Հիթքոութ Ուիլյամս
Հիթքոութ Ուիլյամս (անգլ.՝ Heathcote Williams, նոյեմբերի 15, 1941[1][2][3], Helsby, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 1, 2017[1][3], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, դերասան, դրամատուրգ, քաղաքական ակտիվիստ։
Հիթքոութ Ուիլյամս անգլ.՝ Heathcote Williams | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Helsby, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 1, 2017[1][3] (75 տարեկան) |
Մահվան վայր | Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ և Wellesley House School? |
Մասնագիտություն | դերասան, բանաստեղծ, սցենարիստ, գրող, քանդակագործ և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1941 թվականին փաստաբանի ընտանիքում։ Ավարտել է Իթըն քոլեջը, անունը հոր պատվին փոխել է Հիթքոութ։
Առաջին գիրքը («Զեկուցողներ») հրատարակել է 1964 թվականին։ 10 տարի անց այն ադապտացրել է թատերական ներկայացման համար։ Նրա անդրանիկ պիեսը AC/DC (1970), որն առաջին անգամ բեմադրվել Է Թագավորական արքունի թատրոնում, հանդիսանում է զարգացող պատժիչ հոգեբուժության քննադատությունը, իր մեջ ներառում է միայն 1960-ական թվականների այլընտրանքային հասարակության քողարկված նուրբ քննադատությունը։
Ուիլյամսը քաղաքական և սոցիալական թեմաներով բանաստեղծություններ է գրել։ Բրիտանացի պատմաբան և գրող Ֆիլիպ Հոարի կարծիքով՝ Ուիլյամսի «Falling for the Dolphin and Whale Nation» բանաստեղծությունը դարձել է «Կետորսության միջազգային արգելքի օգտին ամենահզոր փաստարկը»։ Հիտքոութը հորինել է «փաստավավերագրական բանաստեղծությունների» իր ժանրը։ 1979 թվականին երգչուհի Մարիաննա Ֆեյթֆուլի «Broken English» ալբոմի Why Do Do It? երգի բառերը հեղինակել է Ուիլյամսը[4]։ 1994 թվականին Ջուլիան Քոուպը թողարկել է Autogeddon ալբոմը՝ ոգեշնչված Հիթքոութ Ուիլյամսի համանուն բանաստեղծությամբ[5]։
Բացի դրամատուրգ և սցենարիստ լինելուց Ուիլյամսը նկարահանվել է մի քանի հայտնի անկախ և հոլիվուդյան ֆիլմերում՝ ներառյալ «Փոթորիկ», «Ամպրոպային երկուշաբթի», «Օռլանդո», «Բրաունինգի տարբերակը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Հիմնական բնազդ 2», «Էմբերի քաղաքը։ 1993 թվականին Every Time I Cross the Tamara I Get into Trouble ֆիլմում Ալ Պաչինոն կատարել է Հիթքոութ Ուիլյամսի երկրպագուի դերը[6]։
Անձնական կյանք խմբագրել
Ուիլյամսը ապրել է Օքսֆորդում իր վաղեմի գործընկեր, պատմաբան Դիանա Սթարի հետ։ Նրանք ունեն երկու դուստր։ Նախորդ ամուսնությունից Ուիլյամսն ունի որդի՝ Չարլին՝ Փոլի Սեմսոնի հետ արտաամուսնական կապից ծնված։
1994 թվականին Սամսոնի ամուսինն է դարձել երաժիշտ Դեյվիդ Գիլմորը, որը դարձել է Չարլի խորթ հայրը[7]։
Մահ խմբագրել
Ուիլյամս Հիթքոութը մահացել է 2017 թվականի հուլիսի 1-ին Օքսֆորդում, 75 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ Peter, Buckley (2003). The Rough Guide to Rock (3rd ed.). Rough Guides. ISBN 1-84353-105-4.
- ↑ «PAST ARCHIVES Julian Cope». Pastarchives.co.uk. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Buy Movies at Movies Unlimited – The Movie Collector's Site». Moviesunlimited.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «BBC News – Charlie Gilmour admits student fees protest violence». Bbc.co.uk. 2011 թ․ մայիսի 6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Heathcote Williams, radical poet, playwright and actor, dies aged 75
Արտաքին հղումներ խմբագրել
- List of stage works on doollee.com — The Playwrights' Database
- Հիթքոութ Ուիլյամս Internet Movie Database կայքում
- Film appearances; list of writings
- Mini-profile, The Independent, 15 August 1995
- Comedian John Dowie on directing Whale Nation
- The Australian stage version of Autogeddon
- Webpage on Pacino’s version of The Local Stigmatic
- Pacino speaks at length about The Local Stigmatic Արխիվացված 2013-03-28 Wayback Machine
- Zanzibar Cats, performed by Roy Hutchins (2011)
- Interview with Heathcote Williams in Herald Scotland, August 2011
- WILLIAMS: Sacred Elephant — NA209712 clip read by Heathcote Williams
- YouTube — «Tell me all the swear words you know» Williams in movie Wish You Were Here