Կահիրեի համալսարան (արաբ․՝ جامعة القاهرة‎‎), 1908-1940 թվականներին հայտնի որպես Եգիպտոսի համալսարան, 1940-1952 թվականներին՝ որպես Ֆուադ համալսարան (Եգիպտոսի Ֆուադ I արքայի պատվին), Եգիպտոսի առաջին պետական համալսարանն է։ Գլխավոր համալսարանական ավանը՝ կամպուսը, գտնվում է Գիզայում՝ Կահիրեից անմիջապես Նեղոսի երկայնքով։ Հիմնադրվել է 1908 թվականի դեկտեմբերի 21-ին[4]։ Չնայած սկզբում տեղակայվել է Կահիրեի տարբեր վայրերում, այնուամենայնիվ 1929 թվականի հոկտեմբերին նրա ֆակուլտետները՝ առաջինը արվեստների ֆակուլտետը, տեղակայվել են Գիզայի այժմյան գլխավոր կամպուսում։ Այն երկրորդ ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է Ալ-Ազհարի համալսարանից հետո՝ չնայած եղել են նաև բարձրագույն մասնագիտացված դպրոցների նախատիպեր, որոնք հետագայում դարձել են համալսարանի մաս կազմող քոլեջներ։ Ֆինանսավորվել և հիմնադրվել է որպես Եգիպտոսի համալսարան 1908 թվականին շարքային քաղաքացիների հանձնախմբի կողմից՝ թագավորության տրամադրած ֆինանսական միջոցներով։ Դարձել է պետական համալսարան 1925 թվականին Ֆուադ I արքայի օրոք[5]։ 1940 թվականին՝ Ֆուադ I-ի մահից չորս տարի անց, արքայի պատվին անվանվել է նրա անունով։ Ունի մոտավորապես 150000 ուսանող 20 ֆակուլտետներում և 3 ինստիտուտներում[6][7]։ Նրա շրջանավարտներից երեքը Նոբելյան մրցանակակիրներ են։ Պաշտոնական դասակարգմամբ աշխարհի հիսուն ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում է։

Կահիրեի համալսարան
Տեսակհասարակական համալսարան և համալսարան
Հիմնադրված է1908
Ընդհանուր անձնակազմ12 158 մարդ
ԱնդամակցությունAssociation of African Universities?[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Եգիպտոս[3]
Կայքcu.edu.eg/ar/Home(արաբ.)
Կահիրեի համալսարան (Եգիպտոս)##
Կահիրեի համալսարան (Եգիպտոս)
Կահիրեի համալսարան, Եգիպտոս
 Cairo University Վիքիպահեստում

2006 թվականին ճարտարագիտության ֆակուլտետի շինարարության ինժեներական գործ, համակարգչային և հեռահաղորդակցության ինժեներական գործ մասնագիտություններում ներդրվել է կրեդիտային համակարգը։

2007 թվականին համալսարանը զարգացրել է մի քանի ծրագրեր՝ մեխանիկական դիզայնի ճարտարագիտություն, ճարտարապետական ինժեներական գործ և նավթաքիմիական ինժեներական գործ։ Հաջորդիվ՝ 2008 թվականին, ներդրվել է շինարարության ինժեներական ծրագիրը, իսկ 2009 թվականին՝ ջրի և շրջակա միջավայրի ինժեներական գործ ծրագիրը։

Պատմություն խմբագրել

Համալսարանը հիմնադրվել է 1908 թվականի դեկտեմբերի 21-ին բարձրագույն կրթական ազգային հաստատություն հիմնելու մեծ ջանքերի արդյունքում։ Համալսարանի հիմնադրմանը նախորդել է հետագայում նրա մաս կազմած բազմաթիվ քոլեջների հիմնումը՝ ներառյալ Ճարտարագիտության քոլեջը (كلية الهندسة)՝ հիմնադրված 1816 թվականին, որը 1854 թվականին փակվել է Եգիպտոսի և Սուդանի խեդիվ՝ Մուհամադ Սաիդ փաշայի կողմից։ Կահիրեի համալսարանը հիմնադրվել է որպես եվրոպական համալսարաններից ներշնչված աշխարհիկ համալսարան՝ ի հակադրություն Ալ-Ազհարի հոգևոր համալսարանի՝ դառնալով տեղի այլ պետական համալսարանների համար առաջին օրինակ։ 1928 թվականին համալսարան է ընդունվել աղջիկների առաջին խումբը[8]։

