Հիլո (անգլ.՝ Hilo), ափամերձ քաղաք Հավայի նահանգում, բնակչության թվաքանակով երկրորդն է Հոնոլուլուից հետո։ Հավայի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Հիլո ծովածոցի ափին։ 2000 թվականի մարդահամրի տվյալներով բնակչությունը կազմում է 40 759 բնակիչ։ Գտնվում է երկու վահանային հրաբուխներից՝ գործող հրաբուխ Մաունա Լոայից և քանած հարբուխ Մաունա Կեայից ոչ հեռու։ Քաղաքում է գտնվում Հավայան համալսարանի ֆիլալը։ Քաղաքը սպասարկվում է Հիլոյի միջազգային օդանավակայանի կողմից։

Բնակավայր
Հիլո
անգլ.՝ Hilo[1]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես150,956132 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն44 186 մարդ (2020)[2][3]
Ժամային գոտիUTC-10
Հեռախոսային կոդ808
Փոստային դասիչ96720–96721 և 96720
Հիլո (ԱՄՆ)##
Հիլո (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

Կղզում եվրոպացիների հայտնվելուց առաջ ներկայիս քաղաքի տարածքը բնակեցված էր հավայացիներով։ 19-րդ դարի կեսին Հիլոյում հայտնվում են առաջին միսիոներները և հիմնում եկեղեցիներ։ Հետագայում քաղաքը շրջապատվում է շաքարեղեգի պլանտացիաներով, որտեղ աշխատում էին առավելապես Ասիայից եկած մարդիկ, իսկ Հիլոն դարնում է խոշոր առևտրային կենտրոն։

20-րդ դարի սկզբին Հիլո ծովածոցում սկսվել է ցանկապատի կառուցումը, որը ավարտվում է 1929 թվականին։ 1946 թվականի ապրիլի 1-ին քաղաքը էապես վնասվել է ցունամիներից, որոնք պայմանավորված են Ալեուտյան կղզիներում տեղի ունեղած երկրաշարժով, զոհվել է 160 մարդ։ 1960 թվականի մայիսի 23-ին Չիլիի 9,5 մագնիտուտով երկրաշարժի հետևանքով առաջացած մեկ այլ ցունամի հանգեցրել է 61 մարդու մահվան, ենթադրական պատճառը մարդկանց ազդանշաններին ուշադրություն չդարձնելն էր։

1960-ականներին Հիլոն զգալիորեն ընդլայնվել է արվարձանների շինարարության շնորհիվ, իսկ քաղաքի կենտրոնը՝ մի քանի պատկերասրահներով և թանգարաններով սկսել է խաղալ մշակութային կենտրոնի դեր։ 1990-ականներին շաքարի պլանտացիաների փակումը, որը տեղի էր ունենում նահանգում ընդհանուր ռեցեսիայի ֆոնին, հանգեցրել է տեղի տնտեսության անկմանը։ Վերջին տարիների ընթացքում, երբ հարևան Պունա տարածաշրջանը դարձել է ամենաարագ աճողը նահանգում, Հիլոյում տնտեսական և ժողովրդագրական աճ է նկատվում։

Աշխարհագրություն խմբագրել

Հիլո քաղաքը գտնվում է Հավայի կղզու արևելյան մասում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151,4 կմ², ցամաքային մակերեսը՝ 140,6 կմ² և ջրային մակերեսը՝ 10,7 կմ²։ Քաղաքից 18 կմ հյուսիս՝ ազգային պարկի տարածքում գտնվում է Հավայան կղզիների ամենաբարձր ջրվեժը՝ Ակական։

Քաղաքի կլիման խոնավ է, ԱՄՆ-ի ամենախոնավներից մեկը։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 3245 մմ։

