Ալ Պաչինո (անգլ.՝ Alfredo James "Al" Pacino, իսկական անուն ազգանունը Ալֆրեդո Ջեյմս Պաչինո, ապրիլի 25, 1940(1940-04-25)[1][2][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի ամերիկացի հանրահայտ դերասան, նաև ռեժիսոր։

Ալ Պաչինո
Ծնվել էապրիլի 25, 1940(1940-04-25)[1][2][2][…] (83 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունHB Studio, դերասանության ստուդիա, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Herman Ridder Junior High School? և Wake Forest Department of Theatre and Dance?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնլատինական եկեղեցի[4] և ագնոստիցիզմ[5]
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր և սցենարիստ
ԸնտրանիThe Godfather?, Սպիով դեմքը, Serpico?, Կնոջ բույրը, Dog Day Afternoon? և Տապ[6]
Համատեղ ապրող(ներ)Բևերլի դ'Անջելո, Lucila Solá?[7] և Noor Alfallah?[8]
Երեխա(ներ)Ջուլի Մարի Պաչինո
Պարգևներ և մրցանակներ

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում

Լավագույն դերասանի ԲԱՖՏԱ մրցանակ

Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

10th Screen Actors Guild Awards?

ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Goldene Kamera 2013?

Օսկար լավագույն դերասանի համար
Մշակույթի ազգային շքանշան

Դոնոսիտա պարգև

Directors Guild of America Award for Outstanding Directing – Documentaries?

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն դերասանի համար

«Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար

Թոնի մրցանակ պիեսում խաղացած տղամարդու լավագույն դերի համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում

Ոսկե գլոբուս մրցանակ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար

«Ոսկե գլոբուս» Սեսիլիա Բ․ Դե Միլի մրցանակ

Թատերական համաշխարհային մրցանակ

[9]
Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար

և Օսկար

Կենսագրություն խմբագրել

 
2008 թ. լուսանկար

Ծնվել է 1940 թվականի ապրիլի 25-ին Նյու Յորքում, ԱՄՆ, իտալոամերիկացի Սալավատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամենը 2 տարեկան էր։ Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս և բնակվում էր մոր ծնողների Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կոռլեոնե ընտանիքից էին։

Կարիերա խմբագրել

Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար՝ Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի։

Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր։ 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն։

Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Ալ Պաչինոն 1996 թ. Կաննի կինոփառատոնում

Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է։
Առավել հայտնի դերերն են.

տարեթիվը ֆիլմի անվանումը բնօրինակ անվանումը հերոսը
1972 Կնքահայրը The Godfather Մայքլ Կոռլեոնե
1973 Սերպիկո Serpico Ֆրենկ Սերպիկո
1974 Կնքահայրը 2 The Godfather: Part II Մայքլ Կոռլեոնե
1983 Սպիով դեմքը Scarface Տոնի Մոնտանա
1990 Դիկ Թրեյսի Dick Tracy Բիգ Բոյ Կապրիզ
1990 Կնքահայրը 3 The Godfather: Part III Մայքլ Կոռլեոնե
1991 Ֆրենկին և Ջոննին Frankie and Johnny Ջոննի
1992 Ամերիկացիները Glengarry Glen Ross Ռիկկի Ռոմա
1992 Կնոջ բույրը Scent of a Woman Ֆրենկ Սլեյդ, պաշտոնաթող փոխգնդապետ
1993 Կառլիտոյի ուղին Carlito’s Way Կառլիտո Բրիգանտե
1995 Տապ Heat լեյտենանտ Վինսենթ Հաննա
1996 Քաղաքապետարան City Hall քաղաքապետ Ջոն Պապպաս
1997 Դոննի Բրասկո Donnie Brasco «ձախլիկ» Բենջամին Ռուջերիա
1997 Սատանայի դատապաշտպանը The Devil’s Advocate Ջոն Միլտոն
2002 Անքնություն Insomnia դետեկտիվ Ուիլլ Դորմեր
2002 Սիմոնա Simone Վիկտոր Տարանսկի, ռեժիսոր
2003 Ջիլյի Gigli Ստարկմեն
2004 Վենետիկցի առևտրականը Merchant of Venice Շեյլոք
2005 Փողեր երկուսի համար Two for the Money Ուոլտեր Էբրամս
2007 88 րոպե 88 Minutes Ջեք Գրեմմ
2007 Օուշենի 13 ընկերները Ocean’s Thirteen Ուիլլի Բենկ
2008 Դու չգիտես Ջեքին You Don't Know Jack բժիշկ Ջեք Գևորգյան

Մրցանակներ խմբագրել

Ընդհանուր թվով ստացել է 35 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 41-ի, որոնց թվում

ստացել է նաև 2 Էմմի (մրցանակ), 1 BAFTA, 2 Դավիդ դի Դոնատելլոյի մրցանակ, Վենետիկի կինոփառատոնի 2 մրցանակ և այլն։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու կերպար՝

  1. Մայքլ Կոռլեոնե, «Կնքահայրը 2» ֆիլմում, որպես բացասական հերոս - 10-րդ տեղ
  2. Ֆրենկ Սերպիկո «Սերպիկո» ֆիլմում, որպես դրական հերոս - 40-րդ տեղ

Հոնորարներ խմբագրել

(ոչ ամբողջական ցանկ)

Ծանոթագրություններ խմբագրել