Հիմնադրում խմբագրել

Քսաներորդ դարի սկզբին Եգիպտոսի մտավորականներն ու հասարակության կարևոր դեմքերը ազդարարել են իրենց երկրում բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու կարևորության մասին՝ եգիպտացիներին ժամանակակից մասնագիտական կրթություն ապահովելու նպատակով։ 1894 թվականին հայ բյուրոկրատ Հակոբ Արթինը առաջինն է հրատարակել ակնարկ Եգիպտոսում համալսարան հիմնելու վերաբերյալ։ Մի զեկույցում նա առաջարկել է, որ «արդեն գոյություն ունեցող բարձրագույն մասնագիտացված դպրոցները կարող են հիմք հանդիսանալ համալսարանի համար»[9]։ Վերոնշյալ դպրոցների շարքում են եղել Կառավարման և լեզուների դպրոցը՝ հիմնված 1868 թվականին (որը 1886 թվականին դարձել է Իրավունքի դպրոց), Շինարարության և ջրային տնտեսությունների դպրոցը (հայտնի որպես Ճարտարագիտության դպրոց)՝ հիմնադրված 1866 թվականին, Դար ալ-Ուլում դպրոցը (իսլամական և ժամանակակից հանրակրթական կրթություն իրականացնող դպրոց)՝ հիմնված 1872 թվականին, Գյուղատնտեսության դպրոցը՝ հիմնված 1867 թվականին, Հնէաբանության դպրոցը՝ հիմնված 1869 թվականին։

1900 թվականին իր «Ալ-Հիլալ» ամսագրում սիրիացի լրագրող Ջուրջի Զեյդանը կոչ է արել հիմնել «եգիպտական քոլեջ-դպրոց» (madrasa kulliya misriyya): Նա բերել է բարձրագույն կրթության երկու մոդելի օրինակ՝ Հնդկաստանի Ալիգարհ քաղաքի Մուհամադան անգլո-արևելյան քոլեջը (Muhammadan Anglo-Oriental College), որն իրականացրել է արևմտյան ոճի կրթություն անգլերեն լեզվով, և Բեյրութում գտնվող Սիրիայի բողոքական դպրոցը (այժմ՝ Բեյրութի ամերիկյան համալսարան)՝ հիմնված ամերիկացի միսիոներների կողմից[10]։ Նոր դպրոցը պետք է դառնար այլընտրանք այն ուսանողների համար, ովքեր ցանկանում էին կրթություն ստանալ Եվրոպայում։ Զեյդանի հրապարակումների շուրջ առաջացած անհամաձայնությունները հետագայում դարձել են խոչընդոտ համալսարանում դասախոսի աշխատանքի անցնելու համար[11]։ Մի քանի այլ հռչակավոր եգիպտացիներ ևս նպաստել են համալսարանի հիմնադրմանը։ Նրանց շարքում են եղել մեծ հողատարածքների սեփականատերեր, բյուրոկրատներ, թագավորական ընտանիքի անդամներ, լրագրողներ, իրավաբաններ, ուսուցիչներ, այդ թվում՝ Մուստաֆա Քամիլը, Մուհամադ Աբդուհի աշակերտներ Քազիմ Ամինը և Սաադ Զագլուլը, ի վերջո նաև Խեդիվ Աբաս II-ը, արքայազն Ահմադ Ֆուադ I-ը։ Ինչպես գրել է Դոնալդ Մ. Ռեյդը «Ռուայալիստ (ռուայալիզմ՝ քաղաքական գաղափարախոսություն, որը պաշտպանում է թագավորությունը՝ որպես երկրի կառավարման եղանակ) պարտիզանները շեշտել են Ֆուադի մասնակցությունը համալսարանի հիմնադրմանը, վատանիստները (ազգայնական կուսակցություն Եգիպտոսում) վկայակոչել են Մուստաֆա Քամիլի կոչը համալսարանի համար, վաֆդիստները (ազգայնական լիբերալ կուսակցություն Եգիպտոսում) շեշտել են Սաադ Զագլուլի, Մուհամադ Աբդուհի և Քազիմ Ամինի աջակցությունը»։

