազգային ճակատ, որը ստեղծվել էր 1980 թվականին Դամասկոսում Սաադ ալ-Շազլիի կողմից։ Հայրենիքում նրան մեղադրել են դավաճանության, ահաբեկչության և լրտեսության մեջ՝ զրկելով քաղաքացիությունից։ 1991 թվականին դատարանը հանել է մեղադրանքը և ամուսիններին վերադարձրել եգիպտական անձնագրերը։

Հիքմաթ Աբու Զեյդը մահացել է 2011 թվականի հուլիսի 30-ին Կահիրեում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://english.ahram.org.eg/NewsContent/1/64/17747/Egypt/Politics-/Egypts-first-female-minister-dies-at-.aspx
  2. 2,0 2,1 «Egypt's first female minister dies at 96 (31.07.2011)». english.ahram.org.eg. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  3. «Biographical Dictionary of Modern Egypt Goldschmidt, Arthur (2000)». books.google.ru.
  4. «Egypt's Women Most Emancipated in Region (21.10.1963)». The Gazette. Reuters.