Հերսթ ամրոց (անգլ.՝ Hearst Castle), ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան Կալիֆոռնիայի Խաղաղօվկիանոսյան ափին, Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է «Կախարդված բլուր»-ի վրա՝ (իսպ.՝ La Cuesta Encantada), օվկիանոսից 8 կմ հեռավորությամբ։ Առանձնատունն ունի 56 ննջասենյակ, 61 զուգարան, 19 հյուրասենյակ, կալվածքի տարածքում գտնվում են մի քանի ավազան և թենիսի կորտ, կինոթատրոն, աերոդոմ և աշխարհի խոշորագույն մասնավոր կենդանաբանական այգին (հիմա առանց կենդանիների)։

Հերսթ ամրոց
Տեսակմեծ առանձնատուն, ճարտարապետական հուշարձան և list of California State Historic Parks?
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍան Լուիս Օբիսպո շրջան
ՎայրSan Simeon?[1]
Ճարտարապետական ոճSpanish Colonial Revival architecture? և Mediterranean Revival architecture?
Կազմված էHearst Castle Theater? և Neptune Pool?
Մասն էHearst San Simeon State Historical Monument?
Անվանված էՈւիլյամ Ռենդոլֆ Հերսթ
ՍեփականատերՈւիլյամ Ռենդոլֆ Հերսթ
Հիմնադրված է1919
ՃարտարապետJulia Morgan?
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ[2] և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[3]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Նեպտունի լողավազանը Հերսթ ամրոցում

Պատմություն խմբագրել

Նախնական 160 քառակուսի կմ տարածքը 1865 թվականին Հյուսիսային Կալիֆոռնիայում ձեռք է բերել սենատոր Ջորջ Հերսթը[4]։ Առաջին կառույցը եղել է վիկտորական Անգլիայի ոճով կառուցված տունը, որը գտնվում է նրա ժառանգների տրամադրության տակ։ 1919 թվականին սենատորի մահից հետո իր ունեցվածքը (այն տարածքը, որտեղ տվյալ պահին նա ապրում էր, հասնում էր 250 հազար ակրի) ժառանգել է իր որդին՝ հայտնի մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթը[5]։ Նրա նախաձեռնությամբ Հերսթ ամրոցըը զարդարվել է հոյակապ շինություններով, որոնք այս տարածքը դարձրել են Կալիֆոռնիայի աշխարհահռչակ անկյուններից մեկը։

 
Առանձնատան մուտքը

Մինչև 1947 թվականը նա անընդհատ կառուցում, քանդում և վերակառուցում էր իր ամրոցը, որին ինքն «ագարակ» էր անվանում։ Նրա կողմից ընտրված ճարտարապետ Ջուլիա Մորգանը[6] տունը զարդարել է եվրոպական տարբեր ժամանակաշրջանների ոճերով․ գլխավոր կառույցը հիշեցնում է Պլատերեսկոյի դարաշրջանի իսպանական տաճար, իսկ Նեպտունի լողավազանի ծայրամասում գտնվող գեղատեսիլ տաղավարը զարդարված է միջերկրածովյան հին հռոմեական ֆրոնտոնով։ Առանձնատունը զարդարելու համար արվեստի գործեր են բերվել Եվրոպայից։

Երեկոյան առանձնատանը խնջույքներ են կազմակերպվել, որոնց տոմսեր ձեռք բերելը մեծ պատիվ է համարվել։ Հոլիվուդյան անթիվ աստղերից բացի, Հերսթի տանը երեկույթներին մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Քալվին Քուլիջը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը, Չարլի Չապլինը[7]։

1947 թվականին բժիշկների խորհրդով տան տերը ստիպված է եղել լքել ծովի ափը։ Տասը տարի անց նրա ընկերությունը Հերսթ ամրոցը փոխանցել է պետական մարմիններին՝ պայմանով, որ Հերսթի ընտանիքը պահպանի իր տարածքում բնակվելու իրավունքը։

Քսանադու խմբագրել

Հերսթ ամրոցն է ծառայել որպես Օրսոն Ուելեսի «Քաղաքացի Քեյն» ֆիլմում (1941) Չարլզ Ֆոստեր Քեյնի կողմից կառուցված շքեղ առանձնատան նախատիպ։ Քեյնի Ֆլորիդայի ունեցվածքը բնութագրվում է որպես աշխարհում ամենամեծը. «Ամենաթանկ հուշարձանը, որը կառուցվել է մարդու կողմից իր իսկ պատվին՝ բուրգերի ժամանակներից ի վեր»։ Այնտեղ բերված արվեստի գործերը բավարար կլինեն տասը թանգարանում տեղավորվելու համար։

 
Լողավազան՝ կառուցված հին հռոմեական թերմերի ոճով

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերսթ ամրոց» հոդվածին։