Մեծահարուստ եգիպտացիները ինքնուրույն սկսել են դրամական միջոցների նվիրաբերություն կատարել համալսարանի հիմնադրման համար դեռ վաղ 1905 թվականին։ Դենշավայի իրադարձություններից հետո (Դենշավայի գործ՝ 1906 թվականի հունիսին անգլիացի գաղութարարների դատաստանը Եգիպտոսի հնագույն բնակավայր Դենշավայի բնակիչների նկատմամբ) Մուստաֆա Խամիլ ալ-Ղամրավին՝ հարուստ և նշանավոր մարդ Բենի Սուեյֆից, 1906 թվականի սեպտեմբերին համալսարանին նվիրաբերել է 500 եգիպտական ֆունտ։ Մուստաֆա Քամիլը լրացուցիչ միջոցների հատկացման մասին կոչ է հրապարակել, այդ ժամանակ Սաադ Զագլուլը և Քազիմ Ամինը կազմակերպել են հանդիպում՝ Մուհամադ Ֆարիդի և 23 այլ հռչակավոր եգիպտացիների մասնակցությամբ։ Հանդիպման մասնակիցները հիմնել են հանձնախումբ՝ Զագլուլի փոխնախագահությամբ և Ամինի քարտուղարությամբ։ Հանձնախմբի բոլոր անդամները՝ բացի երեքից, նվիրաբերել են 100-ական ֆունտ համալսարանի համար։ Այնուամենայնիվ, հանձնախմբից առանձնացած մարդիկ հավաքվել են վատանիստների շուրջը, և ռուայալիստները թողել են նախագիծը արքունիքի ձեռքում[12]։ Հիմնադրման ժամանակ՝ 1908 թվականին, արքայազն Ֆուադ I-ը եղել է համալսարանի ռեկտորը և միակ մարդը, ով մնացել է հանձնախմբում 1906 թվականին նրա անդամների հանդիպումից ի վեր։

2006 թվականին ճարտարագիտության ֆակուլտետում ներդրվել է ուսուցման կրեդիտային համակարգը՝ ներառելով հետևյալ ուսումնական ծրագրերը՝ շինարարության ինժներական գործ, համակարգչային և հեռահաղորդակցության ինժեներական գործ։

2007 թվականին համալսարանը զարգացրել է մի քանի ծրագրեր՝ մեխանիկական դիզայնի ճարտարագիտություն, ճարտարապետական ինժեներական գործ և նավթաքիմիական ինժեներական գործ։

2008 թվականին ներդրվել է շինարարության ինժեներական ծրագիրը։

2009 թվականին ներդրվել է ջրի և շրջակա միջավայրի ինժեներական գործ ծրագիրը։

Հիմնադրման մարտահրավերներ խմբագրել

Բրիտանացիները՝ հատկապես Լորդ Քրոմերը, շարունակաբար ընդդիմացել է այդպիսի համալսարանի հիմնադրմանը։ Միայն նրա հեռանալուց մեկ տարի հետո՝ Սըր Էլդոն Գորստի օրոք, վերջապես հիմնադրվել է եգիպտական համալսարանը։ Եգիպտական կրթական համակարգը ցավալիորեն մնացել է չզարգացած բրիտանական իշխանության օրոք[13]։ Բրիտանացիների կողմից օկուպացիայի ժամանակ՝ երկու տասնամյակ, պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացումները կազմել են մեկ տոկոս։ Քրոմերը հրապարակայնորեն հայտարարել է, որ ազատ կրթական համակարգը պատշաճ անվտանգություն չի ապահովում այնպիսի ազգի համար, ինչպիսիք են եգիպտացիները, չնայած դրամական միջոցներ են հայթայթվել Կահիրեում Իրավունքի դպրոցի վերականգնման համար։ Այդպիսով, եգիպտացիները ստիպված չեն եղել գնալ արտասահման իրավաբանության աստիճաններ ստանալու համար այն ժամանակ, երբ Խադիֆի իրավաբան-խորհրդատու է եղել Սըր Ջոն Սքոտը[14]։ Դոնալդ Մ. Ռեյդը ենթադրել է, որ դա տեղի է ունեցել այն մտավախության պատճառով, որ եգիպտական այդ կրթության ոճը կարող էր քաղաքական խռովություն առաջացնել կամ հրահրել դիմադրություն բրիտանական իշխանության նկատմամբ։ Քրոմերը հրաժարվել է ֆինանսական օգնություն տրամադրել համալսարանին այն բանից հետո, երբ բրիտանական ղեկավարությունից անկախ մասնավոր հանձնախումբը սկսել է հետևել գործին։