Հիլոի միջազգային օդանավակայան, Հավայի (1991–2020 նորմալ[4], էքստրիմ 1949–մինչ այժմ)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 92
(33)
92
(33)
93
(34)
89
(32)
94
(34)
90
(32)
93
(34)
93
(34)
93
(34)
91
(33)
94
(34)
93
(34)
94
(34)
Միջին բարձր °F (°C) 78.7
(25.9)
78.4
(25.8)
78.5
(25.8)
79.0
(26.1)
80.7
(27.1)
81.8
(27.7)
82.8
(28.2)
82.9
(28.3)
83.3
(28.5)
82.4
(28)
80.3
(26.8)
78.8
(26)
80.6
(27)
Միջին օրական °F (°C) 71.4
(21.9)
71.2
(21.8)
71.9
(22.2)
72.5
(22.5)
74.0
(23.3)
75.2
(24)
76.3
(24.6)
76.6
(24.8)
76.5
(24.7)
75.7
(24.3)
74.0
(23.3)
72.2
(22.3)
74.0
(23.3)
Միջին ցածր °F (°C) 64.1
(17.8)
64.1
(17.8)
65.2
(18.4)
66.1
(18.9)
67.3
(19.6)
68.7
(20.4)
69.9
(21.1)
70.4
(21.3)
69.8
(21)
69.0
(20.6)
67.6
(19.8)
65.7
(18.7)
67.3
(19.6)
Ռեկորդային ցածր °F (°C) 54
(12)
53
(12)
54
(12)
58
(14)
59
(15)
61
(16)
62
(17)
63
(17)
61
(16)
62
(17)
58
(14)
55
(13)
53
(12)
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) 7.86
(199.6)
10.22
(259.6)
12.68
(322.1)
9.40
(238.8)
6.99
(177.5)
7.30
(185.4)
9.24
(234.7)
11.30
(287)
8.70
(221)
10.24
(260.1)
14.39
(365.5)
12.07
(306.6)
120,39
(3057,9)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.01 in) 15.7 16.6 21.8 24.5 22.9 25.4 26.6 27.2 23.3 23.4 23.3 22.3 273.0
% խոնավություն 76.6 76.0 78.1 80.2 78.9 77.4 79.5 79.5 79.2 80.0 80.3 78.7 78.7
Միջին ամսական արևային ժամ 161.0 152.0 152.7 135.9 155.0 176.9 167.2 174.9 161.5 136.3 115.0 129.0 1817,4
Տոկոս հնարավոր արևի լույս 47 47 41 36 38 44 41 44 44 38 34 38 41
աղբյուր: NOAA (relative humidity and sun 1961−1990)[5][6][7]

Բնակչություն խմբագրել

2000 թվականի մարդահամարի համաձայն Հիլոյում ապրում էին 40 759 մարդ։ Բնակչության խտությունը 289,9 մարդ/կմ² էր։ Սպիտակամորթները կազմում էին՝ 17,12 %, սևամորթները՝ 0,45 %, հնդկացիները՝ 0,34 %, ասիացիները՝ 38,30 %, Խաղաղօվկյանոսյան այլ կղզիների բնակիչները՝ 12,12 %, այլ ռասաներից՝ 0,94 % և խառը բնակչությունը՝ 29,74 %։

Միջին տարեկան ընտանեկան եկամուտը կազմել է $ 39 139, ընտանիքը՝ $ 48 150։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Մշակույթ խմբագրել

Հիլո քաղաքում է տեղի ունենում Տուվե Յանսոնի պատմվածքի գործողությունը «Հավայի նահանգի Հիլո քաղաքում»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Geographic Names Information System
  2. https://www.census.gov/quickfacts/fact/table/hilocdphawaii/PST045221
  3. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  4. Mean monthly maxima and minima (i.e. the expected highest and lowest temperature readings at any point during the year or given month) calculated based on data at said location from 1991 to 2020.
  5. «NowData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Station: Hilo INTL AP, HI». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «WMO climate normals for Hilo/WSO AP 87, HI 1961−1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.