Ամվրոսի Բուչմա

ուկրաինացի խորհրդային դերասան և ռեժիսոր

Ամվրոսի Մաքսիմիլյանովիչ Բուչմա (ուկրաիներեն՝ Амвросій Максиміліанович Бучма; մարտի 2 (14), 1891, Լվով, Ավստրո-Հունգարիա[1] - հունվարի 6, 1957(1957-01-06)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժող․ արտիստ (1944)։

Ամվրոսի Բուչմա
ուկրաիներեն՝ Амвросій Бучма
Դիմանկար
Ծնվել էմարտի 2 (14), 1891
ԾննդավայրԼվով, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էհունվարի 6, 1957(1957-01-06)[1] (65 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան և Berezil Theatre?[3]
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ
 Amvrosy Buchma Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լվովում երկաթուղային աշխատողի ընտանիքում, եղել է 9 երեխաներից ամենակրտսերը։

Սովորել է գիմնազիայում, որտեղից նրան հեռացրել են ուսուցիչներին ծաղրանմանակելու համար։ Չորսամյա ուսումնարանի ավարտից հետո աշխատել է տարբեր մասնագիտություններով` սևագործ բանվոր, գաջեգործ, պատշար, փայտահատ, մատուցող, երաժիշտ։

1905 թվականին 14 տարեկան հասակում ընդունվել է ուկրաինական դրամատիկական թատրոնի «Русская беседа» խմբակ, որը ղեկավարում էր Իոսիֆ Ստադնիկը։ Նորամուտը թատրոնում կայացել է նույն 1905 թվականին «Հոր երջանկությունը» ներկայացման մեջ, այդ թատրոնում աշխատել է 1905-1912 թվականներին։

1922-1926 թվականներին և 1930-1936 թվականներին եղել է «Березиль» թատրոնի առաջավոր դերասաններից (սկզբում Կիևում, 1926 թվականից Խարկովում, իսկ 1935 թվականին արդեն վերանվանված Խարկովի Շեվչենկոյի անվան ուկրաիանական դրամատիկակական թատրոն)։

1924 թվականին կայացել է նորամուտը կինոյում։ 1926-1930 թվականներին աշխատել է Օդեսսայի կինոֆաբրիկայում որպես դերասան և ռեժիսոր։

1936 թվականից մինչև կյանքի վերջին տարիները եղել է Կիևի Ի. Ֆրանկոյի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, ինչպես նաև հանդես է եկել որպես դերասան։

Ամվրոսի Բուչման մահացել է 1957 թվականին Կիևում երկարատև և ծանր պարկինսոնիզմ հիվանդությունից։

Երկու անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը` Պոլինա Նիկիտիչնա Սամիյլենկո (1889-1984), թատրոնի դերասանուհի, Ուկրաինական ԽՍՀ-ի վաստակավոր դերասանուհի, երկրորդ կինը` Վալենտինա Եֆիմովնա Բժեսկայա (1896-1977), դերասանուհի, Ուզբեկական ԽՍՀ-ի վարստակավոր դերասանուհի։

Աշխատել է Վիննիցաայի, Խարկովի և Կիևի թատրոններում։ Լավագույն դերերից են՝ Հիգինս («Ջիմմի Հիգինս», ըստ Սինկլերի), Դայդայ, Պլատոն Կրեչետ, Մակար Դուբրավա (Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը», «Պլատոն Կրեչետ», «Մակար Դուբրավա»), Միկոլա Զադորոժնի (Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»)։

Արտաքին հղումներ խմբագրել

Ստեղծագործություններ խմբագրել

  • Из глубины души. — М., 1959

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Бучма Амвросий Максимилианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
  3. http://www.encyclopediaofukraine.com/display.asp?linkpath=pages%5CB%5CE%5CBerezil
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամվրոսի Բուչմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 612