Հիմնադրման առաջին տարիներին համալսարանը կամպուս չի ունեցել, բայց դասախոսները հայտարարություն են տարածել թերթում։ Դասախոսությունները պետք է տեղի ունենային տարբեր վայրերում և տարբեր կոնֆերանս դահլիճներում։ 1908 թվականին բացման մեծ արարողությունից հետո համալսարանը ապահով ֆինանսական հիմքեր չի ունեցել մի քանի տարի, և այդ վիճակը ավելի է սրվել՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հասնելով կոլապսի։ Հիմնադրման հենց սկզբից՝ 1908 թվականին, համալսարանն ունեցել է կանանց բաժին, որը փակվել է 1912 թվականին։ Կանանց կրկին թույլատրվել է ընդունվել արվեստների ֆակուլտետ 1928 թվականին[15]։

Այդ ժամանակաշրջանի ընթացքում խնդիր էր նաև մասնագիտական ֆակուլտետի բացակայությունը, որը հնարավորություն կտար ունենալու մասնագետներ, ովքեր պետք է իրականացնեին կրթության վերաբերյալ հիմնադիրների տեսլականը։ Դասավանդող մասնագետները եգիպտացիներ չէին, ունեին դոկտորի գիտական աստիճան, կարող էին դասավանդել արաբերենով և մոտ էին արևմտյան գրականությանը այն բանգավառներում, որտեղ դասվանդում էին[16]։ 1930-ական թվականներին այդ դասախոսները, ովքեր դասախոսությունները վարել են դասական արաբերենով, զբաղեցրել են մի քանի հաստիքներ։ Համալսարանը ևս իր ուսանողներին ուղարկել է ստանալու անհրաժեշտ կրթություն։ Շնորհիվ Ֆուադ I արքայի Իտալիայի հետ ունեցած կապերի՝ նախ համալսարան են հրավիրվել իտալացիներ Կառլո Նալինոն, Դավիդ Սանտիլանան և Իգնացիո Գիդին։ Վերջիններիս մեկնումը Եգիպտոսից հետևել է Լիբիա իտալացիների ներխուժմանը։ Իտալացի դասախոսներին համալսարանում փոխարինել են ֆրանսիացի օրիենտալիստներ՝ արևելագետներ, Գաստոն Վիեն և Լուի Մասինյոն։ Գերմանացի և բրիտանացի մասնագետներն ավելի քիչ են ներկայացված եղել համալսարանում։

1925 թվականին համալսարանը վերահիմնադրվել է և վերածվել է պետական հաստատության Ֆուադ I-ի օրոք։ 1908 թվականին հիմնադրված Իրավագիտության քոլեջը (kulliyat al-adab) միացել է Իրավունքի և Բժշկության դպրոցներին, արդյունքում նոր՝ Գիտության ֆակուլտետ է ավելացվել։ Ահմեդ Լուտֆի ալ-Սայիդը դարձել է առաջին նախագահը։

Ֆակուլտետներ խմբագրել

 
Կահիրեի համալսարան, Ճարտարագիտության ֆակուլտետ
  • Ճարտարագիտության ֆակուլտետ
  • Բժշկության ֆակուլտետ
  • Համակարգչային և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Դեղագիտության ֆակուլտետ
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ
  • Գիտության ֆակուլտետ
  • Տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետ
  • Զանգվածային հաղորդակցության ֆակուլտետ
  • Հնէաբանության ֆակուլտետ
  • Արվեստների ֆակուլտետ
  • Առևտրի ֆակուլտետ
  • Մասնագիտացված կրթության ֆակուլտետ
  • Բուժքույրական ֆակուլտետ
  • Իրավունքի ֆակուլտետ
  • Ֆիզիոթերապիայի ֆակուլտետ
  • Ատամնաբուժական և բերանի խոռոչի հիվանդությունների ֆակուլտետ
  • Անասնաբուժական ֆակուլտետ
  • Դար Էլ-Ուլումի ֆակուլտետ
  • Նախնական կրթության ֆակուլտետ
  • Տարածաշրջանային և քաղաքային պլանավորման ֆակուլտետ[7]

