Հինգ հարսնացու (ֆիլմ, 1930)
«Հինգ հարսնացու» (ուկրաիներեն՝ П’ять наречених), խորհրդային համր սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանվել է Համաուկրաինական ֆոտոկինովարչության Օդեսայի կինոֆաբրիկայի կողմից 1930 թվականին[1]։
Հինգ հարսնացու ուկրաիներեն՝ П’ять наречених | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և պատմական ֆիլմ |
Թվական | 1930 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Սոլովյով |
Սցենարի հեղինակ | Դավիդ Մարյան |
Դերակատարներ | Ամվրոսի Բուչմա, Թամարա Ադելհեյմ, Մատվեյ Լյարով և Ստեփան Շագայդա |
Կինոընկերություն | Համաուկրաինական ֆոտո-կինո վարչություն |
Տևողություն | 57 րոպե |
Սյուժե խմբագրել
1919 թվականին Պետլյուրովյան ջոկատը մոտենում է հրեական բնակավայրին։ Հարուստներից վախեցած աղքատները լուռ սպասում են հերթական ջարդին։ Եվ միայն երիտասարդների մի փոքր մասն է գնում կարմիր պարտիզանների մոտ։ Պետլյուրովցիները հեշտությամբ գրավում են գյուղը և պահանջում հինգ հարճ աղջիկ։ Ռաբբիները հրեական ընտանիքներին համոզում են իրենց դուստրերին տալ հանուն ցեղի փրկության։ Աղջիկներին հագցնում են պսակի զգեստներ և տանում սպաների մոտ։ Ֆիլմն ավարտվում է պետլյուրովցիների ջախջախմամբ կարմիր պարտիզանների կողմից։
Ֆիլմում ռեժիսորի կողմից ցուցադրվում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Պետլյուրայի բանակի քարոզչական կերպարը։
Դերերում խմբագրել
- Ամվրոսի Բուչմա – Յոսելե / Լեյզերե
- Թամարա Ադելգեյմ – Միրրա (առաջին հարսնացու)
- Մատվեյ Լյարով – գյուղացի հարուստ
- Ստեպան Շագայդա – պետլյուրովցիների պետը
- Ռ. Ռամի-Շոր – երկրորդ հարսնացու
- Յու. Կոշևսկայա – երրորդ հարսնացու
- Տատյանա Տոկարսկայա – չորրորդ հարսնացու
- Զ. Ցիսս – հինգերորդ հարսնացու
- Բ. Շելեստով-Զաուզե – պետլյուրովական սպա
- Վ. Կրիցկի – պետլյուրովական սպա
- Ի. Մալիկով-Էլվորտի – պետլյուրովական սպա
- Ա. Խարիտոնով – պետլյուրովսկի սպա
- Իոսիֆ Մինդլին – հրեա
- Աննա Մեշչերսկայա – ծեր կին, հրեայի մայրը
- Ա. Իստոմին – պետլյուրովական հարյուրապետ
- Դ. Տյուրչին – Իսահակ (երիտասարդ կոմերիտական)
Նկարահանող խումբ խմբագրել
- Ռեժիսոր՝ Ալեքսանդր Սոլովյով
- Սցենարի հեղինակ՝ Դավիթ Մարյան
- Բեմադրող նկարիչ՝ Իոսիֆ Շպինել
- Օպերատոր՝ Ալբերտ Կյուն
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հինգ հարսնացու» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Գրականություն խմբագրել
- Морозов Ю. З., Деревянко Т. Т. Еврейские кинематографисты в Украине: 1910—1945 гг.. — К.: Дух и литера, 2004. — С. 172—175, 271—277. — 328 с. — ISBN 966-7888-70-3