Գրաված դիրք խմբագրել

Կահիրեի համալսարանը Եգիպտոսի և Աֆրիկայի առաջատար համալսարաններից է։

Ըստ բրիտանական կազմակերպության (Quacquarelli Symonds (QS)) աշխարհի համալսարանների դասակարգման (QS World University Rankings)՝ այն երկրորդ է Եգիպտոսում, յոթերորդը՝ Աֆրիկայում, 481-490-րդը՝ ամբողջ աշխարհում։

Ըստ աշխարհի համալսարանների ակադեմիական դասկարգման կամ Շանհայի դասակարգման(Academic Ranking of World Universities (ARWU))՝ այն առաջինն է Եգիպտոսում և եգիպտական միակ համալսարանն է, որ ընդգրկված է այդ դասակարգման մեջ։

2020 թվականի University Subject Rankings-ի դասակարգման համաձայն՝ համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի Էլեկտրոնիկա մասնագիտությունը դասակարգման մեջ զբաղեցնում է 151-200-րդ հորիզոնականները Առաջատար համալսարաններ։

2020 թվականի University Subject Rankings-ի դասակարգման համաձայն՝ համալսարանի ճարտարապետություն մասնագիտությունը 151-200-րդ հորիզանականում է Առաջատար համալսարաններ։

Կառուցվածք խմբագրել

Կահիրեի համալսարանը ներառում է Իրավունքի դպրոցը և Բժշկության դպրոցը։ Բժշկության դպրոցը, որ հայտնի է որպես Քասր Ալաինի (Kasr Alaini القصر العيني), Աֆրիկայի և Միջին Արևելքի առաջին դպրոցներից է եղել։ Առաջին շենքը նվիրաբերվել է Ալաինի փաշայի կողմից։ Կահիրեի համալսարանի (որը հետո վերանվանվել է Եգիպտոսի համալսարան) առաջին նախագահը եղել է Ահմեդ Լուտֆի Էլ-Սայեդը, որը պաշտոնավարել է 1925-1941 թվականներին[17]։

 
Սաադ Զագլուլ

Նոր կենտրոնական գրադարան խմբագրել

Նախագծվել է նոր կենտրոնական գրադարանը[18]։

Նշանավոր շրջանավարտներ խմբագրել

 
Յասեր Արաֆաթ, 1956
 
Մուհամեդ Էլբարադեյ, 1962
 
Նագիբ Մաֆուզ, 1934
  • Հուսեին Ֆավզի Ալնաջար, պատմաբան, քաղաքագետ, ռազմագետ
  • Սաիդ Աշուր, պատմության պրոֆեսոր
  • Մուհամեդ Աթալա, ինժեներ, ՄՕՍՖԵՏ կառուցվածքի հայտնագործող (MOS field-effect transistor), սիլիցիումի կիսահաղորդիչների և համակարգչային անվտանգության համակարգերի ոլորտներում առաջամարտիկ, Աթալա կազմակերպության (տվյալների անվտանգությամբ և գաղտնագրությամբ զբաղվող կազմակերպություն) հիմնադիր[19]
  • Նաիմա Իլյաս ալ-Այուբի, առաջին կին իրավաբանը Եգիպտոսում[20]
  • Գամալ Ազիզ, հայտնի նաև որպես Գամալ Մուհամեդ Աբդելազիզ, Եգիպտոսի նախագահ և «Վին Ռեզորտ»-ի (ամերիկյան առևտրային կազմակերպություն Նևադայում) գործադիր տնօրեն, «MGM Resorts International»-ի (ամերիկյան կազմակերպություն Լաս Վեգասում), որը 2019 թվականի քոլեջների ընդունելության կոռուպցիոն սկանդալի մաս է կազմել
  • Հիշամ Բարակաթ, Եգիպտոսի սպանված գլխավոր դատախազ
  • Բուտրոս Բուտրոս-Ղալի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 1992-1996 թվականներին
  • Էլի Կոհեն, Իսրայելի Մոսադ հետախուզության գաղտնի գործակալ, որը ներթափանցել է Սիրիայի կառավարական ամենաբարձր շրջանակներ և նպաստել է Վեցօրյա պատերազմում Իսրայելի հաջողություններին և այլ հաջողությունների
  • Թահեր Էլգամար, Էլգամալ կրիպտոհամակարգի դիզայներ, համարվում է փոխանցման համակարգի պաշտպանության SSL ցանցի հայրը
  • Վաիլ Գոնիմ, եգիպտացի ակտիվիստ, 2011 թվականի եգիպտական հեղափոխության դեմքերից մեկը
  • Սադդամ Հուսեյն, Իրաքի նախագահ
  • Ադլի Մանսոուր, Եգիպտոսի գերագույն սահմանադրական դատարանի գլխավոր դատավոր
  • Մուհամմեդ Մուրսի, Եգիպտոսի նախկին նախագահ
  • Ամր Մուսա, 2001-2011 թվականներին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար, սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի նախագահ 2013 թվականին
  • Օմար Շարիֆ, դերասան, Օսկար մրցանակի հավակնորդ, Ոսկե գլոբուսի եռակի դափնեկիր
  • Մագդի Յակուբ, կրծքային վիրաբուժության պրոֆեսոր Լոնդոնի կայսերական քոլեջում
  • Մուհամմեդ Շաքեր էլ-Մարկաբի, էլեկտրականության և վերականգնվող էներգիայի նախարար
  • Այման ալ-Զավահիրի, նախկին գործող վիրաբույժ եգիպտական բանակում, այժմ՝ Ալ-Կաիդա ռազմական կազմակերպության ղեկավար[21][22]

Նոբելյան մրցանակակիրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Our Members
  2. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  3. Cairo University
  4. "Brief history and development of Cairo University." Cairo University Faculty of Engineering. http://www.eng.cu.edu.eg/CUFE/History/CairoUniversityShortNote/tabid/81/language/en-US/Default.aspx Արխիվացված 2014-08-20 Wayback Machine
  5. Cuno, Kenneth M. Review: Cairo University and the Making of Modern Egypt by Donald Malcolm Reid. JSTOR. https://www.jstor.org/stable/368175
  6. Cairo University. The roots of Cairo University. Arabic language. http://cu.edu.eg/ar/page.php?pg=contentFront/SubSectionData.php&SubSectionId=29 English language. http://cu.edu.eg/page.php?pg=contentFront/SubSectionData.php&SubSectionId=29
  7. 7,0 7,1 Faculties of Cairo University
  8. Mariz Tudros (18–24 March 1999). «Unity in diversity». Al Ahram Weekly. 421. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Reid, Donald M. Cairo University and the Making of Modern Egypt. Cambridge: Cambridge UP, 1990. Print. 23.
  10. Reid, 23
  11. Reid, 27
  12. Reid, 234.
  13. Reid, Donald Malcolm. "Cairo University and the Orientalists." International Journal of Middle East Studies 19.01 (1987): 51-75. Print. 60.
  14. Journal of the Society of Comparative legislation, Vol. 1, No2, July 1899, pp. 240-252
  15. Cuno, 531
  16. Reid, 24.
  17. «Cairo University Presidents». Cairo University. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  18. New Central Library Արխիվացված 2012-03-10 Wayback Machine, Cairo University.
  19. https://www.purdue.edu/uns/html3month/hondocs03/03.ATALLA.html
  20. Rizk, Yunan Labib. «Al-Ahram Weekly | Chronicles | Lady lawyer». weekly.ahram.org.eg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  21. https://www.bbc.com/news/world-middle-east-13789286
  22. https://www.washingtonpost.com/national/national-security/a-closer-look-at-ayman-al-awahiri-the-new-leader-of-al-qaeda/2011/06/16/AG2zYcXH_story.html

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կահիրեի համալսարան» հոդվածին։